ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը՝ հոգեբուժարաններին առնչվող ոլորտում

21/08/2018 schedule10:34

Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր, հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝

• հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձեւ․

• մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության եւ սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը եւ այլն․

• թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվել են հոգեբույժի մասնագիտության առավելությունների եւ գործառույթների վերաբերյալ իրազեկումներ․

• մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ եւ այլ անհրաժեշտ պարագաներ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է Առողջապահության նախարարի նախաձեռնած քայլերը զեկույցում տեղ գտած խնդիրների վերացման ուղղությամբ:

Նշվում է, որ պաշտպանը կշարունակի ձեռնարկել հետեւողական քայլեր այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես, առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաեւ պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազոտությունների միասնականության բացակայության եւ այլ հարցերի հետ կապված:

Զեկույցում արձանագրված է պատշաճ վերահսկողության համակարգի, ոլորտի մարմինների միջեւ գործառութային հստակ տարանջատման բացակայությունը։ Դրանից բացի, հոգեբուժական կազմակերպություններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Տպել
1022 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները