Երևան
12 °C
Լուսանկարում՝ Արման Երիցյանի հայրը՝ Լեւոն Երիցյանը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Անահիտ» տոնավաճառի տարածքում ծեծկռտուքի գործով դատապարտված Արման Երիցյանը 15 օր է՝ հացադուլ է անում Սեւանի քրեակատարողական հիմնարկում, քանի որ դատարանը մերժել է վերջինիս պայմանական վաղակետ ազատման դիմումը:
Արման Երիցյանի հայրը՝ Լեւոն Երիցյանը, այցելել էր «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն եւ պնդում էր, որ իր որդին անմեղ է եւ նրա «գլխին սարքել են», իսկ ինքն արդեն տարիներ շարունակ դռներ է թակում այս հարցին լուծում տալու համար, սակայն ապարդյուն: Նրա փոխանցմամբ՝ իրենք այժմ պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան՝ վաղակետ ազատման դիմումը մերժելու որոշումը բեկանելու:
Արման Երիցյանը մեղավոր է ճանաչվել 2012 թվականի նոյեմբերի 28-ին «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում ոմն Արսեն անունով անձի հետ նախնական պայմանավորվածությամբ դանակի սպառնալիքով Սամվել Մեջլումյանի վրա հարձակվելու եւ նրանից 80.000 ՀՀ դրամ հափշտակելու մեջ:
Նախաքննության մարմնի որոշմամբ՝ Արման Երիցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետով՝ ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ: Ա. Երիցյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ըստ գործի նյութերի՝ Արման Երիցյանը եւ Սամվել Մեջլումյանը «Մալաթիա» շուկայի սննդի տաղավարներից մեկում օղի եւ խեցգետին են պատվիրել, ապա իրենց է միացել ոմն Արսենը, եւ երեքով սկսել են օղի խմել: Այդ ժամանակ Մեջլումյանը Երիցյանին առաջարկել է իրեն վերադարձնել գազի բալոնը, սակայն Երիցյանն ասել է՝ «Մի անհանգստացի, առավոտյան կվերցնես», եւ ձեռքը մտցրել է Մեջլումյանի պիջակի գրպանը, ինչի արդյունքում վիճաբանություն է սկսվել վերջիններիս միջեւ:
Վեճը «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի բացօթյա հատվածից տեղափոխվել է փակ, նեղ ճանապարհի մեջտեղի հատված, որտեղ մութ եւ անմարդ է եղել: Ըստ նյութերի՝ Երիցյանը դանակը հանել է, պահել Մեջլումյանի վրա, նրան առաջարկել իրեն տալ լոլիկի վաճառքից գոյացած գումարը՝ միաժամանակ դանակով պատռելով Մեջլումյանի հագուստը: Ապա վերջինիս գրպանից հանել է 80.000 ՀՀ դրամ: Այդ ժամանակ իրենց է մոտեցել ոմն Արսենը, սպառնացել Մեջլումյանին, որ եթե վերջինս որեւէ մեկին պատմի միջադեպի մասին, իրեն կգտնեն, կմորթեն, այնուհետ հարվածել է Մեջլումյանի դեմքին, որը վայր է ընկել, իսկ Երիցյանն ու Արսենը հեռացել են:
Այս ամենից հետո, ըստ գործի նյութերի, տուժող Ս. Մեջլումյանը հակասական ցուցմունքներ էր տվել: Մի ցուցմունքում Մեջլումյանն ասել է, որ ինքը շուկայից դուրս է եկել ժամը 18:00-ի սահմաններում, այդ ժամանակ մութ է եղել եւ ինքը ընկել է շուկայում դրված արկղերի վրա, քանի որ արդեն եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում, ինչի հետեւանքով ոտքը ցավեցրել է, իսկ ճակատը արդեն եղել է վնասված: Երբ ուշքի է եկել, իրեն են մոտեցել 2 երիտասարդ, օգնություն առաջարկել եւ ուղեկցել են մի մեքենայի մոտ, ինքը նրանց հայտնել է, որ գումար չունի եւ չի կարող նրանց վճարել: Նրանք պատասխանել են, որ գումար անհրաժեշտ չէ եւ նստեցրել են սպիտակ գույնի մեքենա եւ վարորդը իրեն տարել է տուն:
Այնուհետեւ տուժող Մեջլումյանը 10.04.2014 թվականի դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել եւ հայտնել, որ ինքը Արման Երիցյանի ձեռքում դանակ չի տեսել, նրանք իրեն մութ տեղ են տարել ու սկսել են խուզարկել, բայց չի կարող հայտնել Արմանի ձեռքում ինչ է եղել՝ լանցետ, թե ուրիշ բան, որը շորերը պատռել է:
Սակայն, ըստ նյութերի, վկաներից մեկի պնդմամբ՝ Սամվել Մեջլումյանը ծեծված, վնասված եւ հարբած մտել է կրպակ, որտեղ մեղադրյալ Արման Երիցյանը մենակ նստած է եղել: Մեջլումյանը հարցին՝ ինչ է եղել, ով է ծեծել, պատասխանել է, թե ընկել է:
Դատաքննության ընթացքում հարցին, թե Մեջլումյանի որ ցուցմունքներն են համապատասխանում իրականությանը, դատաքննությա՞ն ընթացքում տրված, թե՞ նախաքննության, հայտնել է, որ իրականությանը համապատասխանում են նախաքննության ընթացքում տրված իր ցուցմունքները, որտեղ հայտնել է, թե Ա. Երիցյանի ձեռքին դանակ է եղել:
Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 26-ի դատավճռով ճանաչվել եւ հռչակվել է Արման Երիցյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով առաջադրված մեղադրանքում եւ նա արդարացվել է:
Դատախազ Հ. Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 26-ի դատավճիռը եւ գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:
ՀՀ վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալ Ա. Երիցյանի պաշտպան Ա. Ալիխանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Այնուհետեւ նոր քննության ուղարկելուց հետո առաջին ատյանի դատարանի 2016-ի նոյեմբերի 3-ի դատավճռով Երիցյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում վեց տարի ժամկետով:
Ա. Երիցյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ 2 տարի 4 ամիս 26 օր, եւ նրան թողնվել է կրելու ազատազրկում 3 տարի 7 ամիս 4 օր ժամկետով:
Երիցյանի պաշտպան Վ. Մակարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017-ի հունիսի 23-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի 2016 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը: Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Երիցյանի մյուս պաշտպան Ա. Ալիխանյանը՝ խնդրելով վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը եւ օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի 2014-ի մայիսի 2-ի արդարացման դատավճիռը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, եւ ուրեմն բողոքաբերի ներկայացրած նախատեսված հիմքը հիմնավորված չէ եւ դատարանը ներկայացված բողոքը վարույթ չի ընդունել:
Արման Երիցյանի հայրը՝ Լեւոն Երիցյանը, մեր զրույցում նշեց, որ իր որդին առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա դեռ 1999-ին ավտոմեքենայի գողության դեպքի կապակցությամբ ծեծի է ենթարկվել ու գլխուղեղի ցնցում ստացել: Հոգեբույժի կոնսուլտացիայի արդյունքում պարզվել է, որ Ա. Երիցյանը տառապում է սաթենադեպրեսիվ համախտանիշով եւ պետք է ստանա համապատասխան բուժում: Այնինչ, Երիցյանը գտնվում է ՔԿՀ-ում: Հայրը նաեւ տեղեկացրեց, որ որդին մի քանի անգամ ինքնավնասման փորձ է կատարել եւ որ սա հացադուլի առաջին դեպքը չէ: Երիցյանը, այսպիսով՝ պնդում է, որ անմեղ է եւ պահանջում է ճանաչել եւ հռչակել իր անմեղությունը:
Արման Երիցյանի հացադուլի, վերաքննիչ բողոքի հետ կապված պարզաբանում խնդրեցինք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանից: Վերջինս մեր զրույցում ասաց, որ Արման Երիցյանը ոչ թե տասնհինգ, այլ տասը օր է հացադուլ անում, իսկ հունիսի 15-ին արդեն դադարեցրել է հացադուլը: Տիգրան Տոնոյանի հաղորդմամբ՝ Երիցյանը վաղաժամ ազատման դիմումի մերժման վերաքննիչ բողոքը, ըստ ընթացակարգի, ներկայացրել է:
Երիցյանի հայրն էլ փոխանցեց, որ այս պահին Արման Երիցյանի առողջական վիճակը նորմալ է, ՔԿՀ-ում նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏարածքային պահանջ՝ միանգամից 6 պետության. այսպես են սովորեցնում միջազգային հարաբերություններ կառուցել. Եղոյան
Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո
Ճիշտը քեզանից պիտի իմանանք, որ սխալների մեջ չմնանք. ինչ է պատասխանել վարչապետը քաղաքացու՝ իրեն ուղղված հարցին
Տղամարդը ծանոթ կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան հրել, գցել գետնին և հեռացել
12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի. «Կերխեր»-ները՝ գիշերային Երևանի փողոցներում. տեսանյութ
Անասնաֆերմայի տերը թրաֆիքինգի է ենթարկել ամուսիններին, բռնություն կիրառել. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մեկնարկել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Մասիս համայնք տանող ճանապարհի հիմնանորոգումը. տեսանյութ
Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել. վարչապետ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Կրթվելը նորաձև է» շարժման 36-րդ հանդիպումը՝ արժեքների, մեր ինքնության և «Իրական Հայաստանի» մասին. «Իմ քայլը»
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին. Աղվանի-Լծեն հատվածը շարունակում է միակողմանի երթևեկելի մնալ
ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին
Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում
Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը
Շինաշխատանքներ կատարած Հնդկաստանի քաղաքացին «Ֆ1» տեսակի նռնակ է գտել, ձգել օղակը. տղամարդը հիվանդանոցում է
Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը կփոփոխվի
Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
Սեփական տան բակում կնոջ դի է հայտնաբերվել
Հոգևորականները լավ գիտեն, թե որ չակերտավոր սրբազանի մասին էր Նիկոլ Փաշինյանի գրառումը. Ղազարյան. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
Ասաց՝ ստիպված է պատասխանել օդանավակայանների վրա վերջին հարձակումներին. Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է կայացել
Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից. Գյուլեր
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Շնորհակալ եմ հիասքանչ բանախոսությունների համար. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Քարաթափման հետևանքով Աղվանի-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, որ «սխոդկա» անեն, որոշեն իրար մեջ, Գարեգին Բ-ն պիտի պատասխանի հարցին. տեսանյութ
ՊԵԿ նախագահը Ղրղզստանում նիստերի է մասնակցել
Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել
Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին
Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար
Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ
Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել
Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է
Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն
Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար
Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել
Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT