Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը հպարտ է իր թիմով: Թեեւ երեկ՝ հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած ֆուտբոլի աշխարհի 2018 թ. եզրափակչում իր ընտրանին պարտվեց Ֆրանսիային (4:2), ֆուտբոլիստը գոհ է իրենց անցած ճանապարհից: Եզրափակչից հետո «Հայկական ժամանակ»-ը խառը գոտում էր, որտեղ ֆուտբոլիստները հանդիպումներից հետո կիսվում են տպավորություններով: Մոդրիչը, որը ճանաչվեց ԱԱ 2018-ի լավագույն ֆուտբոլիստ, խոսեց իր խաղի, ինչպես նաեւ ԱԱ-ում իրենց ելույթների մասին: Այն, որ խորվաթներն իսկապես գոհ են արդյունքից, երեւում էր նաեւ նրանից, որ հարցազրույցի ընթացքում Մոդրիչը կրում էր արծաթե մեդալը, թեեւ շատ դեպքերում արծաթեմեդալակիրներն անմիջապես մեդալներն ստանալուց հետո այն հանում թաքցնում են:

-Պետք է, որ գոհ լինես թիմի ելույթից...

-Այո՛, գոհ եմ, բայց տխուր ենք, որովհետեւ այսօր պարտվել ենք: Սա ֆուտբոլ է: Ամեն դեպքում հաշվի առնելով այն, թե ինչ ենք արել, որքան բան ենք ներդրել, կարող ենք բարձր գլխով հեռանալ: Մեզ կշտամբելու ոչ մի պատճառ չունենք, ու դա շատ կարեւոր է: Տխուր ենք, բայց սա ֆուտբոլ է, երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում:

-Խորվաթիայի լավագոյն ֆուտբոլիստն ես: Ի՞նչ կասես այս մասին:

-Շնորհակալ եմ այդ բառերի համար: Որպես ավագ շատ գոհ եմ, որ հասանք մինչեւ եզրափակիչ, որ Խորվաթիայի պատմության լավագույն արդյունքը գրանցեցինք, այս ամենի համար հպարտություն եմ զգում եւ հիշելու եմ ողջ կյանքիս ընթացքում: Միշտ երազել եմ որեւէ մեծ նվաճում ունենալ Խորվաթիայի հավաքականի հետ եւ վերջապես հասա սրան: Թեեւ չեմպիոնական գավաթը չէ, ինչն ամենից շատ կուզենայի, բայց երբ որոշ ժամանակ անցնի, կգիտակցենք՝ ինչ նվաճման ենք հասել:

-Սա քո կարիերայի լավագույն տարի՞ն էր (խմբ. 2017-18 մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում 3-րդ տարին անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը եւ 2-րդ տարին անընդմեջ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը: Ըստ միջազգային մարզական մամուլի ու փորձագետների՝ Խորվաթիայի՝ ԱԱ չեմպիոն դառնալու դեպքում կարող էր արժանանալ «Ոսկե գնդակի»):

-Չգիտեմ, բայց վստահ եմ, որ լավագույններից մեկն էր: Գուցե լավագույնն էր, շատ բաներ հաղթեցի. հերթական անգամ «Ռեալի» հետ հաղթեցինք Չեմպիոնների լիգայում, անհատական մրցանակներ եղան, պատմության մեջ առաջին անգամ Խորվաթիայի հավաքականի հետ հասանք Մունդիալի եզրափակիչ եւ բարելավեցինք նախորդ ցուցանիշը: Թեեւ չեմ սիրում խոսել իմ խաղի մասին, նախընտրում եմ, որ ուրիշները խոսեն, կարծում եմ՝ սա իմ լավագույն մրցաշրջաններից էր, երբ ինձ լավ էի զգում խաղադաշտում, վստահ, կարծում եմ՝ նաեւ լավ էի խաղում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3314 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս