Երևան
12 °C
Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի բաժանմունքի աշխատակիցները բողոքի ձայն են բարձրացնում՝ իրենց կրճատված վարձատրության վերաբերյալ:
Նրանք հայտարարում են, որ տարիներ շարունակ, ստացել են ֆիքսված աշխատավարձ, գումարած՝ բոնուսներ: Մարտից սկսած՝ այդ բոնուսները կրճատվել են՝ առանց փաստարկված հիմնավորումների: Աշխատակցների փոխանցմամբ, բաժանմունքում աշխատում են 12 բժիշկ, շուրջ 40 բուժքույր, 6 մայրապետ, որոնց մեծ մասը՝ հերթափոխով:
«Մեր բաժանմունքը մշտապես՝ օրը 24 ժամ, գերծանրաբեռված է ծայրահեղ ծանր հիվանդներով, աշխատել եւ աշխատում ենք շատ լարված գրաֆիկով: Հանրապետությունում առկա պահանջարկից ելնելով՝ բաժանմունքը մեծացվել է, որպեսզի հնարավորություն ստեղծվի անհրաժեշտության դեպքում ավելի մեծ քանակով հիվանդներ ընդունել: Դրան զուգահեռ, սակայն աշխատողների քանակը կամ վարձատրությունը այդպես էլ չի փոփոխվել, այլ ընդհակառակը՝ նվազել է: Նախկինում, երբ բաժանմունքը փոքր էր, մենք ավելի բարձր ենք վարձատրվել, իսկ այժմ երբ բաժանմունքը մեծացրել են, հիվանդների քանակն էլ շատացել է, աշխատում ենք գերծանրաբեռնված գրաֆիկով, մեր վարձատրությունը նվազեցրել են եւ մեզ զրկել բոնուսային համակարգով վարձատրությունից՝ առանց դրա համար իրավական հիմքերը ներկայացնելու»,- «Հայկական ժամանակին» փոխանցում են բուժաշխատողները:
«Բոնուսները կրճատելու որոշումը վերագրելով ՀՀ առողջապահության նախկին նախարարի մեզ անհայտ հրամանին՝ մենք մարտ ամսին ստացել ենք միայն աշխատավարձ, առանց բոնուսային համակարգի: Այդ քայլը «պարզաբանել» են՝ ասելով, որ մենք` մեր աշխատանքի սահմանաչափը գերակատարել ենք, իսկ բոնուսները սպառվել են: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կամ որ իրավական ակտով է սահմանափակվում սպասարկված հիվանդների քանակը: Եվ եթե անգամ մենք կարող էինք սպասարկել միայն պայմանականորեն 100 երեխայի, բայց սպասարկել ենք, ասենք, 150-ի, ինչո՞ւ գոնե 100-ի համար սահմանված բոնուսային գումարը մեզ չի փոխանցվում: Մենք չենք կարող մեզ դիմած ծնողներին ասել, որ ձեր երեխային օգնություն ցույց չենք տա, քանի որ մեր «լիմիտը» սպառվել է, սակայն մեր նկատմամբ նման վերաբերմունքն էլ ակամա նշանակում է չարաշահում՝ տրաֆիքինգ»,- նշում են «Մուրացան» համալսարանական համալրի բուժաշխատողները:
Այստեղ, ըստ նրանց, յուրաքանչյուր հերթափոխի համար վճարվում է 10 հազար դրամ: Հերթապահությունների ամսական ընդհանուր քանակը հիմնականում լինում է 9 հատ, հազվադեպ՝ 11-12: ՈՒ եթե 9 հերթապահություն իրականացրած բուժաշխատողը առանց բոնոսի պետք է ստանա 90 հազար դրամ, բոնուսի հետ միասին աշխատավարձը կազմել է 130 հազար:
Նրանց տեղեկացմամբ, այս բուժհաստատությունում նույնպես գործում է շատուշատ հիմնարկներում ընդունված մոտեցումը, երբ շահագործվելու դեմ բողոքողներից ընդամենը պատրաստ են ազատվել:
«Այսօր, երբ մեր օրինական պահանջները կրկին բարձրաձայնում ենք, մեզ մատնացույց են անում դուռը, ասելով «ում ձեռ չի տալիս, թող դուրս գա», իսկ այս մասին բարձրաձայնելու դեպքում սպառնում են ազատել աշխատանքից: Մենք վստահ ենք, որ եթե նախկին կամ ներկա նախարարի կողմից լիներ բոնուսային աշխատավարձի կրճատման հրահանգ, մեզ հավուր պատշաճի կտեղեկացնեին, հրամանը ցույց կտային, ոչ թե բանավոր, անհիմն խոսքերով կփորձեին մեզ սաստել, որպեսզի չդիմենք կտրուկ քայլերի: Եթե պետականորեն սահմանված կամ սահմանափակված չէ, թե քանի հիվանդ կարող ենք ընդունել ու սպասարկել, եւ մենք շարունակում ենք գերծանրաբեռնված աշխատել, ինչո՞ւ պետք է բոնուսային համակարգով չվարձատրվենք, երբ 10 տարի շարունակ վարձատրվել ենք: Ի՞նչն է փոխվել այս համակարգում: Մեզ համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչ է նշանակում «լիմիտը գերազանցել ենք, դրա համար բոնուս չենք ստանում» արտահայտությունը»,- վրդովված են համալսարանական բուժհաստատության աշխատակիցները, որոնք խնդրի վերաբերյալ դիմումներ են հղել առողջապահության նախարարին, վարչապետին ու մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերականգնել իրենց իրավունքները:
Նրանք նկատում են, որ առավել կնախընտրեին առանց բոնուսների, ֆիքսված, բայց բարձր աշխատավարձ ստանալ, որովհետեւ, որպես կանոն, պատկերացում չեն ունենում, աշխատավարձի այս կամ այն թիվն ինչ հաշվարկի արդյունքում է գոյանում:
«Մուրացան» համալսարանական համալիրը գործում է Երեւանի պետական բժշկական համալսարանի կազմում: Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք նաեւ բուհի լրատվական ծառայություն, որի մեկնաբանությունները կներկայացնենք ստանալուն պես:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT