Անցումային արդարադատությանը պետք է դիմել բացառիկ, խիստ հիմնավորված դեպքերում․ Դանիելյան

ԲԴԽ անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարին՝ նշելով, որ այն նոր երեւույթ չէ նորանկախ ՀՀ պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաեւ նախկինում։

Նրա գրառման մեջ ասվում է․«Անցումային արդարադատությունը բնավ նոր երեւույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաեւ նախկինում, ուղղակի զուտ այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ, ինչն էլ, հավանաբար, այնպիսի տպավորություն է ստեղծել, թե դա բոլորովին նոր ու անկանխատեսելի զարգացումներ է ունենալու, ընդհուպ՝ արդարադատություն իրականացնելու իրավասությամբ օժտված տարաբնույթ հանձնաժողովների ձեւավորումը:

Նախ, պաշտոնական աղբյուրները ողջամտորեն ու միանշանակ հերքեցին այդպիսի զարգացումների հեռանկարը: Ինչ վերաբերում է մինչ այս պահն անցումային արդարադատության դրսեւորումներին, ապա հենց այդպիսին էր, օրինակ, 1990-ականների սկզբներին Գլխավոր դատախազությունում իմ ղեկավարությամբ ստեղծված «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու եւ փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը:

Մենք պահանջում էինք ՊԱԿ-ց, ՆԳՆ-ից եւ այլ մարմիններից (այդ թվում՝ միութենական) արխիվային գործերը եւ ուսումնասիրության արդյունքներով կազմում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ինչն արդեն բավարար իրավական հիմք էր համարվում անձին արդարացված համարելու համար: Ամբողջ խնդիրն այն էր, որ կար բանավեճ, թե արդյո՞ք, այսպես կոչված, «դվոյկաներն» ու «տրոյկաները» համարվում էին օրենքով ստեղծված դատարաններ, որպեսզի նրանց ակտերը եւս բեկանվեին դատական կարգով: Իմ մոտեցումն այդ ժամանակ այն էր, որ դրանք դատական ատյաններ չեն եղել, ուստի իրավաչափ հիմք չկար հազարավոր գործերի վերանայումը վերապահել դատարաններին եւ անհարկի ծանրաբեռնել: Եթե համարժեք ուսումնասիրեք դատական համակարգի պատմությունը, անշուշտ կհայտնաբերեք անցումային արդարադատության, այդ թվում՝ դատավորների վերանշանակման նաեւ այլ դրսեւորումներ:

Պարզապես այս ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ եւ խիստ հիմնավորված դեպքերում ու սահմաններում, դրա ցանկացած տարատեսակ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսեւորումներ եւ միշտ չէ, որ ուղեկցվում է ակնկալվող արդյունքներով: Մնում եմ այն տեսակետին, որ այս փուլում էական դեր կարող է ունենալ հանրային վստահություն վայելող միջազգային փորձագետներից կազմված խորհրդատվական կառույցների ձեւավորումն ու Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային կից 16-րդ արձանագրության հենքով ՄԻԵԴ-ից խորհրդատվություն հայցելու պրակտիկայի աշխուժացումը»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե պետք է քննարկել Հայաստանում անցումային արդարադատություն ստեղծելու հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2041 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»