Ա. Սարգսյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար եւ օրինական գործարար միջավայր ձեւավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո: Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով եւ հնարավորությամբ:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն եւ ակտիվ մասնակցությունը:

Տպել
1312 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է