Ազգային ժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները:

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստն ընթացավ բուռն մթնոլորտում:

Նախ, քննարկումը սկսելուց առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն այսօր վարում էր նիստը, իր խոսքում անդրադարձավ հուլիսի 17-ի քննարկման ժամանակ Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությանը, որտեղ վերջինս Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսելու ժամանակ ասում է. «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»՝ ըստ էության միտք ունենալով վիրավորել վերջինիս:

Մարուքյանը նշեց, որ այսօրվա քննարկմանը Հովհաննիսյանը ներկա չի լինի՝ արձակուրդում լինելու պատճառով.

«Ես կարծում եմ, որ տիկին Հովհաննիսյանը պետք է այստեղ լիներ եւ մեկնաբաներ իր կողմից ասվածը»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը եւս ներկա չէր քննարկմանը:

Քննարկումն ընթանում էր չորս խմբակցությունների առաջարկած՝ փոփոխությունների փոխզիջումների շուրջ:

ՀՀԿ-ն առաջարկում է հիբրիդային մոդել, երբ ընտրողին կտրվի երկու քվեաթերթիկ՝ մեկում կլինի մաքուր համամասնական ընտրություն, որտեղ կլինեն կուսակցությունների անունները, իսկ երկրորդը կլինի տարածքային քվեաթերթիկ, ինչպես եղել է 2017-ի ընտրություններում: Հանրապետականների պնդմամբ՝ չի կարելի հրաժարվել տարածքային ցուցակներից, քանի որ այդ դեպքում մարզերից պատգամավորներ չեն ընտրվի, բոլորը կլինեն Երեւանից:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսում նշեց, որ իրենք, իհարկե, պատրաստ են գնալ առավելագույն կոնսենսուսի տարբերակով, որովհետեւ բոլորի խնդիրը մեկն է՝ աշխատանքային խմբում ունենալ մեկ միասնական համաձայնեցված նախագիծ: Նա նշեց, որ ՀՀԿ-ի առաջարկների մեջ առողջ մեսիջներ կան, սակայն այդ տարբերակները բավականին բարդացված են.

«ՀՀԿ-ի առաջարկած տարբերակը նույն ռեյտինգային ընտրակարգն է, սակայն քողարկված»,- ասաց Զոհրաբյանը։ Նա նշեց, որ իրենք խմբակցությունում երկար քննարկել են, եւ հստակ ասում են՝ պետք է լինի մեկ համամասնական ցուցակ.

«Եթե համաձայն չեք մեր առաջարկած քվոտավորման մոդելին, գտնենք ուրիշ մոդել, բայց պետք է լինի մեկ համամասնական ցուցակ։ Մենք պատրաստ ենք կոնսենսուսի, բայց ոչ այս բարդացված եղանակով։ Պետք է լինի 1 համամասնական ցուցակ, ոչ երկուսը, այլապես սա նման է ձախ  ականջը աջ ձեռքով բռնելուն: Մի անգամ գնացինք Սան Մարինոյի մոդելով, հիմա էլ գերմանական մոդելով, եկեք ընտրենք մեր մոդելը, որը աշխատելու է Հայաստանում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք կողմ են ցանկացած համամասնական ցուցակի, որն ընտրողին հնարավորություն կտա համապետական ընտրությամբ որոշել կուսակցության ներսում մանդատների բաշխումը: Նա ասաց, որ որեւէ տարբերակ չեն առանձնացրել՝ հնարավոր փոփոխությունների համար լայն դուռ թողնելու նպատակով: Նա իր խոսքում անդրադարձավ ՀՀԿ-ի առաջարկին՝ ըստ էության համաձայնելով Զոհրաբյանի մտահոգության հետ.

«Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի առաջարկած տարբերակին՝ ըստ էության մենք հենց սրանից էինք ուզում հրաժարվել: Այսինքն՝ մենք ասում ենք, որ մանդատները չպետք է բաշխվեն անուղղակի: Հիմա այդպես է՝ սկզբից ռեյտինգավորում են տարածքները, հետո տարածքների ներսում բաշխում է կատարվում: Արդյունքում կարող է մանդատ ստանալ նա, ով քիչ ձայն ունի: Անարդար է: ՀՀԿ-ի առաջարկով այդ անարդարությունը չի վերանում».-ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, խոսելով Նաիրա Զոհրաբյանի ու Արմեն Ռուստամյանի մտահոգությունների մասին, ասաց, որ դրանք ուղղակի անտեղի են.

«Հասկանում եմ, որ հանրապետականները հիմա բոլորի կարծիքով բոբո են եւ բերելու են մեխանիզմներ, որոնք պահանջում են ցանցեր ստեղծել, որ վերահսկեն, բայց ուզում եմ ասել, որ քվեախցիկում այնքան շատ քվեաթերթիկ կա, որ եթե անգամ էդ մարդուն ասում են՝ վերցրու ուրիշի քվեաթերթիկը հանի, ցույց տուր, էնտեղ լիքը քվեաթերթիկ կա»,-ասաց Հարությունյանը՝ նկատի ունենալով քվեաթերթիկները դուրս բերել, մեկ այլ կուսակցության անդամին ցույց տալու մեթոդը, որի մասին խոսում էր Նաիրա Զոհրաբյանը:

Հարությունյանը խոսեց իրենց առաջարկած մոդելի մասին՝ նշելով, որ այն վերացնում է երկու կարեւոր թերություն.

«Առաջինը, որ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշել, թե կուսակցության ցանկից ովքեր պետք է գնան խորհրդարան, եւ երկրորդը՝ ապահովել տարածքային ներկայացվածություն»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության եւ Ծառուկյան խմբակցության առաջարկած մոդելներն ունեն իր նշած երկու թերությունները: Իսկ ՀՅԴ-ի առաջարկած մոդելը, Հարությունյանի խոսքով, ունի մեկ թերություն՝ այն չի երաշխավորում տարածքային ներկայացվածություն.

«Թեեւ այս դեպքում մեզ համար ավելի ընդունելի կլինի մոդելը, որն ունի մեկ թերություն, քան այն, որն ունի երկուսը»,- ասաց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինչքան բարդ մոդել ընտրվի, այնքան ընտրությունները կհետաձգվեն, քանի որ պետք կլինի այդ մոդելը երկար բացատրել հանրությանը:

Բանավեճ ծավալվեց Արմեն Ռուստամյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ, երբ վերջինս նշեց, թե որոշ ուժեր ուզում են բարդացնել ընտրության մոդելը՝ դրանով անընդհատ ձգձգելով ընտրությունները: Ռուստամյանն ասաց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է օր առաջ գնալ արտահերթ ընտրությունների եւ դրա մասին բազմիցս ասել է, սակայն դրան չի խանգարում իրենց առաջարկած տարբերակը՝  ընտրել այնպիսի մոդել, որ մարզերից նույնպես ներկայացուցիչ լինի խորհրդարանում: Այդ մոդելը, ըստ դաշնակցականների, կարող է լինել եւ՛ բաց, եւ՛ փակ, եւ՛ կիսաբաց ցուցակով, միայն հարկավոր է գտնել ավելի հարմար տարբերակը:

Մարզերի ներկայացուցիչների հարցը մտահոգիչ է նաեւ ԵԼՔ խմբակցության անդամների համար, սակայն այսօրվա քննարկման արդյունքում որեւէ հստակ որոշում չկայացվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի, որը կվարեն ՀՅԴ խմբակցության անդամները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7019 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս