Կլինեն ցավոտ միջամտություններ. Գյումրիում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Գյումրու բուժհաստատություններում շրջայց  է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը եղել է Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում, ծանոթացել շենքային անբավարար պայմաններին: Արսեն Թորոսյանն այցելել է նաեւ Գյումրու ծննդատուն եւ  «Գյումրի« բժշկական կենտրոն:

Շրջայցից հետո որոշում չեմ կայացրել, քանի որ դա սխալ է,-լրագրողներին ասաց նախարարն ու խորհուրդ տվեց միշտ հիշել, որ որոշումը կայացնում են հետո, իսկ շրջայցը տեղում խնդրին ծանոթանալու հնարավորություն է տալիս:Նախարարի տրամադրվածությունից կարելի էր սակայն դատել, որ, օրինակ Գյումրու ծննդատան հարցում ինչ-որ որոշում, այնուամենայնիվ ուրվագծվել էր: Այս բուժհաստատության չարաշահումների մասով քրեական գործ է հարոցված: Նախարարը դեպքից տեղյակ է, բովանդակությունից՝ ոչ:

«Ես լսել եմ, որ քրեական գործ կա, բայց չգիտեմ ինչ է եւ ճիշտ էլ չեմ համարում ծանոթանալ եւ խորանալ դրա մեջ, մենք փորձում ենք լուծումներ գտնել առողջապահական մասով: Եթե չարաշահւմներ եղել են, ուրեմն պետք է մեղավորներն օրենքով պատասխանատվության ենթարկվեն»,-ասց նախարարը: Ըստ նրա, ներկա պահին Շիրակի մարզում նակաբարձագինեկոլոգիական ծաառյություն իրականացնող 3 հաստատություն կա՝ Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնը, Գյումրու Ավստրիական հիվանդանոցը եւ Գյումրու ծննդատունը:

«Երեքի առկայությունը բերում է 3-ի թերծանրաբեռնվածությանը: Մենք պետք է կարողանանք լուծումներ գտնել: Չեմ բացառում, որ  լինեն ցավոտ լուծումներ, բայց եթե չլինեեն դրանք, ապա 3-ից մեկը սնանկանալու է:  Օրինակ, Գյումրու ծննդատան օրինակով ասեմ, եթե որեւէ բուժհիմնարկը քիչ ծնունդներ է ընդունում, քիչ հղիներ է վարում, նրա որակն ընկնում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ լինի ծննդատուն, որը  3 օրը մեկ է ծնունդ է ընդունում»: Ըստ նախարարի սա որպես բացառություն կարող է լինել միայն այն գյուղական բնակավայրերում, որոնք հեռուեն միմյանցից:

Առողջապահության ոլորտը սպասում  է պետպատվերի քանակի ավելացմանը, որպեսզի կարողանա նաեւ հստակ ֆինանսական վերաբաշխում անել: Մարզերի մասով  ֆինանսն ու  կադրերն անհամաչափ են բաշխված:  Կադրային մասով արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում: Արսեն Թորոսյանն ասաց, որ   նպատակային կլինիկական   օրդինատուրայում տեղերի քանակը կավելանա,  այս տարի 50 կլինի հավանաբար՝ անցած 30 տեղի փոխարեն։

«Բժշկականի շրջանավարտները, սովորելով օրդինատուրայում, ի սկզբանե կիմանան, որ առնվազն 5 տարի աշխատելու են մեր իսկ կողմից ուղեգրած տեղում։ Դա կլինի Գյումրին, Արթիկը, Մարալիկը, մենք ենք որոշում, երբ նրանք ավարտում են և իմանում ենք, որտեղ ինչ մասնագետի կարիք կա։ Միևնույն ժամանակ նրանք պետք է իմանան, որ չեն գնում «աքսորի»։  Շատ հաճախ նրանք այդպես են ընկալում, ինչ անել, որ նրանք այդպես չընկալեն, պետք է տեղական իշխանություններից, թե՛ մարզային, և՛ թե քաղաքային, նրանք ստանան աջակցություն: Եթե նրանք էդ աջակցություը չստանան նաեւ կենցաղային պայմանների առումով, ամեն ինչ անելու են, որպեսզի դադարեցնեն եւ վերադառնան»,-ասաց նախարարը:

Ի դեպ, կադրերի պակաս  կա մարզերում: Արսեն Թորոսյանը թվեր է ընդգծում՝ մարզերում բժիշկներով ապահովվածությունը 3 անգամ քիչ է, Երեւանում՝ 2 անգամ ավել: Այս խնդիրը պետք է կագավորվի, սակայն կադրային հարցը գրչի մի հարվածով չի լուծվի:  Հաջորդ տարի, ըստ նախարարի,  կլինեն մեխանիզմներ, որպեսզի բուժհիմնարկները ֆինանսավերվեն ոչ թե ինչ-որ մեկի  ցանկությամբ, այլ  օբյեկտիվորեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4258 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին