Երևան
12 °C
Մոսկվայում հունիսի 13-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը, չնայած տեղեկատվության սակավությանը, շատ կարեւոր եւ հետաքրքիր նրբություններ է պարունակում, որոնք խոսում են երկկողմ հարաբերությունների ներկապնակի մի կողմից որոշակի փոփոխությունների, իսկ մյուս կողմից՝ նոր պայմաններում այդ հարաբերությունների «առօրեականացման» մասին:
Եթե դուրս թողնենք Փաշինյանի ու Պուտինի խոսքերի խիստ պաշտոնական-շնորհավորական մասը, ապա հետաքրքիր շեշտադրումներն ավելի տեսանելի կդառնան: Նախ, տանտիրոջ խոսքում հստակ նշվում էր Ռուսաստանի՝ ՀՀ-ի ամենամեծ առեւտրային գործընկեր լինելու փաստը: «Իհարկե, դրան նպաստում է նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, եւ դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»,- դիմելով Փաշինյանին՝ հայտարարել է Պուտինը, ինչը քաղաքագետները հստակ մեսիջ են համարում՝ հիշեցնելով ՀՀ վարչապետի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախկինում արված պնդումները: Այլ կերպ ասած, Ռուսաստանում դեռեւս հիշում են այդ պնդումները եւ որոշակի մտավախություններ ունեն:
Մոսկովյան հանդիպման մյուս հետաքրքիր շեշտադրումն արդեն Հայաստանի վարչապետի խոսքում էր: «Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով եւ նաեւ հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի եւ սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա»,- դիմելով Պուտինին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Շատերը պնդում են, որ սա, թերեւս առաջին անգամն է, երբ Հայաստանի ղեկավարը, այն էլ Մոսկվայում, դիտարկում է երկկողմ հարաբերությունները «սուվերենության նկատմամբ հարգանք»-ի լույսի ներքո:
«Երբեք չեմ հիշում, որ «սուվերենության նկատմամբ հարգանք» արտահայտությունը որեւէ հայ նախագահ օգտագործի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»,- նկատում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Սուվերենության հարգանքի մասին Փաշինյանի հայտարարությունը շատ ողջունելի է: Այն խոսում է Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի նոր շեշտադրումների մասին: Այսինքն՝ մենք պատրաստ ենք խորը համագործակցության, բայց դա չի կարող լինել մեր երկրի ինքնիշխանության հաշվին»,- մեզ հետ զրույցում նկատեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Տեսախցիկների առջեւ տեղի ունեցած երկխոսության ժամանակ Փաշինյանն ու Պուտինը, կարելի է ասել, միմյանց ու հանրությանը ներկայացրեցին երկկողմ հարաբերությունների մասին սեփական ճշմարտությունները ՀՀ-ում հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակի ֆոնին: Այսինքն, այն, ինչ ճիշտ են համարում Երեւանում ու Մոսկվայում:
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը թեպետ նշում է, որ Մոսկվայում դեռեւս չեն վերացել Փաշինյանի թիմի նկատմամբ կասկածները, սակայն վստահ է. «Փաշինյանի այս այցով հայ-ռուսական հարաբերությունները մտնում են «առօրեականացման» փուլ»: Շուրջ մեկ ամիս առաջ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, ըստ քաղաքագետի, կարելի է դիտարկել զուտ որպես ճանաչողական ակտ: «Դա շատ քիչ էր Հայաստանի նոր իշխանությունների հետ երկխոսելու ու կապեր հաստատելու տեսանկյունից: Դրանից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա եւ հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ: Սա արդեն մասնագիտական մակարդակ է: Հանդիպումներ եղան նաեւ այլ նախարարների ու գերատեսչությունների ղեկավարների միջեւ: Այժմ հայ-ռուսական հարաբերություններում տեղի է ունենում ամենօրյա աշխատանք, ինչը լավ է»,- նշեց Մարկեդոնովը մեզ հետ զրույցում:
Այնուամենայնիվ, փորձագետը տեսնում է, որ Ռուսաստանի որոշակի քաղաքական ու փորձագիտական շրջանակներում ոգեւորված չեն ՀՀ-ում Փաշինյանի իշխանության գալու փաստով: Առհասարակ նրանք ոգեւորված չեն հեղափոխության առաջնորդներով: «Ու սա ունի բացատրություն»,- ասաց Մարկեդոնովն ու հղում կատարեց Վրաստանի եւ Ուկրաինայի փորձին: «Ես հեռու եմ այն մտքից, որ այդ պետություններում Արեւմուտքն արեց իշխանափոխություն, սակայն այն, որ արեւմտյան պետություններն աջակցեցին հասարակության մի հատվածին՝ ընդդեմ մյուսի, սա առաջացրեց Ռուսաստանում սխեմատիկ որոշակի ընկալում: Այն է՝ ԱՊՀ տարածքում հեղափոխությունները կատարվում են ընդդեմ Ռուսաստանի»,- նշեց նա ու միեւնույն ժամանակ նկատեց, որ սա էլ սխալ ընկալում է:
«Սխալ է, քանի որ Աբխազիայում երկու անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել ժողովրդական ընդվզման արդյունքում, սակայն այնտեղ ոչ ոք չի ցանկացել ՆԱՏՕ-ին անդամակցել: Կամ Ղրղզստանում 2010 թ.-ի հեղափոխության արդյունքում իշխանության եկած էլիտան դրեց ԱՄՆ-ի բազան հանելու հարցը»,- ասաց նա:
Նա կարծում է, որ Հայաստանի պարագայում էլ այս սխեմատիկ մոտեցումը չի աշխատում, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր Երեւանին չի առաջարկվում, ինչն արվում է Վրաստանի եւ Ուկրաինայի պարագայում: «Բացի այդ, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ԵՄ-ն պատրաստ չեն Հայաստանին սպառազինություն վաճառել այն պայմաններով, ինչ դա անում է Ռուսաստանը, եւ 102-րդ ռազմակայանի փոխարեն իրենց զորքերը տեղակայել»,- վստահ է փորձագետը:
«Ուստի, այդ սխեմատիկ մոտեցումը կամ կասկածամտությունը կարող են հաղթահարել միայն ժամանակն ու պրակտիկ դաշտում հարաբերությունները: Այն, որ Մոսկվայի դիրքորոշումը հեղափոխության ընթացքում եւ հիմա շատ զսպված էր, խոսում է միայն հօգուտ այս սխեմատիկ պատկերացման վերացման: Չտրվեցին պահի ազդեցությանը ու ժամանակից շուտ ամպագոռգոռ հայտարարություններ չարեցին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT