Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանը վերածել է ՀՀԿ-անոցի

Ինչպես հայտնել էինք, Ազգային ժողովը չընտրեց Ելիզավետա Դանիելյանին որպես Սահմանադրական դատարանի նոր դատավոր։ Հատկանշական է, որ ոչ բռնի, խաղաղ «Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովում տապալվում է կարեւորագույն պետական պաշտոնյայի` ՍԴ դատավորի ընտրությունը։ Այդուհանդերձ, նմանատիպ իրավիճակը օր օրի ավելի է թուլացնում ՍԴ-ի ներկայիս նախագահ և նախկին ՀՀԿ-ական պատգավոր Հրայր Թովմասյանի դիրքերը ՍԴ-ում և դրանից դուրս։

Ըստ էության, հունիսի 16-ից սկսած Սահմանադրական դատարանի գործող կազմում մնացել է ընդամենը 6 դատավոր, քանի որ իր լրումն թոշակային տարիքի հետևանքով հեռացած ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի և օրեր առաջ իր պաշտոնավորումն ավարտած ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանի, համաձայն ՍԴ-ում մեր աղբյուրների, առողջական խնդիրների պատճառով մոտ 2-3 ամսով բացակայելու է նաև ՍԴ մեկ այլ դատավոր` Ֆելիքս Թոխյանը: Սա փաստացի կբերի դատարանն իրավազոր նիստերի անցկացման քվորումի սահմանագծին և ՍԴ դատավորներից որևէ մեկի անգամ բացակայությունը կհանգեցնի ՍԴ նիստերի տապալմանը։

Մյուս կողմից, Հրայր Թովմասյանը, որն ընտրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում դեռ նախկին իշխանության օրոք, նախորդ Սահմանադրությամբ և ՀՀԿ նախկին մեծամասնության ժամանակներում, այս պահին գտնվում է անբարենպաստ դիրքում, քանի որ իր անմիջական ջանքերով մշակված Սահմանադրությունը և դրանով ի հայտ եկած լուծումները փաստացիորեն զրկեցին ՀՀԿ-ին բոլոր նախկին լծակներից և փաստացի իշխանությունից։

Այն, որ Հրայր Թովմասյանը չի տիրապետում ՍԴ-ում և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին մեկ անգամ ևս ի հայտ եկավ օրեր առաջ, երբ ՍԴ-ի անունից գրեթե բոլոր օնլայն ԶԼՄ-ներում տարածվեց դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի մասին ՍԴ հայտարարությունը, որը հաջորդիվ հերքվեց ՍԴ աշխատակազմի ղեկավար, իսկ չար լեզուները պնդում են, որ նաեւ մեծ կարողության տեր Վլադիմիր Վարդանյանի կողմից։

Ի դեպ, նույն լեզուները պնդում են, որ Վարդանյանի ընտանիքի է պատկանում մայրաքաղաքի Թումանյան փողոցի վրա գտնավող Հին Պեկին ռեստորանը, ինչպես նաեւ Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում գործող մի քանի սննդի օբյեկտներ:

ՍԴ-ում մեր աղբյուրները հաստատեցին, որ Վլադիմիր Վարդանյանը դեռ մինչեւ «Թավշյա հեղափոխությունը» իր իսկ խնդրանքով Հրայր Թովմասյանի կողմից նշանակվել էր ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ մինչ այդ եղել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հավատարիմ խորհրդականը և մոտ մեկ տասնամյակ նրա հետ է շրջել անթիվ գործողումների և շրջագայությունների ընթացքում։ Ի դեպ, Վարդանյանի նշանակումը միակը չէր, որով աչքի է ընկել Հրայր Թովմասյանն իր այս կարճատև պաշտոնավարման ընթացքում։

Այսպես, համաձայն ՍԴ պաշտոնական կայքի, ՍԴ նախագահի խորհրդական է նշանակվել Հրայր Ղուկասյանը, ով վերջին տարիներին զբաղեցնում էր ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժի Սարգսյանի օգնականի պաշտոնը։ ՍԴ-ում մեր աղբյուրները հավելում են նաև, որ Հրայր Թովմասյանը չի ցանկանում սահմանափակվել միայն այս նշանակումներով և տարբեր մակարդակի ՀՀԿ-ականները Թովմասյանի մշտական և սպասելի հյուրերն են։

Փաստորեն, Հրայր Թովմասյանն իր վրա է վերցրել ՀՀԿ-ի նախկին իշխանության վերջին բաստիոնի «պատվավոր» առաքելությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6282 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի