Առայժմ Երեւանի քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն Զ. Փոստանջյանն է. ի՞նչ է անելու ԵԼՔ-ը

Հուլիսի 9-ին պաշտոնապես հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին, օրենքի ուժով հրավիրվեց ավագանու նիստ՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Եւ ինչքան էլ ավագանու ԵԼՔ խմբակցությունը ցանկանում էր, որպեսզի ընտրությունները լինեն օգոստոսի 8-ին, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության առաջարկությամբ եւ քվեարկության արդյունքում որոշվեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրության համար նախատեսված արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 16-ին:

Երեւանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին պաշտոնապես առաջադրել է քաղաքապետի թեկնածու: Առայժմ ՀՀԿ-ն եւ ԵԼՔ-ը թեկնածու չեն առաջադրել եւ ոչ էլ այլ թեկնածուի սատարելու մասին են հայտարարել: Ի՞նչ է պատրաստվում անել ԵԼՔ խմբակցությունը, մեզ հետ զրույցում մանրամասնեց Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

- Պարոն Խաժակյան, Երկիր ծիրանի խմբակցությունը արդեն պաշտոնապես Զարուհի Փոստանջյանին առաջադրել է որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, ԵԼՔ խմբակցությունը չի՞ պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել:

- Դեռեւս այդ հարցը չենք քննարկել, մոտակա երկու օրերի ընթացքում դրա մասին կխոսենք:

- Հնարավոր է նաեւ թեկնածու չառաջադրե՞ք, թե՞  պետք է լինեն քննարկումներ՝ թեկնածուի հարցի շուրջ: 

- Երկու տարբերակի շուրջ էլ մտածում ենք` եւ առաջադրման, եւ չառաջադրման, եթե որոշումը կայացնենք, որ պետք է առաջադրենք, կորոշենք նաեւ թեկնածուին:

- Հնարավո՞ր է՝ սատարեք Երկիր ծիրանի խմբակցության թեկնածուին:

- Ես ոչինչ չեմ բացառում, բայց այս պահին մենք դեռեւս մեր թեկնածուի շուրջ պետք է կողմնորոշվենք:

- Ի՞նչ կանի ՀՀԿ-ն,  թեկնածու կառաջադրի՞, թե՞ կտապալի ընտրությունները:

- Հակված չեմ մտածել, որ թեկնածու կառաջադրեն, իսկ թե ինչ են որոշել, կարծում եմ՝ կախված է նաեւ մեր առաջադրումից:

- Հնարավո՞ր է, որ ԵԼՔ-ի պլանները խառնելու համար նրանք որոշեն սատարել Երկիր ծիրանի խմբակցության թեկնածուին:

- Հաշվի առնելով, որ երեկ իրենց կողմից հստակ քայլ եղավ ի հակադրություն ողջամիտ ժամկետների, որի պատասխանատուն կառավարությունը պետք է լիներ, այդ տարբերակը եւս չեմ բացառում: Այսինքն, չեմ բացառում, որ ընտրության օրը իրենք անեն այնպիսի քայլ, որը եւս հակասի քաղաքի եւ պետության շահերին:

- Այսինքն, մոռանալով մինչ այժմ եղած վատ հարաբերությունները, կարող են ամեն ինչ մի կողմ դնել եւ քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտի՞ն:

- Չեմ բացառում, երբ ասացի, որ հակառակվեն ԵԼՔ-ին՝ նկատի չունեի Երկիր ծիրանիին աջակցելը, նկատի ունեի առհասարակ այնպիսի քայլ անելը, որն ավելի բարդ դրություն կստեղծեր քաղաքային իշխանության համար:

- Ե՞րբ կիմանանք՝ ԵԼՔ-ը թեկնածու առաջադրելու է, թե՞ ոչ:

- Մենք այսօր եւ վաղը այդ քննարկումները իրականացնելու ենք: Գործընթացը այսքան երկարում է, որովհետեւ դա դաշինքի որոշում պետք է լինի, դաշինքը եւ ավագանու խմբակցությունը այդ քննարկումը պետք է ունենան: Մենք պարզապես այսքան հապճեպ չէինք սպասում թեկնածուի առաջադրման հարցին, որովհետեւ ակնկալում էինք, որ առնվազն պետք է 2-3 շաբաթ լինի դիմացը՝ այդ հարցը պարզելու համար, բայց հիմա պետք է այդ որոշումը ավելի արագ կայացնենք:

- Մինչեւ ե՞րբ կարող եք թեկնածու առաջադրել, սահմանված ժամկետ չկա՞:

- Օրենսդրությունը բավականին բաց է այս առումով եւ հենց հուլիսի 16-ին են առաջադրումները լինելու, բայց, բնականաբար մինչ այդ էլ կարող ենք գրավոր դիմել եւ տեղեկացնել, որ առաջադրում ենք: Պարզապես, ընթացակարգը ժամկետներ, սահմանափակումներ չի սահմանում, դրա համար այս երկու օրը կօգտագործենք, որպեսզի հարցը համակողմանի դիտարկենք:

- Հնարավո՞ր է, որպես Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար, դուք առաջադրվեք Երեւանի քաղաքապետի թեկնածու:

- Օրենսդրորեն, ցավոք հնարավոր չէ, որովհետեւ քաղաքապետը պետք է լինի 30 տարեկանը լրացած ավագանու անդամ: Ո՛չ ես, ո՛չ էլ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը այդ չափանիշին չենք համապատասխանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6758 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ