Երևան
12 °C
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ուղերձէ հղել Սասնա ծռերին՝ շնորհավորելով նրանց ապստամբության օրը: ուղերձում նշվում է.
«Երկու տարի առաջ տեղի ունեցած Սասնա Ծռեր ապստամբությամբ կտրվեց ոճրագործ իշխանության կյանքի թելը։ Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցները 15 երկար ու ձիգ օրեր գրաված պահեցին ՊՊԾ Գունդը, որը դարձել էր իշխող բռնապետին ծառայող գործիք։ Այդ գործիքի միջոցով էր, որ ցեղասպան ռեժիմը երկար տարիներ փորձում էր լռեցնել ժողովրդի ձայնը՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, նրան անարգելով և նրա իշխանությունը ուզուրպացնելով։
Ապստամբությունը շոշափելի հաղթանակ չունեցավ, և նրա մասնակիցները որոշեցին վայր դնել զենքերը արյունահեղությունից խուսափելու համար։ Սակայն այդ ապստամբությունը, իր տեսակի մեջ անսպասելի և համարձակ լինելով, երկու տարի մշտական խուճապի մեջ պահեց ցեղասպան վարչախմբին և նրան զրկեց ժողովրդի վրա կրակելու մենաշնորհից։ Կոտրվեց կարծրատիպ, և նա հասկացավ, որ չի կարող մշտական վախի մեջ պահել ժողովրդին և չի կարող իրեն ապահովագրել հետագա նմանատիպ ապստամբություններից։
Հասկանալի է նաև, որ շարքային ոստիկանների և ընդհանրապես ոստիկանության շարքերում հետզհետե խորացավ այն համոզմունքը, որ իրենք բռնատիրական վարչախմբի ձեռքին քավության նոխազ են հանդիսանում և բացառապես օգտագործվում են նրա սեփական շահը պաշտպանելու համար։
Դեռ ավելին, նրանք հասկացան, որ ինչպես ՊՊԾ գնդում զոհված ոստիկանները, այնպես էլ իրենք բռնապետական վարչախմբի զոհերն են։ Սա իհարկե չէր կարող էական դեր չխաղալ, և 2018թ․-ի ապրիլին սկսված համաժողովրդական ընդվզման ժամանակ ոստիկանության համեմատաբար զուսպ կեցվածքը կարելի է բացատրել հենց այդ համոզմունքով։
Այս ամենի հաշվառմամբ կարելի է ասել, որ, չնայած Ապստամբության հայտարարած պահանջներն անմիջապես չիրականացվեցին, սակայն այն հսկայական ազդեցություն ունեցավ և պարարտ հող ստեղծեց հետագա զարգացումների համար, և կնշանակի, Ապստամբությունը իր ուրույն տեղն է գտնելու հայոց պատմության էջերում և դեռ արժանանալու է շատ պատմաբանների արդար և անաչառ գնահատականին։
ՀԽ քարտուղարությունը իր երախտագիտությունն է հայտնում Սասնա Ծռերին իրենց կյանքը անձնվիրաբար Հայրենիքի ազատագրման զոհասեղանին անվարան դնելու համար։
Սիրելի Սասնա Ծռեր, մեծ ակնածանքով շնորհավորում ենք ձեր Ապստամբության օրը, իսկ մեր ժողովրդին շնորհավորելու հետ մեկտեղ ասում ենք, «Շնորհավոր քո ըմբոստանալու և ապստամբելու իրավունքի օրը, հայ ժողովուրդ։ Չկա այդ իրավունքից առավել հզոր իրավունք։ Հայրենատեր լինելու առաջին քայլը այդ իրավունքի գիտակցումն է և սեփականացումը»
17․07․2018թ․
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT