Երևան
12 °C
«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպել է վերապատրաստման հերթական ծրագրով Չինաստան մեկնող երրորդ խմբի հետ՝ տիկին Աննա Հակոբյանի անունից նրանց փոխանցելով իր խորհուրդներն ու դիտարկումները նման միջազգային ծրագրերից առավելագույն արդյունք ստանալու վերաբերյալ։
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նա նաև ներկաներին տրամադրել է այն ուղեցույցները, որոնք տիկին Հակոբյանը միշտ փոխանցում է արտերկիր մեկնող պատվիրակություններին:
«Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին տիկին Թօփալաքեանին՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու և հետագա ընթացքի հստակ ուղեցույց տրամադրելու համար։
Հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության հաջող համագործակցության շնորհիվ այսուհետև ամեն ամիս հիմնադրամի նախաձեռնությամբ և չինական կողմի հյուրընկալությամբ մի նոր խումբ հնարավորություն կունենա մասնակցելու Չինաստանի տարբեր քաղաքներում անցկացվող կրթական ծրագրերին, սեմինարներին, վերապատրաստումներին և այլն: Այս անգամ պատվիրակության կազմում ընդգրկված են հիմնադրամի ծրագրերի շահառուներ, «Կրթվելը նորաձև է» շարժման ակտիվ մասնակիցներ՝ ընդհանուր 8 հոգանոց կազմով։ Նրանք կլինեն Չինաստանի տարբեր քաղաքներում վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրով, որն իրականացվում է Jiangxi Vocational College of Foreign Studies-ի հետ համատեղ։ 20 օր տևողությամբ ծրագրի խորագիրն է՝ «Զարգացող երկրների սոցիալական կառավարման ոլորտում ներգրավված կին պաշտոնյաների կարողությունների զարգացում»:
Jiangxi Foreign Studies Vocational College-ը Չինաստանի առաջատար պետական ուսումնական հաստատություններից է, որն ունի վերապատրաստման ավելի քան տասը տարվա փորձ։ Այս ծրագրի հիմնական թեմաներն են՝ Կանանց դերը հասարակության զարգացման գործընթացում, Չինաստանի կանանց շարժման պատմությունն ու ձեռքբերումները, Կանանց և երեխաների սոցիալական պաշտպանություն, աղքատության հաղթահարման փորձ և այլն:
Ծրագիրը ներառում է դասախոսություններ, մասնագիտական քննարկումներ, այցելություններ կառավարական և կրթական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ չինացի փորձագետների հետ։
«Իմ քայլը» հիմնադրամը հավատում է, որ նմանատիպ ծրագրերը զարգացնում են մարդկային ներուժը՝ հզորացնելով անհատներին և նպաստելով նրանց անձնային աճին ու համայնքային զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին
Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան
ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական խմբերն են փոխանակել
Թուրքիայի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները
Միրզոյանը ՀՀ-ում առաքելությունն ավարտող Շվեդիայի դեսպանին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով
Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտա, թե՝ եղբայր, ամոթ է, վստահ ենք՝ նա գնալու է․ Սիմոնյանը՝ Գարեգին Բ-ի մասին
Չգիտեմ՝ Լևոն Քոչարյանը, բացի Ռոբերտ Քոչարյանի տղան լինելուց, ինչով է հայտնի․ Սիմոնյան
Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում
Մեռանք ասելով՝ խմբակային չէ, խմբային շահ. Հակոբյան
Առաջին պաշտպանական գիծը կանսեռվի կոկոշներով էր կահավորել, երկրորդը՝ բարձր քարե պարիսպներով. Չախոյան
Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ԱԳՆ
Շուրջ 3 մլն դրամ արժեքով հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին. Փաշինյան
Ինչ տեսք ունի Սեյրան Օհանյանի՝ Սևանում ապօրինի կառուցված առանձնատունը. լուսանկարներ
«Պատերի տակ գյուլլելու» մասին Գալստանյանի խոսքը թմրամիջոց իրացնողներին չի վերաբերում. ՔԿ-ն հերքում է պահանջում
Կրթվելը նորաձև է Հանրապետության հրապարակում․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Փաստորեն ահաբեկիչ հոգևորականների դիվիզիա է գործել, ինչո՞ւ եք պապանձվել, հարգելի՛ հոգևորականներ. Հարությունյան
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին
Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Ուջանի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նոր ճանապարհ
ՀՀ դատախազը օրինականությունն ապահովելու է, անհարմար իրավիճակում եք հայտնվել․ Վարդապետյանը՝ Խամոյանին
Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Օհանյանը ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ․ Վարդապետյան
Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն ՊՆ ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել. Հարությունյան
Դատախազը միջնորդագիր ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Սրբազան պայքար»-ի ահաբեկչության գործի շրջանակում ձերբակալվել է Չախալյանը. կալանքի միջնորդություն կներկայացվի
ՌՈ աշխատակիցները հերթապահություն են իրականացրել մասնավոր առանձնատան տարածքում․ Վարդապետյան
Սեյրան Օհանյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը․ մանրամասներ
Քոչարյանի՛ գեներալ, դա՞ է ուսադիրներիդ գինը. Արշակյանը՝ Օհանյանին
Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Հուսով եմ՝ Կտրիճ Ներսիսյանն ականջալուր կլինի Գարեգին Ներսիսյանին. Ռուբինյանն արխիվային տեսանյութ է հրապարակել
Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյանը՝ Թրամփին
2-3 հազար դոլար կաշառք կեղծ տեղեկանքներով 3 տարի տարկետման դիմաց. 6 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ նրանք չեն մասնակցի Օհանյանի հարցով քննարկմանը
Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդի թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից
ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է
Դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել ինձ և պահանջում է 9 միլիոն դրամ. Կոնջորյան
«Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիրի Սամոն չկա՞». Սիմոնյանը հրապարակել է միջնորդագրի բացահայտումներից մի հատված
Դատախազության հայցով 80 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին
Գորիսի ՁՊՎ-ում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը. նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգության համար
Անահիտ Մանասյանն ու ԵԽ գլխավոր տնօրենը քննարկել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր
Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրի՛ճ. Ռուբինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT