Երևան
12 °C
Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Վիգեն Դավթյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի հանրահավաքներին մասնակցելու համար դաժան ծեծի է ենթարկվել: Վիգենին ապրիլի վերջին ծեծի են ենթարկել, կոտրել երկու ոտքը, այժմ երիտասարդը ինքնուրույն քայլել չի կարողանում, ձեռնափայտի հույսին է եւ անօգնական վիճակում:
Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վիգենը պատմում է, որ պարբերար մասնակցել է հանրահավաքներին եւ առաջին շարքերում է եղել պայքարող ժողովրդի կողքին: Ապրիլի վերջին Վիգենի համագյուղացի երեք անձինք մոտեցել են վերջինիս եւ բացատրություն պահանջել հանրահավաքի օրերին տեղի ունենցած հորինյալ միջադեպի վերաբերյալ:
«Ինձ ասացին, որ իբր թե իրենց ընկերներից մեկը Փաշինյանին հայhոյել է, իսկ ես լսել եմ դա եւ պատասխան հայhոյանք հնչեցրել իրենց հասցեին: Այդ ժամանակ իրենց էլ ասացի, որ եթե կան նման մարդիկ, թող գան եւ ապացուցեն, ես միայն իրենց տեսնելուց հետո կպարզաբանեմ»,-պատմեց Վիգեն Դավթյանը:
Վերջինիս խոսքով՝ այդտեղից հեռանալուց անմիջապես հետո, Քասախի բնակիչ ոմն Վահան Սարգսյան զանգահարել է իրեն եւ ասել, որ երեկոյան հենց տուն գնա՝ զանգահարի, որպեսզի հանդիպեն. «Ասաց՝ ժամը կապ չունի, քանիսն էլ կլինի՝ զանգի, քեզ ասելու բան ունեմ: Երեկոյան հանրահավաքի ավարտից հետո գնացի տուն, զանգահարեցի, եկավ Քասախի Արաբկիր փողոց»: Նույն խոսակցությունը Վահան Սարգսյանն այդտեղ է վարել, որը գնալով թեժացել է եւ վերածվել դաժան ծեծի:
Վիգեն Դավթյանն ասում է, որ չէր պատկերացնում, թե վերջինս հատուկ պատրաստված է գնացել իր հետ հանդիպման. «Նա շալվարի մեջ երկաթե ձող էր պահում, խոսակցությունը ավարտելուց հետո, երբ շրջվեցի, որ տուն գնայի, հետևիցս հարվածեց մեջքիս, ընկա գետին, անդադար հարվածում էր երկու ոտքիս, արդյունքում երկուսն էլ կոտրվել են»:
Շտապօգնության մեքենայով Վիգենին հասցրել են «Արմենիա» ՀԲԿ, այնտեղ բժիշկները հաստատել են, որ երիտասարդի երկու ոտքերն էլ կոտրված են, աջ ոտքի ոսկորը՝ ծնկից 10 սմ ներքև, ջարդված է, իսկ ձախն էլ կրունկից է կոտրված: «Ոտքերս կոտրվելու եւ ծեծի ենթարկվելու հաջորդ օրը զանգեցի Սասուն Միքայելյանին, նա ինձ ասաց, որ այդ հարցերով Արայիկն է զբաղվում՝ ներկայիս ԿԳ նախարարը»,-պատմեց Վիգեն Դավթյանը:
Վերջինիս խոսքով՝ Արայիկ Հարությունյանը, տեղեկանալով եղելության մասին, Վիգեն Դավթյանին հարցրել է՝ գուցե լրագրո՞ղ ուղարկի, ապա որոշեն, թե ինչ անեն: Վիգենը համաձայնվել է, սակայն ինչպես ինքն է ասում՝ լրագրող այդպես էլ չի գնացել, եւ որևէ մեկը չի աջակցել հաշմանդամություն ունեցող երիտասարդին: Ասում է՝ վստահ է, որ ոչ ոք Նիկոլ Փաշինյանին տեղյակ չի պահել, այլապես իրեն նման անօգնական վիճակում չէին թողնի:
«Ծայրահեղ ծանր վիճակում էի, բուժումների համար ծախսեր էր պետք, պարտքերի տակ ընկա: Եթե խփեր գլխիս, ես մահանայի, ի՞նչ է, այդպես պետք է անցներ գնա՞ր, պիտի բոլորը մոռանայի՞ն, թող մտածեն մարդու մասին»,-վրդովված ասաց Վիգեն Դավթյանը: Հայտնեց, որ դիմել է Կոտայքի մարզային վարչության Նաիրի բաժնի ոստիկանություն: Ոստիկանության Նաիրի բաժնի քննիչ Սարգիս Դադոյանը ՀԺ-ին փոխանցեց, որ Վիգեն Դավթյանի ծեծի գործով մեկ ու կես ամսից ավելի է՝ նախաքննություն է տարվում, Վահան Սարգսյանի կողմից Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկելը հաստատվել է, Սարգսյանը հետախուզվում է: Քննիչ Սարգիս Դադոյանը գործի վերաբերյալ այլ մանրամասներ չցանկացավ հաղորդել:
«Ես կասկածում եմ, որ այդ ստորաքարշը իր ուղեղով կարողանար նման բան աներ, 10 ամիս առաջ է ազատվել բանտից: Ես գրեթե վստահ եմ, որ նրան հանրապետական կուսակցությունից էին հրահանգ տվել, իսկ նա գումարի դիմաց գնացել է նման ստորաքարշ քայլի՝ երբեք չպատկերացնելով, որ իշխանափոխություն կարող էր տեղի ունենալ»,-ասաց Վիգեն Դավթյանը:
Նշեց, որ եթե Վահան Սարգսյանին գտնեն, վերջինս բնականաբար դատարանի միջնորդությամբ պատճառած վնասը կփոխատուցի. «Բայց արդեն 2 հազար դոլարից ավելի գումար եմ ծախսել, պարտքեր կուտակել, որ բուժում ստանամ: Կարող է այդ մարդուն 4 կամ 5 տարի հետո են բռնելու, հիմա ինչ, ես այդ ընթացքում տոկոսներս միլիոնների՞ հասցնեմ»,- եզրափակեց Վիգենը, որն այս պահին ակնկալում է իշխանության աջակցությունը: Վիգենը երկրորդ կարգի հաշմանդամ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT