Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը բազմիցս անդրադարձել է քաղաքացիների ահազանգերին, որոնք բողոքում են ««Վեոլիա ջուր»» ՓԲԸ-ի չհիմնավորված եւ ահռելի մեծ տուգանքներից: Այս ընթացքում բարձրաձայնված տարատեսակ բողոքների հիման վրա փորձեցինք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից պարզել, թե ինչ հիմքով են որոշվում ջրաչափի տուգանքներն ու դրանց չափերը:
Մեր հարցմանն ի պատասխան «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից հայտնում են. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի տուգանում, ընկերությունը նման վարչական իրավասություն չունի»: ՓԲԸ-ից հայտնում են, որ գոյություն ունեցող անկախ չափագիտական մարմինը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն է իրականացնում արտաքին միջամտության շուրջ որոշումներն ու տուգանքի չափերը:
Հայտնում են, որ «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի կողմից է սահմանվում նաև ջրաչափերի աշխատանքի խափանման պատճառների վերաբերյալ ցանկ, որտեղ նշված են արտաքին միջամտության դեպքերը: «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ից խնդրեցինք ներկայացնել, թե ջրաչափին վնաս հասցնելու դեպքում ինչ սկզբունքով է հաշվարկվում տարբեր մասերին հասցված վնասի չափը՝ գանձվող տուգանքը:
«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի բաժնի վարիչ Կարապետ Սարգսյանը բացառեց «Վեոլիա ջուր»-ի կողմից հայտարարվածը, թե իրենք են որոշում եւ ասաց, որ իրենց մոտ միայն նշվում են միջամտությունների տեսակները. «Մենք ուսումնասիրում ենք միայն այն միջամտությունները, որոնք արվել են ջրաչափի վրա, այսինքն՝ թե ապակին ճաքած է, ծակված է, ինչ չափի է վնասված: Այսինքն՝ մենք միջամտում ենք միայն այն դեպքում, երբ սարքի վնասվածությունը կարող է խանգարել ջրի ցուցմունքին, իսկ հետագայում մնացած գործողությունները կատարվում են «Վեոլիա ջուր» ընկերության կողմից, մենք գործ չունենք»:
Կարապետ Սարգսյանի վստահեցմամբ՝ իրենց կողմից միայն արտաքին միջամտությունն է ուսումնասիրվում, իսկ մնացածը «Վեոլիա ջուր»-ն է նայում եւ տվյալ քաղաքացու կատարած ջրի մուծումներից հասկանում՝ արդյո՞ք դիտավորյալ միջամտություն է եղել, որը ցուցմունքին խոչընդոտել է, թե՞ ոչ:
Մեր հարցին, թե ինչպես է, որոշվում ջրաչափի վնասման դեպքում տուգանքի չափը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից պատասխանել են. «Խոսքը ջրի սպառման ծավալների վերահաշվարկի մասին է, որն իրականացվում է ջրի օգտագործման կանոնները խախտելու դեպքում՝ գործող օրենսդրությամբ հաստատված կարգով, ծավալով եւ ժամկետներում»:
Հայտնում են, որ ջրաչափական սարքի անսարքության պարագայում «Վեոլիա ջուր»-ը ղեկավարվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիվ 378-Ն որոշմամբ, մասնավորապես՝ «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով»:
Հարցին, թե ինչպես են որոշում ջրաչափի տուգանքը, եթե պարզում են, որ արտաքին միջամտությամբ չի արվել, այլ պատահականության արդյունք է: Պատասխանում են, որ եթե առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերը արտաքին միջամտության արդյունք չեն, ապա «Վեոլիա ջուր»-ը ղեկավարվում է նշված որոշման թիվ 46 կետով, հղում անելով ստորև ներկայացված անհասկանալի հաշվման բանաձևին:

Բանաձև՝ համաձայն որի հաշվում են քաղաքացիների տուժանքը
Իսկ արտաքին միջամտության արդյունք հանդիսանալու պարագայում նշում են, որ տուժանքը կարգավորվում է թիվ 47 կետով: Այն է՝ եթե ջրաչափի սարքի խախտումը պայմանավորված է բաժանորդի գործողություններով, ապա մատակարարը՝ տվյալ դեպքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, իրավունք ունի բաժանորդից պահանջել վճարել տուժանք` մատուցված ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի չափով: Տուժանքը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն վեճը լուծում է դատական կարգով:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից վստահեցնում են, որ վերահաշվարկված գումարը ժամանակին չվճարելու համար բնակիչ բաժանորդների նկատմամբ տուժանք նախատեսված չէ, սակայն նշենք մի կարևոր հանգամանք, որ բազմիցս քաղաքացիներն ահազանգել են, որ տուժանքը չվճարելու դեպքում չեն դադարում իրար հաջորդող նամակներն ու տարբեր տիպի ծանուցումները, ապա եւ սպառնալիքները՝ գործը ԴԱՀԿ հասցնելու հետ կապված: Իսկ ԴԱՀԿ-ի հետ առնչվելիս մեր քաղաքացիները բազմիցս հասցրել են ճաշակել դառը պտուղները:
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին ուղղված մեր հարցերի մի մասն այդպես էլ անպատասխան մնացին, մասնավորապես այն, թե տարեկան քանի խախտում է արձանագրվում, ջրաչափի տուգանքը չվճարելու դեպքում տոկոսներն ինչքա՞ն են ավելանում եւ ի՞նչ հաճախականությամբ:
Ինչ վերաբերում է ջրաչափը վնասելու մասին անհապաղ զգուշացնելու դեպքում ջրամատակարարման գործող կանոններով զիջումներին, ապա այդպիսիք այնտեղ նախատեսված չեն: Անպատասխան մնաց նաև տուգանքի չափը՝ այն դեպքում, երբ ջրաչափի վնասված հատվածը խանգարում է ջրի ցուցմունքին եւ երկրորդ, երբ չի խանգարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT