Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես փորձագիտական ու քաղաքական մակարդակներում ավելի հաճախակի են դարձել «փոխհրաձգությունները»:
Ռուսաստանյան որոշակի քաղաքական, փորձագիտական ու մեդիա շրջանակներում Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ բացահայտ անվստահություն է արտահայտվում՝ դիտարկելով ՀՀ իշխանությունների մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կամ առաջիկայում Վրաստանում կայանալիք դաշինքի զորավարժություններին, որպես պրովոկացիա՝ ընդդեմ Ռուսաստանի: Իհարկե, սրանք ֆոնային գործոններ են, քանի որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումների մասին կարող են խոսել մի քանի պաշտոնական այրեր: ՌԴ-ի պարագայում՝ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն են, իսկ Հայաստանի դեպքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների, Ռուսաստանում ու ՀՀ-ում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու նրբությունների մասին «Հայկական ժամանակի» հետ հարցազրույցում իր մոտեցումները ներկայացրեց «МГИМО քոնսալթինգ եվրասիական ռազմավարություններ», «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Սուշենցովը:
- Պարոն Սուշենցով, ինչո՞ւ են վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ավելի հաճախակի «ջրերի երես» դուրս գալիս ցավոտ խնդիրներ կամ խնդրահարույց թեմաներ: Դրանք ի հայտ են գալիս «հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան» պաշտոնական հայտարարությունների ֆոնին: Սրանք զուտ քաղաքական շահարկումնե՞ր են, թե՞ երկկողմ հարաբերություններում առկա են լուրջ խնդիրներ:
- Կարծում եմ, այստեղ կան թե՛ շահարկումներ, թե՛ իրական մտահոգություններ: Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են եւ երկկողմ հարաբերություններում խնդիրների առկայությունը բնական է: Սակայն հայ-ռուսական հարաբերությունները կազմակերպչական ու կառուցվածքային տեսանկյունից բավականին ամուր են: Հետաքրքիր գաղափարների պակաս չկա: Հայաստանցի պաշտոնյաներն այժմ ղեկավարում են Եվրասիական տնտեսական միությունը: Խնդրահարույց է դառնում երբեմն այդ հարաբերությունների մեդիա ֆոնը: Որոշակի միջադեպեր կամ հայտարարություններ ճիշտ չեն ընկալվում՝ դառնալով փոխադարձ քննադատության պատճառ: Բանն այն է, որ երկու պետությունները թեպետ դաշնակիցներ են եւ ունեն միմյանց համար շատ մեծ նշանակություն, սակայն որակավորված փորձագետների պակաս կա: Օրինակ՝ Հայաստանում չկան Ռուսաստանի հարցերով մասնագիտացած փորձագետներ: Նրանց տեղը մեդիա դաշտում հաճախ զբաղեցնում են մարդիկ, որոնք շահարկումներ են անում եւ Ռուսաստանի մասին մտածում են կարծրատիպերով, միֆերով ու լեգենդներով: Նրանք չգիտեն՝ իրականում ինչպիսի քաղաքական հարաբերություններ են Ռուսաստանում, ինչպես են այնտեղ որոշումներն ընդունվում եւ այլն: Սակայն այդ մարդկանց հայտարարությունները որեւէ կապ չունեն երկկողմ իրական քաղաքական հարաբերությունների հետ: Այդ հարաբերություններում կան գործոններ, որոնք հայ-ռուսական կապերը շատ հաստատուն են դարձնում՝ չնայած այն հանգամանքին, թե Հայաստանում ով է եկել իշխանության:
- Ի՞նչ գործոնների մասին է խոսքը:
- Օրինակ, ԼՂ հակամարտությունը եւ դրանով պայմանավորված Հայաստանի անվտանգության խնդիրները, որոնք լուծվում են Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության ձեւաչափով: Խոսքը նաեւ տարածաշրջանում Հայաստանի գեոտնտեսական իրավիճակի մասին է: Այն երկու կողմից շրջափակված է: Բացի այդ մի կողմից Իրանն է, որն ունի սուր խնդիրներ ԱՄՆ-ի հետ եւ պատժամիջոցների տակ է, իսկ մյուս կողմից Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցող Վրաստանն է: Չունի գլխավոր քաղաքական ու առեւտրային գործընկերոջ՝ Ռուսաստանի, հետ ընդհանուր սահման: Այսինքն՝ ներդրումային գրավչության տեսանկյունից սա երկրագնդի վրա ամենաբարդ իրավիճակներից է:
Չնայած այս ամենին, Ռուսաստանն առաջին տեղում է ՀՀ տնտեսությունում արված ներդրումներով: Ռուսաստանը նաեւ Հայաստանն է դիտարկում որպես հարավային լոգիստիկ միջանցք դեպի Իրան եւ Հնդկական օվկիանոս: Այս ամենի ֆոնին Ռուսաստանում տարակուսանք է առաջանում առ այն, թե ինչու է Հայաստանում երբեմն-երբեմն քննադատության նման ալիք բարձրացվում Մոսկվայի դեմ: Հաճախ քննադատվում է նաեւ Գազպրոմը, որ ամեն ինչ իր ձեռքն է վերցրել Հայաստանում: Սակայն կարծում եմ, որ այն, ինչ անում է Գազպրոմը ՀՀ-ում, ոչ այնքան բիզնես նպատակ է հետապնդում: Այն ավելի շատ տեղավորվում է դաշնակցային պարտավորությունների կատարման տիրույթում: Հայաստանը 3 մլն-ոց շուկա է, որը Գազպրոմի համար չի կարող լինել լուրջ կոմերցիոն նպատակ:
- Բերեմ մեկ օրինակ: Մի քանի օր առաջ Շիրակի Փանիկ գյուղում ՌԴ ռազմաբազայի զինծառայողների կրակոցների միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ-ում: Վարչապետ Փաշինյանն այն հայտարարեց որպես սադրանք՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Ռուսաստանցի որոշակի փորձագետներ Փաշինյանի հայտարարությունը սվիններով ընդունեցին՝ նշելով, որ սադրանք է ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
- Գիտեք, փորձագետները հաճախ անպատասխանատու մարդիկ են, քանի որ պետական դիրքորոշում չեն հայտնում եւ լուրջ պարտավորություններ չունեն: Տվյալ հայտարարություններին ես մեծ նշանակություն չէի տա, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը շատ նորմալ է նայում Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի փորձերին: Ռուսաստանում հասկանում են՝ ինչպիսի գեո-տնտեսական վիճակում է գտնվում Հայաստանը՝ երկու կողմից բլոկադա, ՌԴ-ի հետ սահմանի բացակայություն, ԼՂ հակամարտություն եւ այլն: Այս իրավիճակում նորմալ է, որ Հայաստանը նոր ուղղություններ ու իր համար ռեսուրսների հավելյալ աղբյուրներ է փնտրում: Հայաստանի իշխանությունները եւս ռեալիստ են եւ հասկանում են, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ԼՂ հակամարտության էսկալացիայով առավել քիչ հետաքրքրված է Ռուսաստանը: Սա բնական է, քանի որ այս հակամարտությունն աշխարհագրորեն մեզ շատ մոտ է եւ միանգամից սպառնալիքներ կստեղծի Ռուսաստանի ներքին անվտանգության համար:
- Ռուսաստանը շատ զուսպ արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին, որը բավականին տարօրինակ էր: Ինչո՞ւ:
- Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանը չունի ՆԱՏՕ-ական օրակարգ: Բացի այդ Հայաստանում դեռեւս անցումային կառավարություն է եւ մեծ սպասելիքներ չկան արտաքին քաղաքականության տեսանկյունից: Ռուսաստանը հետաքրքրված հետեւում է, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում եւ Մոսկվան շահագրգռված է, որ ամեն ինչ անցնի սահմանադրական ճանապարհով: Մոսկվան համագործակցելու է ՀՀ-ում իշխանության եկած յուրաքանչյուր քաղաքական ուժի կամ կառավարության հետ:
- Հաճախ ռուսաստանցի փորձագետների (Դուգին, Տարասով), նախկին քաղաքական գործիչների կամ 10-րդ էշելոնի պաշտոնյաների ոչ ադեկվատ հայտարարությունները ՀՀ-ում ընկալվում են որպես Կրեմլի պաշտոնական տեսակետ եւ սուր քննադատության արժանանում: Որպես փորձագետ խնդրում եմ ասեք, ՌԴ-ում փորձագիտական ո՞ր կառույցներին ու առանձին փորձագետներին է պետք լուրջ ընդունել, իսկ որոնց՝ ոչ:
- Այս հարցը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ում բացակայում են Ռուսաստանի վերաբերյալ որակյալ փորձագիտական վերլուծությունները: Եթե դրանք լինեին եւ իրենց արժանի տեղն ունենային մեդիայում, ապա Դուգինի կամ մյուս փորձագետ կոչվածների հայտարարությունները լուրջ չէին ընկալվի: ՀՀ-ում եւս Ռուսաստանի վերաբերյալ բավականին ոչ ադեկվատ կարծիքներ են հնչում, անգամ առ այն, որ Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար: Այս կարծիքները նկատելի են, սակայն դրանց մեծ ուշադրություն չի դարձվում, քանի որ լավ հասկանում են, որ երկու պետություններում էլ կան լուրջ փորձագետներ եւ շոումեններ: Շոումենները նրա համար են, որ անեն աղմկահարույց հայտարարություններ, դա իրենց հացն է, նրանք այդպես փող են աշխատում: Իսկ եթե ուզում եք լուրջ փորձագետների անուններ լսել, որոնց պետք է իսկապես լուրջ ընդունել, ապա դրանք են՝ Սերգեյ Մարկեդոնովը, Նիկոլայ Սիլայեւը, Ֆյոդոր Լուկյանովը, Վլադիմիր Դեգուեւը եւ այլն: Նրանց կողքին կան էմոցիոնալ, սադրիչ մարդիկ, որոնք երբեմն մեկնաբանություններ են անում անգամ ստրեսային իրավիճակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT