Երևան
12 °C
Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի հ․42-44 եւ հ․ 40 շենքերի միջանկյալ հատվածում՝ հ․ 42/1 հասցեում, այս պահին ընթանում է են 16 հարկանի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներ։ Այս մասին ասված է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության տարածած հայտարարության մեջ:
Դեռեւս 2013 թվականի սեպտեմբերին Մամիկոնյանց փողոցի հ․42-44 եւ հ․ 40 հասցեի բնակիչները երկու բարձրահարկ շենքերի միջեւ կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական նորմերի խախտումների վերաբերյալ ահազանգել են Երեւանի քաղաքապետարան։
Բազմաթիվ դիմում-բողոքներից հետո Քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինական գործունեության հատուկ Կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը քաղաքացիներին պատասխանել է, որ «իրենց կողմից բարձրացված հարցերը ուսումնասիրվել են Երեւանի գլխավոր ճարտարապետի կողմից եւ ըստ նախնական արդյունքների խնդիրը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի՝ կապված երկու բարձրահարկ շենքերի միջանկյալ տարածքի հեռավորության եւ արեւահարման ռեժիմի նորմերի պահպանման հետ»։
Նշվել է նաեւ, որ գլխավոր ճարտարապետի զեկույցի հիման վրա Երեւանի քաղաքապետին առաջարկվել է նախքան խնդրի կարգավորումը ժամանակավորապես դադարեցնել շինարարական աշխատանքները։
Պատասխանից մեկ ամիս հետո շինարարական աշխատանքները դադարել են եւ վերսկսվել են 2018 թվականի մայիսին։
Գրավոր դիմել էի քաղաքապետին եւ խնդրել տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ է կառուցապատող «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ին տրվել շինթույլտվության փաստաթուղթ։
Պարզվեց, որ հողի նախկին սեփականտիրոջը քաղաքապետարանի կողմից «Ժայռ» ՍՊԸ-ին 2007 թվականին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2008 թվականին համաձայնեցվել է նախագիծ (նախագծող «Նորգալ» ՍՊԸ), որի համար հիմք է հանդիսացել իրավասու կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկված դրական երաշխավորմամբ եզրակացությունը եւ 2012 թվականին տրամադրվել է շինարարության թույլտվություն։ Նույն թվականին հողամասի փոխված սեփականատիրոջը «Մաքս Նիկել Դիվելոփմընթ» ՍՊԸ-ին տրվել է նոր՝ փոփոխված ճարտարապետահատակագծային առաջադրանք, որից հետո 2013 թվականին վերահամաձայնեցվել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված նախագիծը։ Շինարարական աշխատանքների՝ 6-րդ հարկի երկաթբետոնե կարկասի կառուցման փուլում շինարարական աշխատանքները դադարեցվել են եւ սկսել 2018 թվականին։
Քաղաքապետի կողմից ստացված գրության մեջ նաեւ նշվում է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը լրացել է 2016 թվականին եւ համաձայն ՀՀ Կառավարության 19․03․2015 հ․ 596-Ն որոշման հ․1 հավելվածի 130-րդ կետով սահմանված պահանջի՝ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է վերահամաձայնեցման ներկայացնել նոր փորձաքննության ենթարկված նախագիծ, որը չի ներկայացվել։
Մամիկոնյանց 42-44 շենքի բնակիչների կողմից պատվիրվել է փորձաքննություն «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ»ՍՊԸ-ին՝ պարզելու արդյոք Մամիկոնյանց 42-44 եւ 42/1 շենքերի միջեւ հեռավորությունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին թե՞ոչ։
Հետազոտումը կատարվել է 2018 թ․ մայիսի 30-ից մինչեւ հունիսի 8-ը։ Այն հաստատել է կառուցապատողի կողմից շինարարական նորմերի կոպիտ խախտումները։ Հետազոտության եզրակացության մեջ նշվում է, որ «Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 42-44 եւ Մամիկոնյանց փողոցի թիվ 42/1 հասցեներում գտնվող շենքերի միջեւ հեռավորությունը կազմում է 7․4մ, ինչը չի համապատասխանում ՀՀ Քաղաքաշինության նախարարի 14․10․2014 թվականի թիվ 263-Ն հրամանի թիվ 79 կետով առաջադրված պահանջներին։ Շենքի վրա առկա են բացվածքներ, որոնց դիտելիությունը ուղղված է Մամիկոնյանց փողոցի 42-44 շենքի ուղղությամբ»։
Ես այս խնդիրը բարձրաձայնել էի Երեւանի ավագանու մայիսի 30-ին կայացած նիստում եւ դիմել քաղաքապետին՝ խնդրին լուծում տալու նպատակով։ Ինձ պատասխանեցին, որ շինարարությունը դադարեցված է, այնինչ աշխատանքները կանգնեցվել են ընդամենը մեկ օր, որից հետո շարունակել ավելի արագ տեմպերով։ Այս եւ բազմաթիվ օրինակներ փաստում են, որ Երեւանի քաղաքապետարանը ի զորու չէ վերահսկել քաղաքում իրականացվող ապօրինի շինարարությունները եւ կանգնեցնել ապօրինի կառուցապատողներին։
Մաքս Նիկել Դիվելոփմընթ ՍՊԸ-ի հիմնադիրն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` հայտնի Ճոյտ մականունով, որի մասնակցությունը համաձայն ՀՀ Կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի այս պահին դադարեցվել է։
Բնակիչները հայտնեցին, որ Հակոբ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս կոպտել է կանանց եւ փորձել հարվածել։ Մանրամասները ներկայացված են տեսանյութում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը
«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման համար Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Լավրով
Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ
Գողանալով մանկապարտեզները՝ թույլ չեն տվել ամեն տարի շուրջ 7000 երեխայի հաճախել մանկապարտեզ. Հարությունյան
Հունիսի 4-ին վարչապետը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդես կգա բանախոսությամբ. ինչպես գրանցվել
Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա. Գաբրիելյան
Արշակյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը
Սահմանամերձ Ծավն ունի 4 շրջանավարտ. պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է գյուղի դպրոց
Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ. Ավինյան
Ես նոր բնակարան չեմ ձեռք բերել, պարզապես տունս ստացել է կադաստրային պետական գրանցում. Թորոսյան
Ուկրաինայի հետ բանակցելու համար Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան
Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու
Գնման իրավունքով, վարկով բնակարան եմ ձեռք բերել, մինչ այժմ չունեմ սեփականության վկայական․ Թունյան
Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն
Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները
2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան
Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը
Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է
Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան
Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան
Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի
Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ
Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է
Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները
Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել
Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը
Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան
Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT