Երևան
12 °C
Արդեն որերորդ անգամն է ՀԺ են ահազանգում քաղաքացիներ եւ բողոքում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունում գործող անհասկանալի օրենքներից ու տուգանքներից: Հերթական տուժածներից է Երևան քաղաքի Սայաթ-Նովա 4 հասցեի բնակչուհի Նազիկ Սարգսյանը: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր»-ն իրենց անտեղի տուգանել է 46 հազար դրամ:
Նազիկ Սարգսյանի խոսքով՝ բնակարանը վերանորոգելու ընթացքում «Վեոլիա ջրի» աշխատակիցներին կանչել են՝ տեղյակ պահել եւ խնդրել ջրաչափը մի քանի օրով հանել: «Այդ ժամանակ եկան, ջրաչափը 10 օրով պլոմբեցին, որպեսզի մենք մեր աշխատանքները կարողանայինք վերջացնել, որ հետո նոր միացնեն: Այդ ընթացքում շինարարական թոհուբոհի մեջ պատահաբար կոտրվել էր ջրաչափի կապույտ օղակը, սակայն չէինք էլ նկատել»,- պատմեց Նազիկ Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ 10 օր անց, երբ արդեն ցանկացել են տեղադրել ջրաչափը, միայն այդ ժամանակ են նկատել, որ կոտրվել է: Վստահեցնում է, որ միանգամից տեղեկացրել են «Վեոլիա ջրին», սակայն դա «չի փրկել», միևնույն է վերջիններիս տուգանել են 46 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ արտաքին միջամտություն հետևանքով է կոտրվել, այլ ոչ թե պատահականության արդյունքում:
«Միայն նրա համար, որ մի պլաստմասի կտոր, այն էլ պատահաբար, կոտրվել է, իրենք մեզ հենց այնպես տուգանում են: Մենք անգամ չենք թաքցրել, կամ ինչի՞ պիտի թաքցնեինք, միանգամից ենք ասել, քանի որ պետք է գային տեղադրեին: Օղակի կոտրվելը ոչ մի ձևով ջրի ցուցմունքին չի խանգարել»,- ասաց Նազիկ Սարգսյանը:
Նազիկ Սարգսյանի ջրաչափը
Ջրաչափի կոտրված օղակը
Նազիկ Սարգսյանի խնդրով հետաքրքրվեցինք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանից: Վերջինս ասաց, որ ջրաչափի կոտրած օղակի լուսանկարն իրենց մոտ էլ կա, կա նաև համատեղ աշխատող եւ նմանատիպ հարցերով զբաղվող Չափագիտության ազգային ինստիտուտի կնիքն ու ստորագրությունը, որով էլ հաստատվում է, որ արտաքին միջամտությամբ է արվել:
«Պարզ երևում է, որ օղակը կոտրել են, բայց ով, կամ ինչի համար՝ ես դժվարանում եմ ասել: Օրենքի տեսակետից մեզ մոտ ամեն ինչ ճիշտ է արված, բայց ես կարծում եմ, որ եթե քաղաքացին դեմ է, ապա պետք է գա, դիմում գրի եւ իր իրավունքները պաշտպանի»,- ասաց ընկերության հանրային կապերի ծառայության պետը:
Իսկ թե որքանով է խանգարում, կամ առհասարակ խանգարու՞մ է կոտրված օղակի առկայությունը ջրաչափի ցուցմունքին՝ Մուրադ Սարգսյանը դժվարացավ պատասխանել. «Ձևի առումով ամեն ինչ շատ ճիշտ է, իսկ մնացած առումներով, եթե բողոք ունեն, թող գան ծառայության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի մոտ եւ գուցե ինքը զրույցի, ընթացքում կարողանան ինչ-որ բան ապացուցել»,-ասաց նա:
Մուրադ Սարգսյանը տեղեկացրեց, որ ամիսը մեկ անգամ ծառայության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ունի ընդունելության օր, եւ եթե Նազիկ Սարգսյանը չի ուզում այդքան սպասել, ապա թող դիմի «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման վարչության պետի տեղակալին: Նշենք, որ Նազիկ Սարգսյանը գնացել է վերջինիս նշած սպասարկման վարչության պետի տեղակալի մոտ, խոսել են, հեռախոսահամար վերցրել, խոստացել զանգահարել, սակայն այդպես էլ չեն զանգել:
«Մոտ երեք շաբաթ սպասելուց հետո մենք ինքներս զանգահարեցինք, առաջարկեցին մաս-մաս վճարել՝ ամեն ամսվա ջրի վարձավճարի հետ, սակայն չեն համաձայնվել եւ նորից ենք դիմում գրելու: Ինչ իմանամ, գուցե այսպես ձգձգեն, մի օր էլ ինչպես «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից ծանուցում եկավ, ապա այդ նույն ձևով ԴԱՀԿ-ից գա: Երբեք չես իմանա, թե ինչ կորոշեն»,- մտահոգություն հայտնեց Նազիկ Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի և 3 մարզի մի շարք հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչները պատրաստ են գնալ Երևան. Ալիևը կրկին հոխորտում է
Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի խմբակների միջև օրեցօր մեծացող հրդեհը 2 պատճառ ունի. Սաֆարյանը նշել է դրանք
Նորացված սոցիալական աջակցության ծրագիր ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ինչ է նախատեսվում
«Ամբերդ» օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Ծաղկաձորում և Ապարանում ձյան մեջ արգելափակված մեքենաներ են դուրս բերվել
Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ
Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են
Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ
Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին
Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ
Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ
Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ
Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր
360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ
Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ
Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել
Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր
Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը
Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ
Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ
Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին
Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ
Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը
Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել
Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է
Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք
Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից
Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ
Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը
Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին
Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT