Երևան
12 °C
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո երեկ ՀՀԿ-ական, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվեց երեկ ուշ գիշերին:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն): Մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Միջնորդությունը քննվում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանի նստավայրում: Դատարանը խորհրդակցական սենյակում մնաց շուրջ 4 ժամ, ինչից հետո հրապարակեց որոշումը՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ:
Առաջադրված մեղադրանքում Արցախից հերոսի կոչում ստացած Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին՝ դատարանում Գրիգորյանը խնդրել է պարզել, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել իր առանձնատանն ու ամառանոցում:
Ժամը 17:30-ին արդեն իսկ լրացել էր Գրիգորյանի ձերբակալման 72 ժամը: «Դատավորը հայտարարեց, որ լրացել է 72 ժամը, դուք իրավունք ունեք ազատ լինել, պահանջեց, որ ուղեկցողները դուրս գան։ Դրանից հետո ես պահանջեցի իրավական հետեւանքները, որ մենք կարող ենք ցանկացած ուղղությամբ գնալ, սակայն պարոն Գրիգորյանն ասաց, որ ես որեւէ տեղ չունեմ գնալու, չեմ խուսափում։ Եվ ինչ-որ լինելու է, թող այստեղ լինի»,- լրագողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Մկրտչյան, դատարանի որոշումը հիմնավորվա՞ծ էր, ինչպե՞ս կգնահատեք:
- Ես զերծ կմնամ մեկնաբանությունից, դա նման է մի շարք որոշումների, որոնք նախկինում կայացվել են հայտնի ամբաստանյալների նկատմամբ։
- Քաղաքական դատավարությունների՞ մասին է խոսքը:
-Այո:
- Այսինքն՝ ինքն իրեն քաղբանտարկյա՞լ է համարում:
-Ոչ, ինքն ինձ նման բան չի ասել։
- Ձեր պաշտպանյալը դատարանում ի՞նչ հայտարարությամբ հանդես եկավ, հանրության վերաբերմունքից տեղյա՞կ է:
- Ես տեղեկացրի այն չափով, որ չափով որ ես էի տեղյակ: Համենայնդեպս, կարող եմ մեկ բառով ասել՝ արձագանքը տղամարդկային էր, նա ընդունեց այն, որ պետք է պայքարել եւ նրանք ովքեր որ այսօր ինչ-որ նեգատիվ ունեն իրենց մեջ, պետք է նրանք էլ առիթ ունենան համոզվելու նրա մեջ, որ մեղսագրվող արարքները իրականում չեն կատավել, կամ դա չի, ինչն իրեն մեղսագրվել է:
- Ի՞նչ մեխանիզմներով են այդ քանակությամբ ապրանքները հասել նրա ամառանոց, առանձնատուն:
- Այդ մասով ես մի փոքր կաշկանդված եմ մանրամասներ բացահայտելու... այն նեգատիվը, որը միտումնավոր ստեղծվել է եւ սերմացվում է եւ այլն զինվորի բաժին եւ այլն, շուտ-շուտ ասելով դա չի կպնի Մանվել Գրիգորյանին:
- Այդքան զենք-զինամթերք, փամփուշտներ որտե՞ղից, ի վերջո քառօրյա պատերազմի ժամանակ մենք փամփուշտների, զենքերի խնդիր ունեինք:
- Ես մյուս անգամ իրեն կհարցնեմ, բայց որքան ես եմ տեղեկացված, եղել են նվիրատվություններ:
- Գործի շրջանակում այլ կասկածյալներ կա՞ն:
- Տեղեկացված եմ այնքան՝ որքան դուք:
- Կալանավորման որոշմանն ինչպե՞ս արձագանքեց, սպասո՞ւմ էր:
- Տղամարդկային, այո, սպասում էր:
- Գլխավոր դատախազն ասաց, որ Մանվել Գրիգորյանի կինը, դուստրը եւ այլ անձինք մասնակից են եղել ապօրինի զենքի ձեռքբերման եւ պահման հարցում...
- Հազիվ գլխավոր դատախազի եւ այդ կառույցի հետ քիչ թե շատ փոխըմբռնման կարգավիճակ է ստեղծվել, հիմա դուք ուզում եք, որ ես գլխավոր դատախազի խոսքերը հնչեցնեմ:
- Կինն ու դուստրը կարգավիճակ ունե՞ն:
- Այս պահի դրությամբ ոչ մի բան դրա մասին չգիտեմ, ես որպես ներգրավված պաշտպան նման որոշումների տեղեկացված չեմ:
- Գլխավոր դատախազն այսօր միջնորդագիր ներկայացնելիս ասաց, որ Մանվել Գրիգորյանը փորձել է անօրինական ազդեցություն գործել դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձի վրա: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Դա իրականությանը չի համապատասխանում:
- Բայց Մանվել Գրիգորյանը գաղտնասվել է:
- Չի համապատասխանում իրականությանը: Ավելի շուտ դա յուրովի մեկնաբանություն է:
- Գլխավոր դատախազը ստո՞ւմ է:
- Գլխավոր դատախազն իր ընկալմամբ է ներկայացրել հարցը:
- Այսինքն՝ Մանվել Գրիգորյանը խուզարկության պահին չի զանգահարել որդուն:
- Հիմա չեմ մեկնաբանի, բայց դուք լսել եք դատախազի մեկնաբանությունը:
- Այսօր քննիչի կողմից որպես կալանավորման հիմք չի՞ ներկայացվել:
- Ներկայացվել է:
- Հարազատները նշել են, որ հայտնաբերված սնունդները ժամկետանց են եղել: Այս մասով ձեզ ի՞նչ է հայտնի:
- Դա կարող է եւ այդպես լինել:
- Զինվորներին ուղղված դպրոցականների նամակներն այդ դեպքում ինչո՞ւ չեն փոխանցվել:
- Ինչո՞ւ եք դուք մտածում, որ այդ հարցատերը Մանվել Գրիգորյանն է:
- Հենց իր առանձնատանն են դրանք հայտնաբերվել:
- Ինչի՞ եք դուք մտածում, որ այդ ամառանոցը չի օգտագործվել որպես պահեստներ, համենայնդեպես այդ մարդն ասում է՝ ես տեղյակ չեմ եղել:
- Ի՞նչ գումարներով են այդ տասնյակ ամտոմեքենաները ձեռք բերվել:
- Աշխատած գումարներով:
- Պատգամավորի աշխատավարձը բավականեցնո՞ւմ էր նման թանկարժեք մեքենաների:
- Դեկլարացիայի մեջ միայն պատգամավորի աշխատավա՞րձ է նաեւ նշված:
- Այլ աշխատանք էլ ունի՞:
- Գիտեք ինչ, հարձակվողական բանը թարգեք:
- Խոսքը թանկարժեք մեքենաների մասին է:
- Թանկարժեք մեքենա ունենալը հանցագործությո՞ւն է:
- Ինքը ձեզ այս մասին ասե՞լ է:
- Ինչո՞ւ պետք է ասի:
- Որ հանրությանը պարզաբանեք:
- Չի ասել, բայց անպայման կհարցնեմ, թե որտեղից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT