Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Երևան-Կենտրոն»ՔԿՀ, հանդիպել որոշ կալանավորների

28/06/2018 schedule23:08

Քրեակատարողական ծառայության նախանշած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները տեղայնացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հունիսի 28-ին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն այցելեց ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, հայտնում է ՔԿԾ հանրային կապերի բաժինը:

Հիմնարկի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջեց հիմնարկում՝ ծառայողների աշխատասենյակներում, խոհանոցում, բուժկետում, գրադարանում, զբոսահրապարակում, նկուղային հարկում: Շրջայցի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք խնդիրների, որոնց լուծումը էապես կբարելավի ծառայության գործունեությունը: Այցելելով հանձնուքների ընդունման սենյակ՝ Ա. Մխոյանը հատուկ շեշտեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունը և հորդորեց աշխատակիցներին առավել ուշադիր լինել զննություն իրականացնելիս:

Բնակելի գոտում ծառայության պետը հանդիպեց որոշ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Վերջիններս դրական արձագանքեցին ծառայության պետի հարցադրումներին: Այնուհետ քրեակատարողական հիմնարկի պետի և ղեկավար անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որի շրջանակներում ծառայության պետը, նշելով ծառայության լուրջ և բարդ գործառույթների իրականացումը, տվեց հասցեական հանձնարարականներ՝ կոռուպցիայի դեմ պայքարում նոր և արդյունավետ գործիքակազմ կիրառելու, ծառայող-ազատազրկված անձ միջանձնային փոխհարաբերությունները բարոյականության նորմերին համահունչ ձևավորելու, անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացման գործընթացի նկատմամբ արհեստական մոտեցումները բացառելու, ինչպես նաև նրանց պահման պայմանները հնարավորինս բարելավվելու ուղղությամբ: Անդրադառնալով անձնակազմի արհեստավարժությանը՝ Ա. Մխոյանը առանձնակի կարևորեց անձնակազմի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերը:

Ամփոփելով քննարկումը՝ Ա. Մխոյանը հորդորեց գործել օրենքի տառին համահունչ, պատվով կրել համազգեստը՝ հասարակության մեջ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի հեղինակությունն ու պատիվը:

Հանդիպման ավարտին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնակի պետ Վ. Պապոյանը շնորհակալություն հայտնեց Ծառայության պետին այցի և այդ ընթացքում դրսևորած հոգատարության, առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու պատրաստակամության համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5982 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը