Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման ծրագրի տեղակալ Սառա Մայքլի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա գործակցության զարգացման հեռանկարները։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ Հայատանի համագործակցությունը ՀԲ-ի հետ երկար տարիների փորձառություն ունի՝ հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ և ընդլայնվել տարբեր  ուղղություններով։

Այնուհետև նախարարը ներկայացրել է  Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն ու թիրախները՝ նշելով, որ այդ ուղղությունների զարգացման համար ակնկալում են նաև ՀԲ-ի աջակցությունը։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես շեշտադրել է երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 90-95 տոկոսն ապահովվող   փոքր գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումը,  օգտագործվող վարելահողերի մակարդակի բարձրացումը, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը։ Նախարարը միաժամանակ նշել է, որ ուշադրության կենտրոնում են լինելու նաև օրգանական և բարձրաժեք գյուղատնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները։

ՀԲ-ի պատվիրակները ներկայացրել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի կատարողական արդյունքները, մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC  I,II) ծրագրի, ճապոնական PHRD դրամաշնորհի շրջանակներում կատարված աշխատանքներին, գրանցված ձեռքբերումներին և հետագա անելիքներին։ Ներկայացվել են նաև ՀԲ-ի կողմից  տարածաշրջանի երկրներում իրականացված թվային գյուղատնտեսությանը և գյուղատնտեսական մեխանիզացիայի ոլորտին վերաբերող ուսումնասիրության` Հայաստանի արդյունքները և այդ ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների բարելավմանն ուղղված դիտարկումները։ Առաջարկ է հնչել հոկտեմբեր ամսին Երևանում կազմակերպել թվային նորարարությունների մրցույթ՝ շեշտադրելով, որ թվային տեխնոլոգիաները կարող են արմատական լուծումներ տալ գյուղատնտեսությունում առկա մարտահրավերներին, մասնավորապես խորհրդատվության, ռիսկերի կառավարման, բերքի կանխատեսման,  ոռոգման և այլ ոլորտներում։

Նշվել է, որ ՀԲ-ի գնահատականներով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության  Գյուղտեխնիկայի վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը  տարածաշրջանում լավագույնն է և կարող է օրինակ ծառայել այլ երկների համար ևս։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10264 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին