Երևան
12 °C
Երբ ասում ենք փոխզիջում, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման: Այս մասին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե՝ հնարավոր է, որ հայկական կողմը փոխզիջումների գնա:
«Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ կառավարության որեւէ պաշտոնյայի հարցնում ենք՝ ընդունելի է իր համար արդյո՞ք «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը: Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի:
Ես կարող եմ ասել մի բան: Ես բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: ՀՀ-ում չի կարող լինել մի իշխանություն, որը կարող է նման լուծման գնալ»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դիրքորոշումների փաստաթղթերում արձանագրված է, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու. «Բոլոր փաստաթղթերում դա արձանագրված է, որ կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես: Կարող են լինել քննարկումներ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ: Ստեփանակերտում ես հայտարարել եմ, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բանակցելու նյութ կա:
Բանակցություն ինքնին նույնպես օգտակար է, որովհետեւ պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որ այդ մթնոլորտը ձեւավորվի, բայց միաժամանակ ասում ենք, որ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ եւ ագրեսիվ հռետորությունը, որը վարում է Ադրբեջանը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ»,- ասաց նա:
Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքի, ագրեսիվության մեծացումը կապված է այդ երկրի ղեկավարության մտավախությանը հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեւորված լինել Հայաստանում եղած ժողովրդավարական փոփոխություններով, կոռուպցիայի դեմ պայքարով: «Նրանք փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարց եւ թշնամական հովանոցի տակ շարունակել իրենց ավանդական քաղաքականությունը: Գուցե սա ամենամեծ խնդիրն է, որ ունենք»,- իր խոսքն ավարտեց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը կարծում է, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին՝ օրեր առաջ խոսել է սահմանին էսկալացիայի մասին, եւ այս օրերին լարվածություն աճե՞լ է, թե՞ նվազել, իսկ ՌԴ-ի եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ փորձում է վերակենդանացնել «Լավրովյան պլանը», եւ Հայաստանին պատերազմ է սպառնում, ասաց.
«Ձեր վերջին մեկնաբանության հետ չեմ համաձայնվի, որովհետեւ, կարծում եմ, այո, տարածաշրջանում կա, եւ խոսել ենք այդ մասին, վտանգը միշտ առկա է եղել, պատերազմի վերսկսման վտանգ։ Եւ մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։ Բայց քանի որ դուք Ռուսաստանի մասին խոսեցիք, ուզում եմ ասել հետեւյալը. կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։ Էլի եմ ասում, ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետեւաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին շփման գծում, ապա, ըստ Փաշինյանի, այն ամեն օր կարող է մի քիչ ավելանալ կամ պակասել, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ. «Կարող է մի օր կրակոցներով չարտահայտվել, բայց հաջորդ օրն արտահայտվել։ Ի նկատի ունեմ, ասել եմ, որ կրակոցների վիճակագրությունը նույնիսկ շատ հաճախ սովորականից ցածր է, կամ սովորականից, նույնիսկ լինում են օրեր, շատ ավելի ցածր է լինում, բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական վիճակը փոխվեց»։
Նիկոլ Փաշինյանն այնուհետ, պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Բելառուսի, Իսրայելի եւ Սլովակիայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին եւ Հայաստանը պետք է իր մտահոգությունը հայտնի այդ առիթով, թե՝ ոչ։
Վարչապետի խոսքով՝ Իսրայելում Հայաստանի դեսպանը նոր է սկսել իր գործունեությունը եւ նրա նստավայրը Երեւանում է, եւ առաջին անգամ Իսրայել մեկնելուց առաջ դեսպանին ընդունել է, զրուցել եւ որոշակի հանձնարարություններ տվել։
«Ուզում եմ մի բան արձանագրենք, որ բոլոր շփումներում, ես Հայաստանի Հանրապետության շահերին առնչվող բոլոր հարցերը, կամ առնվազն հարցերի որոշ շրջանակ, որն այդ օրակարգի հետ առնչվում է, բարձրացնում եմ։ Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը՝ այո, այդ հարցը նույնպես բարձրացրել եմ, եւ մենք այդ թեմայով զրուցել ենք, եւ արտահայտել եմ մտահոգություններս։ Այդ հարցը շարունակելու է մնալ օրակարգում։ Տեսեք, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում, մենք ինչ ենք ասել նախկինում, եւ ինչ ենք ասում այսօր։ Եկեք փոխադարձ պարտավորությունների ճշտում իրականացնենք, եթե մենք ՀԱՊԿ-ում ենք՝ նշանակում է, որ մենք ձեր առջեւ ունենք պարտավորություններ, դուք՝ մեր։
Եկեք ճշտենք այդ պարտավորությունների շրջանակը եւ պահպանենք։ Մեր խնդիրն է բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Հետեւաբար՝ նաեւ բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը, եւ մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Մենք անընդհատ խոսում ենք պատերազմի հնարավորության մասին, իսկ ինչի՞ պետք է պատերազմի վերսկսման մասին խոսենք առանձին համատեքստում, երկու երկրների համատեքստում։ Այո, ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիան թույլ չտալու համար։ Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ տա տարածաշրջանում պատերազմի վերսկսում։ Ես չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որեւէ գործողության կամ սադրանքի, առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության, հետեւաբար, մենք պետք է մեր բոլոր պայմանագրային փոխադարձ պայմանավորվածությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր եւ անկեղծ։
Տեսեք՝ ասում եք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ընկալվում է այսպես, այնպես... Մոսկվա կատարած իմ վերջին այցից հետո ասեցի հետեւյալը, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների։ Մենք բացարձակապես բաց, անկեղծ քաղաքականություն ենք վարում եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի, եւ ՆԱՏՕ-ի եւ բոլորի հետ։ Այսինքն, որեւէ հարաբերության մեջ մեր որեւէ ուրիշ գործընկերոջ նկատմամբ ոչ մի դավադրություն չկա եւ չի կարող լինել։ Ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ եւ թափանցիկ։ Ինձ նույնիսկ չի հետաքրքրում այդպես ընդունված է միջազգային հարաբերություներում, թե՝ ոչ։ Ես հարաբերությունները պատկերացնում եմ այսպես։ Եւ խոսակցությունը Բելառուսի նախագահի հետ եղել է հենց այդ համատեքստում՝ ուղիղ, պարզ եւ այդ խոսակցությունը կշարունակվի բոլոր առիթներին եւ շարունակվում է հեռակա։ Մեր հայրենիքից ավելի կարեւոր առաջնահերթություն մենք չունենք»,– ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT