1-ին դասարանցիների գրանցման առցանց համակարգը կգործի 2019-ից. դպրոցի սահմանափակում չի լինի

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը դարձնել էլեկտրոնային տարբերակով: Այդպիսով, նպատակ է հետապնդվում բացառել կոռուպցիոն ռիսկերը, նաեւ՝ լիցենզիայով թույլատրված շեմից ավելի երեխաներ ընդունելու հնարավորությունը:

Նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ անդրադարձել էր առկա խնդրին՝ նշելով, որ «օլիգարխ» դպրոցները, գտնվելով վերահսկողությունից դուրս արտոնյալ պայմաններում, ընդունել են ավելի մեծ թվով աշակերտներ, հետեւաբար պետությունից ստացել են համապատասխանաբար խոշոր գումարներ, ինչն էլ հնարավորություն է տվել տրամադրել ավելի որակյալ կրթություն՝ մյուսներին թողնելով մրցակցությունից դուրս եւ դատապարտելով թերբեռնված գործունեության:

«Ակնհայտ դարձավ, որ սա նաեւ համակարգային խնդիր է: ...Հաջորդ տարվանից ունենալու ենք համակարգային լուծում, այն է՝ այլեւս որեւէ տնօրեն առնչություն չի ունենալու առաջին դասարանցիների ընդունելության հետ: Այսինքն՝ կլինի կայք, սեպտեմբերից առաջին դասարան հաճախող երեխայի ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի տվյալ դպրոցի էջը, եւ այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար: Դիցուկ, կլինի 38 տեղ: Ծնողը իր եւ երեխայի անունը կլրացնի, այնուհետեւ արդեն տնօրենները կիրականացնեն ընդունելություն: Երբ որ այդ տեղերը լրանան, այլեւս որեւէ մեկը՝ ո՛չ ծնողը, ո՛չ տնօրենը չեն կարողանա գերազանցել այդ թիվը: Կայքը գրեթե պատրաստ է, հիմա մենք դրա գործունեության համար իրավական հիմք կնախապատրաստենք, եւ արդեն հաջորդ տարվա սկզբին ծնողները շատ հանգիստ կմտնեն եւ կգրանցեն իրենց երեխաներին: Կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, որովհետեւ ասում են՝ այս կամ այն ծնողին կամ երեխային մերժում են, որպեսզի իրենց ուզած մարդիկ անցնեն: Դա էլ կբացառվի, եւ ծնողն էլ շատ հստակ կիմանա արդեն տարվա առաջին ամիսներից, որ ենթադրենք իր թաղամասի «իքս» դպրոցում այլեւս տեղ չկա եւ ինքը պետք է նայի՝ թաղամասի մյուս դպրոցներում որտե՞ղ ազատ տեղ կա եւ գրանցի երեխային»,- մասնավորապես ասել էր Արայիկ Հարությունյանը՝ կիրակի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա նաեւ նկատել էր, որ երեխաներին առցանց գրանցելու հնարավորություն չունեցողներին օգնելու համար կլինեն հատուկ կենտրոններ:

Սպասվող նորամուծությունը ծնողների շրջանում առաջ է բերել որոշակի մտահոգություններ ու հարցեր: Նախարարի խոսքից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե երեխաները իրավունք կստանան հաճախել միայն իրենց տարածքում գործող դպրոցներ: Մեր հարցմանն արձագանքած ծնողները նաեւ ընդգծում էին, թե ճիշտ չի լինի, որ եթե այս կամ այն դպրոց հաճախող մեկ երեխա ունեցող ծնողը ինչ-ինչ պատճառներով չհասցնի մյուս երեխային ժամանակին գրանցել այդ նույն դպրոցում, ստիպված լինի նրանց տանել տարբեր կրթական հաստատություններ:

ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացնելով առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի վերաբերյալ, ասաց, որ այն կգործի ոչ թե առաջիկա 2018-2019 ուսումնական տարվա համար, այլ 2019-2020-ի, որովհետեւ գալիք ուստարվա համար երեխաների հերթագրումը դպրոցներում սկսվել է դեռ մայիսից:

Կայքի հասցեն առայժմ հստակ չէ: Արտակ Պողոսյանը նշեց, որ վերջնական որոշում լինելուց հետո այդ հղումը հասանելի կլինի բոլորին՝ ինչպես ԿԳ նախարարության, այնպես էլ մյուս կրթական կայքերում:

«Համակարգի տրամաբանությունը հետեւյալ կերպ է աշխատում. ծնողը սկզբից գրանցում է իր անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, համակարգը ստուգում է՝ նման անձ գոյություն ունի՞ Հայաստանում, թե չէ, որից հետո մուտքագրում է երեխայի տվյալները: Համակարգը եւս մեկ անգամ ստուգում է՝ հասկանալու համար՝ նման երեխա գոյություն ունի՞, թե չէ, որովհետեւ համակարգը համակցված է պետռեգիստրի բազաներին: Այնուհետեւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության բազայի միջոցով ստուգում է՝ արդյոք այդ մարդիկ փոխկապակցվա՞ծ են, այսինքն՝ տվյալ անձը հանդիսանո՞ւմ է տվյալ երեխայի ծնողը, որից հետո հնարավորություն է տալիս գրանցել երեխային դպրոցում»,- տեղեկացրեց Արտակ Պողոսյանը: Նա նաեւ ավելացրեց, որ դպրոցի ընտրության հարցում սահմանափակում չկա, եւ համակարգը այդ հարթակ մուտք գործած ծնողին ներկայացնելու է Հայաստանի ամբողջ տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները:

Առցանց համակարգի միջոցով ծնողը միեւնույն ժամանակ կտեղեկացվի, թե երեխային դպրոց ընդունելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի նա հաստատություն ներկայանա՝ արդեն իսկ դրանք նախապատրաստած: Այն ծնողներին, որոնք հնարավորություն չեն ունենա էլեկտրոնային համակարգ մուտք գործել անձամբ, կօգնեն դպրոցներում: Այսինքն՝ նախարարի նշած կենտրոնները կգործեն այդտեղ: «Ծնողը կմոտենա դպրոց եւ դպրոցը պարտավորություն կունենա մուտքագրել այդ երեխայի տվյալները համակարգի միջոցով»,- ասաց Արտակ Պողոսյանը: Անդրադառնալով այն մտահոգությանը, թե գուցե ընդունելության նոր տարբերակով միեւնույն ընտանիքի երեխաները ստիպված լինեն հաճախել տարբեր դպրոցներ, ԿՏԱԿ տնօրենը նկատեց, որ այդ առումով իրավական կարգավորումներ չկան, հարցը քննարկվում է եւ հնարավոր է՝ նրանց առավելություն տրվի:

Նախատեսվում է, որ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը կգործարկվի 2019 թվականի մարտից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28868 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը