Երևան
12 °C
Հուլիսի 27-ին Երեւանում տեղի ունեցավ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գալա ընթրիք-շնորհանդեսը: Հիմնադրամի ղեկավարության փոխանցմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո մանկական քաղցկեղով զբաղվող մի շարք բարեգործական կազմակերպություններ եւ անհատներ որոշում են կայացրել միավորել իրենց ուժերը՝ նույն նպատակին արդյունավետ ծառայեցնելու համար: «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Միջոցառմանը ներկա էին Աննա Հակոբյանը, Գարեգին Բ-ն, առողջապահության նախարարը, բարձրաստիճան մի շարք հյուրեր, ինչպես նաեւ արվեստի, առողջապահության եւ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Աննա Հակոբյանը իր ելույթում ընդգծեց, որ հավաքագրված միջոցները ծառայեցվելու են միայն բարի նպատակների համար եւ, որ ամենակարեւորն է՝ ապահովվելու է մաքսիմալ թափանցիկություն:
«Ես խորապես ուզում եմ հավատալ, որ այն նպատակները, որոնք դրվել են այս հիմնադրամի գործունեության հիմքում՝ կարճ ժամանակում իրականություն կդառնան: Վստահեցնում եմ, որ այդ նպատակները ծայրահեղ բարի են, մեծ են եւ ի շահ մեր պետության են: Ձեր ներդրած լուման անտեղի չի լինելու: Դուք տեղյակ կլինենք եւ կհետեւեք եւ ես հույս ունեմ, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է»,- մասնավորապես, ասաց վարչապետի տիկինը:
Երեւանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանն էլ նշեց, որ բարերարների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:
«Կատարյալ առողջացածների թիվը դարձել է 70 տոկոս: Սա մի ձեռքբերում է, որ պատիվ կբերեր երկրին եւ սա ձեռքբերումն է տաղանդավոր բժիշկների, որոնք մեզ օգնում էին արտերկրից եւ Հայաստանից: Պետք է նշեմ, որ այս ամենն անհնար կլիներ, եթե չլինեին մեր բարերարները»,- ասաց նա:
Միջոցառման ժամանակ տեսակապով իր ուղերձը ներկաներին հղեց նաեւ Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը: Նա նշեց, որ այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի ավելի որակյալ բուժսպասարկում իրականացնել: Արքայադուստրն առաջիկայում հանդիպելու է Հայաստանի վարչապետի տիկնոջ հետ՝ քննարկելու մի շարք հարցեր:
«Ես հնարավորություն եմ ունեցել լինել Հայաստանում եւ տեսել եմ, որ այդտեղ շատերն աշխատում են ծանր պայմաններում՝ ապահովելով քաղցկեղի որակյալ բուժում բնակիչների համար: Այս երեկոն սկիզբ է մի բանի, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր քաղաքացի գերազանց, մատչելի բուժում կստանա: Դուք ունեք առաջին տիկին Աննա Հակոբյանի աջակցությունը, որը նաեւ հիմնադրամի նախագան է, ում ես անհամբերությամբ սպասում եմ հանդիպել Մալազիայում»,- ասաց նա:
Հշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մոտ երկու ամիս առաջ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների ու մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում եւ դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT