Երևան
12 °C
Հայկական ֆուտբոլային ակումբները ոգեւորությամբ սպասում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուն: Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ունի իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն: ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6 ակումբները ողջունում են նրա պատրաստակամությունը ու վստահ են, որ նրա օրոք հայկական ֆուտբոլում դրական փոփոխություններ կլինեն:
Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել «Շիրակը»: Պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Վանեցյանի հարցազրույցից հետո որոշվել է վերադառնալ ՀՀ առաջնություն, ու թեեւ ակումբը նախագահի ընտրությանը մասնակցելու իրավունք չունի, քանի որ ՀՖՖ կողմից զրկվել է անդամակցությունից, սատարելու է Վանեցյանին:
«Մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին եւ պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մյուս մասնակիցների հետ՝ պարզելու նրաց կարծիքը: Բոլորն էլ նշեցին, որ ողջունում են Վանեցյանի թեկնածությունը: «Բանանցից» մանրամասն մեկնաբանություն չտվեցին, սակայն ասացին, որ իրենք կողմ են Վանեցյանին:
«Ակումբի տեսակետը դրական է»,- նշեցին մամուլի քարտուղարությունից:
Կարճ մեկնաբանություն տվեց նաեւ ՀՀ վերջին 3 տարիների չեմպիոն «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը: Թեեւ նա ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած գործկոմի անդամ է, սակայն նույնպես դրական է վերաբերվում Վանեցյանի՝ նախագահ դառնալուն:
«Ես մեծ սիրով ողջունում եմ: Հուսով եմ, որ լավ կլինի»,- ասաց նա:
«Գանձասար-Կապանի» գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը նույնպես դրական է տրամադրված: Համարում է, որ նախագահի թեկնածուի՝ ուժային կառույցի ղեկավար լինելու փաստն օգտակար կլինի:
«Կարծում եմ՝ Վանեցյանը նորմալ, շատ լավ կաշխատի: Կարծում եմ՝ այն, որ ուժային կառույցի ղեկավարն է դառնում ֆեդերացիայի նախագահ, դեպի դրականը կտանի հայկական ֆուտբոլի զարգացումը»,- ասաց նա:
Ըստ «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի՝ հայկական ֆուտբոլում պետք է փոփոխություններ լինեն, ինչպես վերջին շրջանում Հայաստանում մի շարք այլ ոլորտներում տեղի ունեցան: Վանեցյանն էլ, ըստ նրա, ամենահարմար մարդն է այդ փոփոխությունները ղեկավարելու համար:
«Կարծում եմ՝ նա շատ հարմար թեկնածու է այս պահին, որպեսզի հնարավոր լինի ճիշտ կազմակերպել հայկական ֆուտբոլի զարգացումը: Ինձ թվում է՝ նա բավականաչափ ֆուտբոլային գիտելիքներ էլ կունենա»,- ասաց նա:
Վանեցյանի այսօրվա հայտարարության համար շատ ուրախ էր «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա ընդգծեց, որ ոչ միայն կողմ է ԱԱԾ տնօրենի ՀՖՖ նախագահ դառնալուն, այլեւ պատրաստակամ է ցանկացած հարցում աջակցել նրան հայկական ֆուտբոլը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար:
«Ոգեւորությամբ ընդունեցինք այդ լուրը ու շնորհակալ ենք նրան, որ պատրաստ է: Հասկանում ենք՝ որքան զբաղված մարդ է: Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք նրան: Շատ երջանիկ կլինենք, եթե հայկական ֆուտբոլն ունենա այսպիսի պարզ, մաքուր ղեկավար: Դա մեզ համար այսօր իրոք շատ լավ նորություն էր»,- ասաց նա:
Վանեցյանը, թեեւ ցանկանում է դառնալ ՀՖՖ նախագահ, սակայն այսօր նշել է, որ վերջնական որոշում չունի: Մյուս կողմից ասել է՝ ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ իր՝ պաշտոնը ստանձնելու պարագայում: Հայտարարել է, որ գործկոմի կազմը, որի անդամներից են Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, կփոխվի:
Ակումբներն իրենց հերթին նշում են իրենց տեսանկյունից առաջնահերթ խնդիրները: Օրինակ, ըստ Գառնիկ Աղաբաբյանի, պետք է լուծվի ակումբներին մարզադաշտեր տրամադրելու հարցը, Արթուր Սողոմոնյանն էլ ուշադրության է հրավիրում մանկական, երիտասարդական, պրոֆեսիոնալ ֆուտբոլում, ազգային հավաքականում առկա բացերի վրա:
Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին, ապա նա պատրաստ է պաշտոնը զիջել Վանեցյանին: Օրերս ԶԼՄ-ների հետ զրույցում Հայրապետյանը տեղեկացրել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը, եթե Վանեցյանն առաջադրի: Նշել է նաեւ, որ ընտրողներին խորհուրդ կտա ձայնը տալ ԱԱԾ տնօրենի օգտին:
Հայրապետյանի նման հայտարարությունը այս հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման կտրուկ փոփոխություն է: Նրա հրաժարականի մասին երկրպագուները երկար ժամանակ է՝ խոսում են: Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նախընտրական փուլից առաջ նա հայտարարել էր, որ կհեռանա, եթե ընտրանին ձախողի շրջափուլը: Հավաքականն ԱԱ եզրափակիչ փուլ դուրս չեկավ, սակայն Հայրապետյանը չհեռացավ, ինչպես շատերին թվում էր, թե կանի:
Նա իրեն անփոխարինելի էր համարում, ու մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե միայն իրեն է պատկերացնում այս պաշտոնում: Նաեւ ասել է, որ իրեն ոչ ոք չի կարող ստիպել հեռանալ: Հունիսի 30-ին գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում վերջին անգամ նշել էր, որ ամենաարժանի թեկնածուն ինքն է:
Հայրապետյանը ՀՖՖ նախագահ է ընտրվել 2002 թ.: 2006, 2010 և 2015 թթ. վերընտրվել է: Որպես ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունների նախնական ժամանակաշրջան սահմանված է 2018 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը: Գործկոմի հատուկ նիստում պետք է հաստատվի ՀՖՖ նոր կանոնադրությունը, կառույցը պետք է իրավաբանական անձանց միությունից վերածվի հասարակական կազմակերպության: Միաժամանակ պետք է ընտրվի նոր նախագահ ու գործկոմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT