Բաքուն սպառնացել է ձերբակալել Մերկելի պատվիրակության անդամին․ դիվանագիտական սկանդալ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ վաղը մեկնարկող հարավկովկասյան եռօրյա շրջագայության նախաշեմին Բաքվի եւ Բեռլինի միջեւ դիվանագիտական սկանդալ է ծագել: Ադրբեջանի արտգործնախարությունը հրաժարվել է մուտքի արտոնագիր տալ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամ, Մերկելի կուսակից, «Բունդեսթագի» պատգամավոր Ալբերտ Վայլերին՝ պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության:

«Վայլերի անունն ընդգրկված է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում, քանի որ նա ապօրինի այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ՝ 2014-16 թվականներին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: Ավելին՝ գերմանական թերթերը գրում են, թե Բաքուն սպառնացել է անգամ ձերբակալել գերմանացի պատգամավորին, եթե վերջինս, այնուամենայնիվ, ժամանի Ադրբեջան, հայտնում է Ազատությունը։

«52-ամյա Վայլերը որեւէ մեղք չի գործել, սակայն հայտնվել է մի ճգնաժամի կենտրոնում, որի պատճառով կանցլեր Մերկելը կարող էր չեղարկել այցն Ադրբեջան»,- գրել է գերմանական «Մաննհեիմեր Մորգենը»: Թերթերը գրում են, որ այս հարցի շուրջ Գերմանիայի կառավարությունն օրեր շարունակ բանակցել է Ադրբեջանի դեսպանի հետ, սակայն ապարդյուն: Ի վերջո երեկ, կանցլերի խոսնակը հայտարարել է, որ Մերկելն, այդուամենայնիվ, կմեկնի Ադրբեջան, բայց միջադեպն անարձագանք չի մնա:

«Անգելա Մերկելն, անպայման կանդրադառնա այս հարցին եւ կընդգծի, որ նման դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկխոսությանը»,- ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերթը, հավելելով․ «Դաշնային կառավարության տեսանկյունից Ադրբեջանի այդ դիրքորոշումը ափսոսանքի է արժանի»: Վերջինս տեղեկացրել է նաեւ, որ կանցլերը որոշել է ուժի մեջ թողնել Բաքու կատարելիք այցը՝ Վայլերի հետ խորհրդակցություններից հետո միայն: Ինքը՝ Ադրբեջանի «սեւ ցուցակում» ընդգրկված գերմանացի պատգամավորը «Ռոյթերզին» պատմել է. «Մենք կանցլերի հետ քննարկեցինք եւ եկանք համաձայնության, որ պետք չէ չեղարկել հանդիպումները, անհրաժեշտ է մնալ բաց երկխոսության մեջ՝ առկա տարաձայնությունները քննարկելու համար: Բայց Կանցլերը խոստացավ Բաքվում հստակորեն քննադատել Իլհամ Ալիեւին՝ ինձ մուտքի արտոնագիր չտալու համար»:

Գերմանացի պատգամավորի այս հայտարարություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե Բաքուն կառուցողական է տրամադրված եւ անգամ պատրաստ է հանել նրան «սեւ ցուցակից», եթե Վայլերը ներողություն խնդրի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը չհարգելու՝ իր քայլերի համար: «Բունդեսթագի» պատգամավորը, սակայն ոչ միայն նման ցանկություն չի հայտնել, այլեւ պնդել է․ «Ադրբեջանն իրեն վեր է դասում ժողովրդավարությունից»:

«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորի առջեւ դռներ փակելը ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի»,- ասել է նա «Բիլդին», հավելելով․ «Ես շատ մտահոգված եմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակով եւ կուզեի միջնորդի դեր ստանձնել ու աջակցել խաղաղության հաստատմանը»:

«Տագեշպիգելն», իր հերթին, փաստում է, որ առանց այս խնդրի էլ Բաքուն լինելու էր Մերկելի այցի ամենաբարդ կանգառը: «Ադրբեջանը ռազմավարական ու էներգետիկ առումով կարեւոր գործընկեր է, պնդում են Գերմանիայի կառավարությունում, սակայն իրավապաշտպանները հիշեցնում են, որ երկիրը ղեկավարում է բռնապետ Իլհամ Ալիեւը, ով իշխանությունը ժառանգել է հորից՝ 2003 թվականին»,- գրում է գերմանական պարբերականը՝ մեջբերելով ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի խոսքերը. «Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ նախագահն իր կնոջը կարգել է փոխնախագահ»:

Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայթունգը» նշում է՝ կանցլերը կհանդիպի Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իշխանության եկավ մայիսին՝ շաբաթներ շարունակված բողոքի ակցիաներից հետո, եւ հիմա հայտարարել է երկրում կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար տանելու եւ օրենքի գերիշխանություն հաստատելու մասին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2557 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս