«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը 3 նոր խաղադաշտ է կառուցում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Տարածքը վարձակալությամբ վերցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից: 1 խաղադաշտ կա, 3-ի աշխատանքները ընթացքի մեջ են: Դրանք նախատեսվում է ավարտել սեպտեմբերին:

«Մենք հիմա կառուցում ենք նոր դաշտեր: Մեր շնորհակալությունը Աշոտ Աղաբաբյանին, որը մեզ դրա համար հող տրամադրեց Կիլիկիայում: Որոշել ենք շատ արագ տեմպով 3 նոր դաշտ կառուցել, ու արդեն սկսել ենք գործը: Հուսով ենք՝ կհասցնենք, ու սեպտեմբերից երեխաները կունենան դաշտեր, ու ես կարծում եմ՝ դրանք ավելի որակով, ավելի ժամանակակից կլինեն, քան առաջվա դաշտերը, որտեղ նրանք պարապում էին»,- ասաց Սողոմոնյանը:

Նախկինում «Փյունիկը» մարզվում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ենթակառուցվածքներում: Ակումբը նույնպես նախկինում եղել է նրա ընտանիքինը: 2017 թ. ամռանը Հայրապետյանը ակումբը առանց փոխահատուցման տվել էր Սողոմոնյանին: Նաեւ թույլ էր տվել, որ ֆուտբոլիստները մարզվեն ենթակառուցվածքներում: Այս տարվա հուլիսի սկզբին, սակայն արգելել է:

«Զարմացած եմ այդ քայլերից, որոնք Ռուբեն Հայրապետյանն արեց, բայց դա նրա որոշումն է, ես ի՞նչ կարող եմ անել: Ամեն դեպքում մենք գտանք ճանապարհը, որով կարող ենք հարցերը լուծել»,- ասաց նա:

Այս պահին մարզումներ անցկացնելու տեղ մոտ 700 սաներն ու 40 մարզիչները չունեն: Տարածք չունենալու պատճառով ակումբի գլխավոր թիմը խնդիրներ է ունեցել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Վարդարի» դեմ տնային խաղից առաջ: Մարզվելու հնարավորություն է ստացել «Բանանց» ֆուտբոլային ակումբի շնորհիվ, որ դաշտ է տրամադրել: Այսուհետ ակումբի սաները կմարզվեն վարձակալած տարածքներում, քանի դեռ «Փյունիկի» ղեկավարություն սեփական մարզաբազա չի կառուցել:

«Վարձակալելու ենք, բայց լավ պայմաններով: Վարձակալելու ենք մինչեւ չկառուցենք մեր բազան: Հուսով եմ՝ այս տարի արդեն կսկսենք կառուցել մեր բազան: Դա արագ չի լինի, ժամանակ է պահանջում, որովհետեւ ուզում ենք եվրոպական ստանդարտներով բազա կառուցել: Հուսով ենք՝ 1 տարում կամ մաքսիմում տարիուկես անց այդ հարցը լուծված կլինի»,- ասաց նա:

Մարզադպրոցի սաները այս շրջանում արձակուրդում են: Այն պետք է ավարտվեր օգոստոսին, սակայն հաշվի առնելով շինարարական աշխատանքները՝ մարզումները կվերսկսվեն սեպտեմբերից: Ինչ վերաբերում է ակումբի գլխավոր թիմին, այն հանդիպումներին պատրաստվում է Ձորաղբյուրում՝ Երեւանի «Արարատի» մարզաբազայում:

«Շնորհակալ ենք «Արարատին», որ մեզ տրամադրեցին իրենց բազան: Այն քաղաքականությունը, որը վարում է ֆեդերացիան... ես հուսով եմ՝ երբ կփոխվի ղեկավարությունը, մենք իրար հետ իրավիճակը կուղղենք, ու հայկական ակումբները կքայլեն առաջ»,- ասաց նա:

Սողոմոնյանը կարծում է, որ թիմը Ձորաղբյուրում կմարզվի առնվազն 6 ամիս: Հույս ունի, որ սեպտեմբերին կայանալիք ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունների արդյունքում ղեկավարությունը կփոխվի, ու իրենց կթույլատրեն մարզվել ֆեդերացիայի բալանսի վրա եղող խաղադաշտերում: Նոր մրցաշրջանում  տնային հանդիպումները, ինչպես նշված է ՀՖՖ պաշտոնական կայքում, «Փյունիկը» անցկացնելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4026 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում