Երևան
12 °C
Ռուսաստանի մեծությամբ ու բնակչության քանակով 2-րդ քաղաքն ընդունելու է ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության 7 հանդիպում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը ՌԴ-ում անցկացվող մրցաշարի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կկայանա խմբային փուլի 4, 1/8 եզրափակչի ու կիսաեզրափակչի մեկական հանդիպում, ինչպես նաեւ 3-րդ տեղի համար նախատեսված խաղը: Այստեղ են հանգրվանել եւ մրցաշարի առնվազն խմբային փուլի ողջ ընթացքում այստեղ են ապրելու ու մարզվելու Սաուդյան Արաբիայի, Կոստա Ռիկայի, Հարավային Կորեայի, Անգլիայի ընտրանիները: «Հայկական ժամանակը» մրցաշարի ընթացքում կաշխատի Պետերբուրգում ու կփորձի ընթերցողներին փոխանցել քաղաքի տրամադրությունն ու ներկայացնել հետաքրքիր իրադարձությունները:


Օդանավակայանի ճանապարհին ԱԱ 2018-ի ցուցանակներն են
Պետերբուրգ հասնելու ճանապարհն արդեն աստիճանաբար տրամադրում է քառամյակի ֆուտբոլային կարեւորագույն իրադարձությանը: Դեռ ինքնաթիռում դրա վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում: Նշում են, որ տվյալ քաղաքում տեղի են ունենալու ԱԱ հանդիպումներ եւ որ հյուրընկալող քաղաքներում անվտանգության նկատառումներով ուժեղացված հսկողություն է: Օդանավակայանի ճանապարհին էլ մրցաշարի ցուցանակներն են:
Աշխատանքային օրերին տեղի բնակիչներն ապրում են իրենց սովորական կյանքով: Քաղաքի անցուդարձն առաջին հայացքից այդքան էլ չի հուշում, որ այդտեղ կարեւորագույն իրադարձություն է սպասվում: Ավտոբուսներում, մետրոյում, փողոցներում, խանութներում ավելի հաճախ հանդիպում են իրենց առօրյայով ապրող մարդիկ: Բայց այդ ամենը փոխվում է, երբ մոտենում ես «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտին, որտեղ կայանալու են հանդիպումները:

Լուսանկարվում են Զաբիվակայի հետ
Մետրոյի «Կրիստովսկի օստրվ» կայարանից ձախ՝ «Սեւերնայա դարոգայով»՝ քաղաքի հարուստների փողոցով, կարելի է հասնել մարզադաշտ: Դրա մոտակայքում երկրպագուներին դիմավորում է «Զաբիվական»՝ ԱԱ 2018-ի խորհրդանիշը: Նրա շուրջ մշտապես հավաքված են մարդիկ, որոնք «ժամերով» փորձում են գեղեցիկ կադրեր ստանալ նրա հետ: Քիչ ավելի հեռու մարզադաշտն է, որը խստորեն հսկվում է անվտանգության աշխատողների ու տեղի ոստիկանների կողմից: Կողմնակի ոչ մի անձ այնտեղ մտնել չի կարող, միայն նրանք, ովքեր հատուկ հավատարմագրեր ունեն:



Աշխարհի ամենաժամանակակից մարզադաշտերից մեկը, սակայն միայն ֆուտբոլասերներին չէ, որ ուրախացնում է: Դրա շրջակայքում, կարելի է նկատել ազատ ժամանակ անցկացնող ընտանիքների, հեծանիվներ, չմուշկներ քշողների, սիրահարված զույգերի: «Սանկտ Պետերբուրգը» շրջապատված է գեղեցիկ այգով՝ ամենուրեք կանաչ, մաքուր ու խնամված: Այդտեղ կարելի է ժամերով զբոսնել ու չհոգնել: Այգու կողքին՝ մի հատվածում էլ կարուսելների այգի է, որից օգտվելու համար պետք է իսկապես վստահ լինես, որ չես վախենում բարձրությունից:


Առաջին հանդիպումը «Սանկտ Պետերբուրգում» կայանալու է վաղը՝ հունիսի 15-ին, իսկ մինչեւ այդ մարզադաշտ տանող ճանապարհին ու դրա մոտակայքում երկրպագուներից ավելի շատ մարզական լրագրողներն են, որոնք գալիս են ստանալու իրենց հավատարմագրերը, եւ մարդիկ, որոնք պարզապես զբոսնում են: Վաղվանից «Սանկտ Պետերբուրգում» ֆուտոբալասերներն արդեն կհիանան ոչ թե տպավորիչ մարզադաշտով, դրա գեղեցիկ շրջակայքով, սելֆիներ կհրապարակեն ոչ թե դրա շուրջ գտնվող խորհրդանիշների հետ, այլ հենց հանդիպումից՝ Մարոկկոյի ու Իրանի ընտրանիների դիմակայությունից: Մինչեւ այդ էլ՝ այսօր, հետեւենք Ռուսաստան-Սաուդյան Արաբիա բացման խաղին, որին հրավիրված են բարձաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:


Լուսանկարները՝ «Հայկական ժամանակը»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT