Երևան
12 °C
ՀՀ կառավարության կադրային նշանակումները հանրության խոշորացույցի տակ են գտնվում: Անգամ փոխվարչապետների օգնականների կամ մամուլի խոսնակների յուրաքանչյուր գրառում ֆեյսբուքյան անձնական էջում դառնում է հանրության մի իսկական ալեկոծության պատճառ, որոնց հետեւում են հրաժարականներ: Հանրությանը թվում է, թե այս կամ այն օգնականի կամ խորհրդականի անձնական գրառումներից հեղափոխությունը կարող է տապալվել, Հայաստանը կարող է կործանվել հիմնահատակ: Բայց կա կառավարության ազդեցությունից դուրս մի ոլորտ, որտեղ գործունեություն ծավալողները գրառումներ չեն անում իրենց էջերին, դեմքի շատ լուրջ արտահայտություն ունեն, ֆեյսբուքյան սկանդալների մեջ չեն հայտնվում...: Խոսքը դատական համակարգի մասին է: Հեղափոխությունը անցել է այս համակարգի կողքով: Միակ փոփոխությունն այն է, որ դատական համակարգը այլեւս ցուցումներ չի ստանում «Բաղրամյան 26»-ից եւ ստիպված է ինքնուրույն գործել՝ վճիռներ ու որոշումներ կայացնել: Դա, անշուշտ, անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար պայման է նորմալ դատական համակարգ ունենալու համար: Իսկ այն վիճակը, որ կա այսօր դատական համակարգում, շարունակվելու դեպքում շատ ավելի վտանգավոր է պետության համար, քան որեւէ փոխվարչապետի որեւէ որեւէ օգնականի որեւէ գրառումը:
Օրինակ, բավականին աննկատ անցավ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում Արսեն Մկրտչյանի հայտնվելը: Վերջինս Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմն է: Նրանք իրար հետ աշխատել են մի շարք ծրագրերի վրա, եւ Արսեն Մկրտչյանի կնոջը՝ Աննա Թովմասյանին Հրայր Թովմասյանն է դատավորի օգնականից 2012թ. նշանակել Երեւանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար իր՝ ՀՀ Արդարադատության նախարար եղած ժամանակ: Մյուս կողմից, Հրայր Թովմասյանի անունը կապվում է նաեւ «Կոնցեռն Դիալոգ» ընկերության հետ, որը զբաղվում է իրավաբանական ծառայությունների մատուցմամբ: «Կոնցեռն Դիալոգի» բաժնետերերից է Արամ Օրբելյանը: Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Օրբելյանը հայտնվեց Արդարադատության փոխնախարարի պաշտոնում եւ աշխատեց մինչեւ 2014 թվականը, որից հետո միասին հրաժարական տվեցին:
Իրավաբանական-փաստաբանական համայնքում «Կոնցեռն դիալոգը» բավականին տարակուսելի համբավ ունի: Ըստ օդում կախված լուրերի, այս «գրասենյակը» հաջողությամբ կարողանում է «լեզու գտնել» որոշ դատավորների հետ եւ «պոկել» ցանկալի վճիռներ ու որոշումներ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում Արսեն Մկրտչյանի նշանակվելը ենթադրում է, որ այդ «լեզու գտնելու» ավանդույթը շարունակվելու է: Վերջինս հայտնի է նրանով, որ կարողանում է, պատկերավոր ասած, մի ստորակետը դարձնել ցանկացած վճռի բեկանման կամ հաստատման հիմք: Այսինքն, ցանկացած դատական գործով կայացված վճիռ, որը կհայտնվի քաղաքացիական վերաքննիչ դատարանում, «Կոնցեռն դիալոգի» եւ Արսեն Մկրտչյանի «լեզու գտնելու» շնորհիվ կարող է բեկանվել կամ հաստատվել ըստ նպատակահարմարության: Եվ այդ դեպքում «պտուղները» առաջվա նման կբաժանվեն Հրայր Թովմասյանի, Արսեն Մկրտչյանի եւ «Կոնցեռն Դիալոգի» միջեւ: «Պտուղները» բաժանելու այս սխեման բավական անվտանգ է՝ բացահայտելու տեսանկյունից բավական դժվար, եթե չասենք՝ անհնարին:
Անկախ ու անկաշառ դատական համակարգի բացակայությունը իրոք կարող է կասկածի տակ դնել պետության հետագա զարգացումը: Ըստ էության չկա որեւէ ակնարկ, որ մեր դատական համակարգում հոգեբանության, գաղափարախոսության փոփոխություն է տեղի ունենում: Իսկ մեր դատական համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը: Հեղափոխությունը կիմաստազրկվի, եթե ինչպես ՀՀ Վարչապետն է ասում, կոռուպցիոն թեկուզ մեկ օջախ արմատախիլ չարվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT