Երևան
12 °C
11:50- Այս պահին քաղաքապետարանի բակում է նաեւ ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա պատասխանելով ՀԺ-ի հարցերին՝ նշեց, որ տեղեկություններ ունի, որ Տարոն Մարգարյանն այս պահին ներսում չէ եւ ավելին 3 աշխատանքային օր էլ աշխատանքի չի գալիս:
11:45- Քաղաքապետարանի մուտքերը փակած ակտիվիստները հեռանում են: Պատճառը Արեն Մկրտչյանի հայտարարությունն է. նա ասել է, թե հրապարակված նյութերը տրամադրվել է ԱԱԾ-ին: «Պաշտոնական հայտարարություն եղավ, որի հիմքով գործով զբաղվում են պատկան մարմինները: Քաղաքացիների այստեղ լինելը տեղին չէ, մենք վատնելու ռեսուրսներ չունենք»,- ասաց Միքայել Նազարյանը:
11:21- Այս պահին քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են քաղաքապետարանի հետնամուտքով ելումուտ անել:


Լուսանկարներում՝ Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաները մտնում են կառույցի հետնամաս
11:15- Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մոտ ժամանեց Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
11:10-«Մենք նախկինում էլ գիտեինք Տարոն Մարգարյանի հարստության չափը, բայց խնդիրը օրինականության հետ էր: Երեկ մամուլում հրապարակում է եղել այդ մասին եւ հիմքեր կան քրեական գործ հարուցելու համար: Դա է պատճառը, որ մենք այստեղ ենք եւ պահում ենք քաղաքապետարանի շենքը որպես քրեական հանցագործության վայր, որպեսզի ներսում ոչ մեկ չփորձի կոծկել փաստերը»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Դիտարկմանը, որ նախորդ անգամ, երբ պահանջում էին քաղաքապետի հրաժարականը նրա համակիրների կողմից հակաքայլեր եղան եւ արդյո՞ք չեն սպասում, որ այս անգամ էլ Մարգարյանը նման քայլերի կդիմի, քաղաքապետի հրաժարականը պահանջողներից Միքայել Նազարյանը նշեց, որ դա «շատ լավ նվեր կլինի իրենց համար»: Վերջինս նշում է, որ ինչպես Մանվել Գրիգորյանի համակիրները հետքայլ արեցին՝ վերջնական փաստերից հետո, այդպես էլ Տարոն Մարգարյանի համակիրները կանեն:
«Տարոն Մարգարյանը նման արկածախնդրության չի դիմի, քանի որ դեռ հետաքննության երկրորդ մասը հրապարակված չէ»,- ասաց նա եւ նշեց, որ մանրամասներ չի կարող հաղորդել:
Նա նաեւ չմանրամասնեց, թե քայլերի ինչ հաջորդականություն է սպասվում: Միքայել Նազարյանը տեղեկացրեց, որ իրենք իրավապահներին են դիմել, որպեսզի Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին երեկ հրապարակված տեսանյութը դառնա իրավական հետաքննության առարկա: Նրա փոխանցմամբ՝ հետաքննությունում կան ակնհայտ քրեական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ և դրանով պետք է իրավապահները զբաղվեն:
10:43 Ուշ գիշերից սկսած փակ են Երեւանի քաղաքապետարանի բոլոր մուտքերը: Մի խումբ ակտիվիստներ այս կերպ փորձելու են թույլ չտալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մուտքը քաղաքապետարան: Բողոքի այս ալիքը բարձրացավ, երբ գիշերը «Ֆակտ» ֆեյսբուքյան էջը հրապարակեց հետաքննություն Մարգարյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքի մասին:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Տարոն Մարգարյանին արդեն հաջողվել է «Նոյ» գործարանի կողմի քաղաքապետարանի մուտքից ներս մտնել: Տեղեկությունը քաղաքապետարանից ճշտել չի հաջողվում, քանի որ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը չի պատասխանում մեր զանգերին:
Ի դեպ, ականատեսները նկատել են, թե Կենտրոն եւ Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներն ինչպես են դուրս գալիս քաղաքապետարանից: Տեղեկությունների համաձայն՝ Մարգարյանի մոտ խորհրդակցություն է եղել:
Քաղաքապետի հրաժարականը պահանջողներն այժմ որոշում են քայլերի հաջորդականությունը:


Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT