Դոլարով միլիոնատեր նախարարները ի՞նչ մոտիվացիա ունեին 500 հազար դրամով աշխատելու. Մարուքյան

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ելույթում նշեց, որ չի հասկացել՝ դոլարով միլիոնատեր նախարարները ի՞նչ մոտիվացիա ունեն 500 հազար դրամով աշխատելու:

«Իրականում չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվի, որ ծառն ընկել է, կացնավորը՝ շատացել, որովհետեւ մի ծառ է ընկել, բայց դեմներս անտառներ են, բարձր ծառեր՝ հաստ բներով եւ մի ծառն ընկնելուց այդքան պետք չի ուրախանալ, ոգեւորվել եւ կացինը վերցնել ու հենց այդ մի ծառի վրա հարձակվել:

Մանվել Գրիգորյանից չեմ ուզում խոսել, որովհետեւ պարոն Գրիգորյանին արդեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մեջ ենք: Գլխավոր դատախազը այստեղ նստած է, իրավապահ մարմինները աշխատում են, եւ արդարադատությունը խնդիրը կլուծի կարծում եմ, եւ մենք էլ, որպես հասարակության ակտիվ անդամներ, ուշադիր կհետեւենք:

Ես ուզում եմ խոսել մեր պետական համակարգի, հասարակության մոտեցումների մասին եւ այս ամբիոնից ես ժամանակին խոսել եմ զենքի մասին: Այստեղ օրենք էր քննարկվում եւ քննարկում էինք այն հարցը, թե այդ ինչպե՞ս է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր զինված են ու կան մարդիկ, ովքեր զինված չեն: Ու այն մարդիկ, ովքեր զինված են, նրանցից կա բնական վախ, որովհետեւ, եթե դու գիտես, որ դիմացինդ զինված է ու կարող է կրակել քեզ վրա, դու արդեն իր նկատմամբ անհավասարության մեջ ես: Ես ասում էի՝ ժողովուրդ, կամ եկեք օրենք ընդունենք, Հայաստանում լեգալացնենք զենքը, որ բոլորն իմանան, որ հավասար են, ոչ թե հասարակության կեսը գիտի, որ այն մյուս կեսը զենք ունի եւ այս մի կեսը, որ խելոք չմնա՝ այն մյուս կեսը կկրակի իրենց վրա: Ինձ ասացին՝ այս ի՞նչ եք ասում, չեք ամաչում, ուզում եք մարդիկ իրար տան սպանե՞ն:

Մենք չպետք է ունենանք պետության ներսում փոքր, բայց պետություններ: Պետք է պրոցես սկսել երկրում, որ իրենց պետության տեղ դրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օրենքով սահմանված կարգով չեզոքացնենք, ուրիշ տարբերակ չունենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է վերջ դնենք ինչ-որ թիկնապահներով ման եկող մարդկանց վարք ու բարքին: Այս հարցը ինձ միշտ հուզել է, ես նախորդ իշխանությունների ժամանակ դիմել եմ պետական համապատասխան ծառայություններին, եւ ցանկացել եմ պարզել այս հարցի պատասխանը: Ո՞վ ունի երկրում իրավունք՝ փարոսիկներով, անվտանգության մեքենաներով ման գալու, ասել են անվտանգության խորհրդի անդամները, ասել եմ՝ լավ: Բայց տեսնում եմ՝ մարդիկ կան, որ էլի այդ նույն մեքենաներով շրջում են, բայց անվտանգության խորհրդի անդամ չեն:

Հիմա անվտանգության խորհրդի հին կազմից զատ կան մարդիկ, ովքեր պետական համարներով, փարոսիկներով, պետական զինված մարդկանցով ման են գալիս, այդ ովքե՞ր են այդ մարդիկ, ես չեմ հասկանում:

Ես այստեղ խոսել եմ հետեւյալի մասին՝ պետական պաշտոնյաները հայտարարագրեր են ներկայացնում, նայում ենք կենսագրությունը, 2002 թվականից պետական ծառայության մեջ է: Պաշտոնները նայում եմ, ասենք 2001 թվականից ստացել է 200 հազար դրամ, 2008 թվականից՝ 300 հազար դրամ, 2013-ից էլ ասենք ստացել է 400 հազար դրամ: Ու հայտարարագրել է ասենք 7 մլն դոլար, 8 մլն եվրո, քանի կարատանոց չգիտես ինչ, 60 հեկտար հող, 40 հեկտար շինություն, 70 հատ մեքենա: Մեկդ չէ՞ր հարցնում՝ այ ախպեր ջան, էս որտեղի՞ց քեզ, էս ո՞նց ես դու հարստանում, էս ի՞նչ պրոգրեսիա է քեզ մոտ, էս ինչքան է գործերդ լավ: Մեր պետության գործերը քո գործերի պես լավ լինի, էլ մեզ բռնվելիք չի լինի, ի՞նչ թուրքեր, ի՞նչ թշնամիներ, ի՞նչ բլոկադա: Բայց էլի խոսել ենք, անցել գնացել է: Հիմա էլ եկել ենք, էլի թեմա է բացվել, թեմայի շուրջ խոսում ենք, հարցնում եք՝ բա էդ դաստով վկայականները որտեղի՞ց է, բա դրա մասին անընդհատ խոսում էինք:

Ես կողմ եմ հարստությանը, ես հարգում եմ բոլոր հարուստներին: Հարուստները, գործարարները հասարակության, տնտեսության շարժիչ ուժն են: Մենք նրանց պետք է պաշտպանենք, փայփայենք, սիրենք, հարգենք, պատվենք: Բայց ես չեմ հասկանում, ասենք, դոլարով միլիոնատեր նախարարներին, երբեք չեմ էլ հասկացել, թե այդ ի՞նչ հայրենասերներ են, այդ ովքեր են դրանք, որ դոլարով միլիոնատեր են, բայց եկել են, որ 500 հազար դրամով աշխատեն, գան այստեղ նստեն մենք էլ իրենց վրա ասենք գոռգոռանք: Այդ ո՞րն է այդ մարդու մոտիվացիան, այդ ի՞նչ է ուզում այդ մարդը անի: Այդ հարցը միշտ բարձրացրել ենք, հիմա լավ է, չունենք նման նախարարներ, բայց արդյո՞ք պետք է հետ գնանք, նայենք, տեսնենք՝ այս մարդիկ ինչ են արել, մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու շրջանակներում ի՞նչ գույնի են հարստացել:

Ես ասում եմ հետեւյալը՝ մենք, որպես հասարակություն, այսպիսի դեպքերով խայտառակ ենք եղել: Թող ոչ ոք չասի՝ մենք ինչ կապ ունենք, սա հասարակական հիվանդություն է: Պետք է բոլորով համախմբված սրանով զբաղվենք: Կոչ եմ անում նրանց, ովքեր դեռ չեն հայտնվել այս իրավիճակում, ում հետեւից չի եկել գլխավոր դատախազը, թող կամավոր տանեն իրենց զենքը, հանձնեն ոստիկանություն, կամավոր գնան, ասեն՝ ես այսքան հարկ եմ թաքցրել, բերեք վճարենք պետական բյուջե: Ես դեմ եմ ցանկացած թշնամության: Այս երկիրը մենք իրավական պետություն ենք ուզում կառուցել, երբ որ դատարանը կորոշի, երբ որ դատարանը դատավճիռ կարձակի մեղավորության կամ արդարության մասին, դրանից ելնելով մենք կհամակերպվենք իրավիճակին:

Չե՞նք համակերպվի, կլինի վերադաս դատարան, սա է պետության կառուցման ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, ոչ մեկին չենք կարող գնդակահարել եւ լինի դատաստան կազմակերպել:

Սա իրավական պետություն է եւ մենք չենք կարող իրավական պետություն չունենալ, որովհետեւ այլ ռեսուրսներ չունենք, մեր ռեսուրսը մարդն է, ժողովրդավարությունն է, քաղաքացիական հասարակությունն է, իրավունքի գերակայության վրա խարսխված ինստիտուտներ ձեւավորելն է, եւ շարժվել առաջ մեր պետության առջեւ դրված առաքելությունը իրականացնելն է»,- ասաց Մարուքյանը իր ելույթում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5152 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ