Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը շարունակում է Սանկտ Պետերբուրգից լուսաբանել հունիսի 14-ից հուլիսի 15-ն անցկացվող ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը:
Որքան էլ Սանկտ Պետերբուրգը հայտնի է իր թանգարաններով, տեսարժան վայրերով, գեղեցիկ այգիներով, ֆուտբոլասերների համար այս օրերին կարեւորագույնը համանուն մարզադաշտն է: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը հենց դա է լինելու Սանկտ Պետերբուրգը նախընտրած երկրպագուների գլխավոր ֆուտբոլային հավաքատեղին: ԱԱ շրջանակներում այս քաղաքում անցկացվելու է 7 հանդիպում:
Երկրպագուներին, իհարկե, առաջին հերթին հետաքրքիր է՝ ինչպես կարելի է մարզադաշտ գնալ: Արագ տեղ հասնելու համար ավելի նախընտրելի է օգտվել մատչելի հասարակական տրանսպորտից, քան թանկարժեք տաքսիներից: Տաքսիներով ու սեփական մեքենաներով ավելի երկար ժամանակ ու գումար է պահանջվում, քան ավտոբուսներով, տրոլեյբուսներով ու մետրոյով:
Երեւանցիների համար մետրոն կարող է փոքր-ինչ անսովոր լինել: Այստեղ, ի տարբերություն Երեւանի, գործում է մետրոյի 5 գիծ՝ կարմիր, կանաչ, կապույտ, նարնջագույն ու մանուշակագույն: Նպատակակետին հասնելու համար որոշ կայարաններում պետք է փոխել գիծը, օրինակ, կարմիրից անցնել մանուշակագույնի: Ուշադիր լինելու դեպքում հնարավոր չէ մոլորվել: Պատերին նշված են կայարանները: Կան նաեւ քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ ես. «Вы здесь» (դուք այստեղ եք) գրված է քարտեզի վրա:
«Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտ հասնելու համար պետք է իջնել մետրոյի «Կրիստովսկի օստրվ» կայարանում: Դրանից ձախ Սեւերնայա դարոգա փողոցը տանում է մարզադաշտ: Մետրոյի մոտից դեպի «Սանկտ Պետերբուրգ» տրանսպորտ չի գործում, խաղերի օրերին մեքենաներն էլ չեն կարող մոտենալ մարզադաշտին, իսկ ճանապարհն էլ բավական երկար է: Այն հետաքրքրացնելու համար կարելի է գնալ այգում զբոսնելով, վայելելով գեղեցիկ տեղանքը:
Ավելի հարմար տարբերակ է, իհարկե, «Նովոկրիստովսկոե» կայարանը: Այն անմիջապես մարզադաշտի կողքին է, պարզապես այն ընտրելու դեպքում էլ պետք է հրաժարվեք այգու գեղեցկությունից:
Ամեն դեպքում չուշանալու համար նախընտրելի է առնվազն 1 ժամ առաջ դուրս գալ: Իսկ մետրոյում էլ պետք է ուշադիր լինել հայտարարություններին, քանի որ ինչպես տեխնիկական, այնպես էլ անհայտ իրեր գտնելու պատճառներով որոշ կայարաններում մուտքերն ու ելքերը պարբերաբար փակվում են:
Հեշտ կողմնորոշվելու համար հեռախոսներում կարելի է ներբեռնել «Яндекс Транспорт» հավելվածը: Դրա միջոցով կարելի է պարզել՝ ինչ տրանսպորտ պետք է ընտրել նախատեսված վայրը հասնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT