Ա. Զեյնալյանը հանձնարարական է տվել նոտարներին, ՔԿԱԳ-ում ստորագրել որպես ամուսնության վկա

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է Նոտարական պալատ, հանդիպել Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանին, վարչության անդամներին և աշխատակազմի ղեկավարին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, նախարար Զեյնալյանը նշել է, որ ժողովրդի սպասելիքները ՀՀ կառավարությունից, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմիններից մեծ է: «Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող նոտարն իր բարեխիղճ աշխատանքի միջոցով պետք է պահպանի Հայաստանի ներկայիս բարձր վարկանիշը»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անելու է առավելագույնը նոտարական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի բարձրորակ ծառայություններ ապահովելու հարցում: Արտակ Զեյնալյանը նոտարական պալատի նախագահից և վարչության անդամներից հետաքրքրվել է ոլորտի խնդիրներով, իր կողմից բարձրացրել լուծման ենթակա մի շարք հարցեր՝ որոշ բնակավայրերում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների ապահովում, դատարանները բեռնաթափելու նպատակով մի շարք գործառույթներ նոտարներին պատվիրակելու անհրաժեշտություն և այլն: 

Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար և նշել, որ չնայած վերջին տարիների ընթացքում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, ոլորտը բարելավելու անհրաժեշտություն կա: Պալատի նախագահը հատկապես կարևորել է նոտարների կողմից միասնական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունն ու միասնական արխիվի ստեղծման հարցը:

Նախարար Զեյնալյանը բարձրացված  մի շարք հարցերի վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ, քննարկել որոշ հարցերի լուծման հնարավորությունները:

Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև նոտարի 9 թեկնածուների հետ, քննարկել երեք մարզերում (Լոռու մարզ՝ քաղաք Թումանյան, Սյունիքի մարզ՝ քաղաք Քաջարան, Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնք) առկա նոտարի թափուր հաստիքները նրանց կողմից համալրելու հարցը: Թեկնածուներին առաջարկվել է առաջիկայում դիրքորոշում հայտնել այդ տեղերը համալրելու վերաբերյալ: Նրանց տեղեկացվել է նաև, որ մեկ տեղի  համար երկուսից ավելի հայտ ստանալու դեպքում հաստիքը կհամալրվի վիճակահանության միջոցով:

Նոտարական պալատում հանդիպումն ավարտելուց հետո նախարարն այցելել է նաև ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ամուսնությունների պալատ և որպես վկա մասնակցել այնտեղ ժամանած զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8401 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ