Ա. Սարգսյանը Հրանտ Մաթեւոսյանի վաղեմի բարեկամն է եղել. նախագահը այցելեց Մաթեւոսյան կենտրոն

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարան: Գոհունակություն հայտնեց շենքի հետ կապված, հետաքրքրվեց դիզայնով, քննարկեց, թե դիզայնի կոնցեպտը եւ հետագա աշխատանքներն ինչպես պետք է արվի, ինչ ֆինանսավորում է հարկավոր երրորդ հարկի համար եւ այլն:

Նախքան կենտրոն այցելելը՝ Արմեն Սարգսյանը «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի առաջարկով հանդիպում է ունեցել վերջինիս հետ, քննարկել են կենտրոն-թանգարանի աշխատանքները, խնդիրներն ու հետագա անելիքները, այնուհետեւ նախագահը ցանկություն է հայտնել պարտադիր այցելել եւ տեսենել «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը:

Արմեն Սարգսյանը տեղյակ լինելով, որ 2020 թվականին Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակն է՝ նպատակահարմար է համարում, որ 2020 թվականին բոլոր աշխատանքները ավարտված լինեն:

Դավիթ Մաթեւոսյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը Հրանտ Մաթեւոսյանի վաղեմի բարեկամն է: «1996 թվականին, երբ Հայաստան էր հրավիրվել որպես վարչապետ, նրանք ավագի եւ կրտսերի շփումներ ունեցան, ցավոք շատ կարճ տեւեց, քանի որ գիտեք՝ հիվանդության պատճառով Սարգսյանը Հայաստանից գնաց»,-պատմեց Դավիթ Մաթեւոսյանը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասաց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ըստ արժանվույնս կատարվեն կենտրոնի աշխատանքերը: «Հրանտ Մաթեւոսյանն արժանի է, որ իր գրականությունն ու արվեստը ըստ արժանվույն ներկայացվի իր հայրենիքում՝ Հայաստանում: Մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, որպեսզի կարողանան գալ եւ շփվել մեր մեծ վարպտի աշխատանքի, նրա կյանքի ու ստեղծագործության հետ»,-ասաց նախագահը:

ՀԺ-ի հարցին՝ քննարկվելո՞ւ են կենտրոն-թանգարանի բուսաբանական այգու հետ կապված հարցերը, նախագահն ասաց. «Իհարկե, ցանկալի կլինի, որ այստեղ բացի շենքից՝ լինի նաեւ միջավայր, եւ այդ միջավայրը իհարկե՝ այգին է: Նայե՛ք, կուզենաք, որ ավելի գեղեցիկ այգի լինի չէ՞: Ես էլ եմ ուզում, եկեք միասին այնպես անենք, որ գեղեցիկ շենքը նաեւ գեղեցիկ միջավայր ունենա»:

Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ է աջակցել, որ հնարավորինս արագ կազմակերպվեն մշակութային կենտրոնի եւ հարակից տարածքի աշխատանքները, Արմեն Սարգսյանն ասաց, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանի:

ՀԺ-ի հետ զրույցում Դավիթ Մաթեւոսյանը դժգոհություն հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանը նախագահի այցի մասին իմանալուց հետո է միայն շտապ կարգով մաքրել շրջակա տարածքը եւ կարգի բերել այն. «Սա միջավայր չէ, սա ոչ միայն թանգարանի միջավայր չէ, այլեւ քաղաքի միջավայր էլ չի կարող լինել: Սա վարորդական դիսպեչերական զուգարան է, աղբի կուտակման վայր է, սա թմրամոլների թողած արգասիքների աղբանոց է՝ սրսկիչներ, ասեղներ եւ այլ»,-ասաց Մաթեւոսյանը:

Վերջինս վստահաբար նշեց, որ քաղաքի գոնե մեկ հատված իրավունք ունի մշակութային դառնալ եւ լիարժեքորեն ծառայել իր նպատակին: «Մենք ի սկզբանե խոսել ենք քաղաքաշինական լուծումների մասին: Այգի մտնելով, լինի ամառ, թե ձմեռ, այցելուն անիմաստ չպիտի այգի մտնի: Պետք է լինի էքսպոզիցիոն կենտրոն միջավայր, որտեղ Մաթեւոսյանի ստեղծագործությունը հենց առաջին քայլից կսկսվի մատուցվել եւ շենքը կլինի դրա բաղկացուցիչ մասը»-եզրափակեց Մաթեւոսյանը:

Վերջինիս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ նախագահն այցելելու է նաեւ Լոռի, տեսնելու է Հրանտ Մաթեւոսյանի գյուղը՝ Ահնիձորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52150 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել