Երևան
12 °C
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը կհրավիրի լիագումար նիստ, որի ընթացքում մենք կորոշենք Երեւանի ավագանու ցուցակի քաղաքապետի եւ ավագանու առաջին հորիզոնականները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այդ նիստի ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը կորոշի քաղաքապետի իր թեկնածուին։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անցյալ շաբաթ արդեն հայտարարել են ընտրություններին իրենց մասնակցության մասին: «Մինչեւ այսօր ժամանակ տվեցինք եւ հույս տածեցինք, որ մեր առաջարկը՝ միասնական ցուցակի, կարողանար իրականություն դառնար, բայց ավաղ շատ հարգելի պատճառներով, բայց, մեր կարծիքով, սխալ մոտեցմամբ, հեղափոխության միասնական ցուցակը պետք է վերածվի գոնե այս ընտրություններում միջկուսակցական, բազմակուսակցական մրցակցության տարբեր ցուցակների»,- ասաց նա։
Նա չբացառեց, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները կարող ենք ավելի լայն, հեռահար մտածել, բայց ներկա պահին սա է իրականությունը։
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին՝ կիրակի օրը։ Ավագանիում մանդատներ ունենալու համար պայքարել ցանկացող կուսակցություններն առաջադրվելու համար ժամանակ ունեն մինչեւ օգոստոսի 29-ը։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ 21-ը՝ 11 օր։
Երեւանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու քանի որ օրենքով սահմանված ժամանակահատվածում ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրեց, գործադիրն անցած հինգշաբթի կրճատեց Երեւանի ավագանու լիազորություններն ու ցրեց 2017-ի մայիսին ձեւավորված՝ Հանրապետական մեծամասնությամբ ավագանին։
Որոշ կուսակցություններ արդեն հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Կարգին Հայկոն» է՝ Հայկ Մարությանը, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները քաղաքապետի պաշտոնում միասնաբար առաջադրում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
«Երկիր Ծիրանի»-ն այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, իսկ ՀՀՇ-ի ցուցակի առաջին համարում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է։
Ավագանու ընտրություններին մասնակցելու տրամադրվածության մասին նախապես հայտարարել էր նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, սակայն թեկնածու անուն դեռ չեն հրապարակել։
«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարել է, որ չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին։ Իսկ իշխանական նախկին ուժում՝ ՀՀԿ-ում դեռ այս թեմայով քննարկումներ չեն եղել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT