Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատանքին, անդրադարձել պարտադիր կուտակայինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական եւ արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ եւ հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաեւ ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաեւ ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական եւ հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները եւ առաջիկա անելիքները: Տեղեկացվել է, որ ընկերությունում ներդրվել են կրթական ծրագրերի 70-ից ավելի նոր գործիքներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար: Վարչապետը զրուցել է ուսանողների եւ ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին եւ ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:Այնուհետեւ վարչապետին են ներկայացվել ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացման, այս բնագավառի հետագա զարգացման բարձրակարգ մասնագետների պատրաստման, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման հնարավորություններն ու միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները: 
Գործադիրի ղեկավարը կարեւորել է ՏՏ ոլորտի զարգացումը եւ ընդգծել, որ այն գտնվում է ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ «ճանապարհային քարտեզ», հստակ նշելով պետության եւ մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Գիտեմ, որ սա առաջին անգամն է, որ մենք համատեղ գտնվում ենք նույն գրասենյակի տարածքում, սովորաբար մենք համատեղ գտնվել ենք նույն փողոցում, նույն հրապարակում եւ կարծում եմ՝ սա մեր հարաբերություններում խորհրդանշական փոփոխություն է: Ես մի այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում. եթե իմ տեսադաշտում գտնվող որեւէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ, ուրեմն այդ մարդը կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սա է պատճառը, որ հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի եւ բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին: Իրականում, մի կողմ դնելով հումորը, սրա մեջ լուրջ խորհրդանշական բան եմ տեսնում: Մի դեպքում մենք գործ ունենք նրա հետ, որ մարդն ասում է՝ անհնար է, որեւէ բան չի փոխվի, որեւէ հույս չկա, երկրորդ դեպքում՝ բարձր տեխնոլոգիաների մարդիկ են, որոնք ասում են՝ անհնար ոչինչ չկա: Ւնչու ենք մենք կարեւորում բարձր տեխնոլոգիաները, որովհետեւ դա եւ՛ մտքի, եւ՛ իրականության առումով ընդլայնում է հնարավորինի սահմանը: Այսինքն, այն, ինչ 10, 20, 30 տարի առաջ կհամարվեր անհնար՝ հիմա դարձել է իրականություն: Այժմ համոզված եմ եւ հույս ունեմ, որ ձեր մտքերում բազմաթիվ բաներ կան, որ այսօր սովորական մարդկանց համար համարվում են անհնար, բայց 5-10 տարվա ընթացքում դուք իրականություն կդարձնեք եւ մեր երկրում հնարավորինի սահմանը կընդլայնեք, իհարկե բոլորիս աջակցությամբ»:Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ՏՏ ոլորտն «արտագաղթի» կարեւոր մաս է կազմում՝ դա «արտագաղթն է հին իրականությունից դեպի նոր իրականություն», այսինքն՝ հին կյանքից դեպի նոր կյանք: Վարչապետի համոզմամբ՝ այս բնագավառն իր հետ բերում է նաեւ աշխատանքային նոր մշակույթ: ««Արտագաղթի» այս մոդելը շատ կարեւոր է. մենք պետք է մնանք մեր երկրում, շարունակենք ապրել մեր երկրում, բայց չպետք է մնանք նույն տեղում, այլ շարունակաբար տեղափոխվենք մի տեղից՝ մի տեղ, մտածողության մի հարթությունից՝ հաջորդ հարթություն, հաջորդ հարթությունից՝ ավելի բարձր հարթություն, մի իրականությունից՝ մեկ այլ իրականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարեւորել է կրթության ոլորտի զարգացումը, քանի որ ցանկացած խնդրի լուծման «ճանապարհային քարտեզի» մեջ կրթությունը պարտադիր իր տեղն ունի: «Չկա այդպիսի խնդիր, որի լուծման ընթացքում ներկա չլինի կրթական կոմպոնենտը: Եթե այդ լուծումը բաղկացած է երկու քայլից, ուրեմն այդ երկու քայլերից մեկը պարտադիր կրթական կոմպոնենտն է»,-ընդգծել է վարչապետը:Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ պարտադիր կուտակային համակարգի հետ կապված կառավարության դիրքորոշմանը: «Գիտեք, մենք, ըստ էության, ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, ընդ որում՝ ժառանգել էինք մի իրավիճակ, որտեղ արդեն հուլիսի 1-ից օրենքը պետք է մտներ ուժի մեջ: Այսինքն, մենք ունեինք չափազանց քիչ ժամանակ որեւէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ արտահայտում է մի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու համար: Եվ սա ամենակարեւոր արձանագրումն է, որովհետեւ գիտեք, որ կառավարությունում էլ կան նախարարներ՝ շատ հարգելի, հեղինակավոր, ովքեր պնդում են, որ այդ համակարգն ընդհանրապես սահմանադրականության հետ կապված խնդիր ունի: Առաջ են քաշում տարբեր խնդիրներ եւ մեր մոտեցման անկյունաքարը հետեւյալն է՝ մենք սրանով ժամանակ ենք շահում, որպեսզի խնդիրը հանդարտ պայմաններում քննարկենք եւ կարողանանք հասնել համաձայնության, համաձայնեցված որոշումների: Մենք ունեինք երեք տարբերակ՝ առաջին տարբերակն օրենքի գործարկումը հետաձգելն է. ինչո՞ւ մենք չգնացինք այդ ճանապարհով. մի պարզ պատճառով, քանի որ այն փոփոխությունը, որ իրականացրեցինք՝ կոչվում է սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Այստեղ համերաշխության սկզբունքը կարող էր խախտվել, որովհետեւ այն 207 հազար մարդկանց, ովքեր ինչ-ինչ լծակներով արդեն համակարգի մեջ էին՝ մենք փաստորեն պետք է նրանց ասեինք դուք մնացեք նույն վիճակում, մենք ձեզ ոչնչով չենք ուզում եւ չենք կարող օգնել, մենք շարունակում ենք մեր ճանապարհն այն 80 հազար քաղաքացիների հետ: Այսպիսով կխախտվեր համերաշխության սկզբունքը:

Հաջորդը, արդյոք օրենքի չեղարկումը կա որպես տարբերակ, ինչու մենք չենք գնացել այդ տարբերակով: Նշել եմ բազմաթիվ պատճառներ՝ կապված մեր տնտեսության ներդրումային միջավայրի եւ այլնի հետ, բայց ամենակարեւոր փաստարկը հետեւյալն է. եթե մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք, որ այդ համակարգը պետք է չեղարկվի՝ դա կարող ենք անել նաեւ 2 ամիս հետո եւ ոչ ոք ոչինչ չի կորցնի, բայց եթե մենք հիմա չեղարկենք, հետո մտածենք՝ ճի՞շտ ենք անում, թե ոչ, պրոցեսն այլեւս հետ չենք կարող բերել: Այսինքն, եթե մենք քայլ անենք, հետո մտածենք՝ արդյոք ճիշտ էր այն, դա կարող է իր հետ բերել աղետների: Շատ կարեւոր է, որ այս հարցում կայացնենք այն որոշումը, որն ընդունված է անվանել «տեղեկացված որոշում»: Այսինքն, մենք ժամանակ ենք շահում, որպեսզի բոլորով, ներկայացուցչական մակարդակով հասկանանք բոլոր մանրամասները եւ եթե օրինակ երեք ամիս հետո կպարզվի, որ չեղարկումը պետք է տեղի ունենա՝ մենք դա կարող ենք անել նաեւ երեք ամիս անց եւ ոչ ոք ոչինչ չի կորցնի, բոլորը կստանան իրենց գումարները մինչեւ վերջ՝ ներառյալ տոկոսները: Երրորդ տարբերակը հետեւյալն է՝ ամեն ինչ թողնել նույնը, այսինքն, որեւէ բան չփոխել: Սա կնշանակեր, որ մենք, այսպես ասած, ընդամենը տրվում ենք հոսանքին եւ ասում, որ որեւէ բան չենք պատրաստվում փոխել, քննարկել: Ուստի մենք եկանք այդ տարբերակին, որպեսզի համերաշխության եւ բալանսավորված մոտեցում ցուցաբերենք: Գիտեմ, որ այդ որոշումը ներկաներից շատերի համար ցավոտ է, ես իսկապես ցավում եմ, որ ստիպված ենք եղել կայացնել այդպիսի որոշում, բայց դա ամենաբալանսավորված որոշումն է՝ մի պայմանով, որ մենք ունենք հնարավորություն եւ առաջիկա ամիսների մեր խնդիրն է լինելու հանդարտ պայմաններում այդ հարցը քննարկել, կայացնել մի որոշում, որը կլինի կամ կոնսենսուսային, կամ շատ մոտ կլինի կոնսենսուսին»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը հրավերի եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու համար: Վարչապետը ողջունել է այն, որ այս ընկերության աշխատակիցների 30 տոկոսը կազմում են կանայք: «Սա քաղաքական նշանակության տեղեկատվություն է, մեր հեղափոխության ամենակարեւոր շարժիչ ուժը երիտասարդությունն էր եւ դա այդպես է, բայց իմ կարծիքով, քաղաքական վճռական գործոններից մեկը, որ բերել է հաղթանակի՝ կանանց աննախադեպ ակտիվությունն էր: Ես արդեն 28 տարի մասնակցում եմ հանրահավաքների եւ երբեք չեմ տեսել այնպիսի հանրահավաք, որտեղ հրապարակում կանգնածների 30-40 տոկոսը լինեն կանայք: Իմ կարծիքով, սա այն վճռական գործոնն է եղել, որ բերել է իրավիճակի փոփոխության: Գտնում եմ, որ վճռական է եղել նաեւ այն, որ պրոցեսներն ընթացել են խաղաղ եւ բոլորովին այլ մակարդակով: Ես ողջունում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը, բոլոր այն կանանց, ովքեր որոշել են եւ՛ մասնագիտական, եւ՛ քաղաքական, եւ՛ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել: Հույս ունեմ, որ առաջիկայում իշխանության եւ կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով կմեծանա: Համոզված եմ, որ դա ճանապարհ է, որը մեզ դուրս կբերի բոլորովին նոր մակարդակի եւ հարթության»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4933 դիտում

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ

Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են