Դեպի «Զվարթնոց» երկաթգիծ կառուցելու ծրագիրը յոթ տարի առաջ գրվեց սառույցին

Յոթ տարի առաջ՝ 2011 թվականին, ՀՀ կառավարությունը (նոյեմբերի 3-ի նիստում) հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն, ըստ էության, ապահովելու էր մայրուղիներից եւ Երեւանից դեպի օդանավակայան իրականացվող ուղեւորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու եւ երկաթգծի կառուցման միջոցով։

Ծրագրով նախատեսվում էր, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տեւելու է երեք տարի, եւ դրա արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո։

Դեպի «Զվարթնոց» նոր ավտոմայրուղու եւ երկաթգծի շինարարությունը նախատեսվում էր իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության միջոցների հաշվին։ Այս ծրագրի իրականացման հիմնական շահառուներն են եղել «Զվարթնոց»-ի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, Լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը եւ այլն։

Ծրագրի շրջանակներում կառուցվելիք նոր երկաթուղին, ըստ տրանսպորտի եւ կապի՝ այն ժամանակվա նախարար Մանուկ Վարդանյանի ներկայացրած մանրամասների, օդանավակայանից տանելու էր «Չարբախ» կայարան՝ ուղեւորափոխադրումների համար եւ մինչեւ «Կարմիր բլուր»՝ բեռնափոխադրումների համար։ Գծի երկարությունը պետք է լիներ մոտավորապես 7.5 կմ։

Վարդանյանի հավաստմամբ՝ նոր մայրուղու եւ երկաթգծի կառուցման արդյունքում պետք է ունենայինք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորահոսքի ապահովում, օդանավակայանի բեռնային համալիրի բեռնահոսքի լիարժեք ապահովում, օդանավակայանի հարակից տարածքում նախատեսվող լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու բնականոն գործունեություն եւ հետագա դինամիկ զարգացման հնարավորություն, դեպի օդանավակայան տանող միակ ավտոմոբիլային ճանապարհի բեռնաթափում, Երեւանի վարկանիշի բարձրացում՝ որպես զբոսաշրջային քաղաք:

Ծրագրին հավանություն տալուց մոտ մեկ տարի անց՝ 2012 թվականի մայիսի 4-ին, տրանսպորտի եւ կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են տրանսպորտի եւ կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը` ի դեմս գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին եւ պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:

Նույն թվականի դեկտեմբերի 3-ին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպում է ունեցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են «Զվարթնոց»-ից մինչեւ «Չարբախ» երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր: 

Բեգլարյանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին առաջարկել է կազմակերպել քննարկումներ, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնել նախարարությանը:

Ինչպես նշված է տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջում՝ երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն: Իսկ օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը եւ Մաստեր պլանը նախապատրաստվել են Եվրամիության ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում:

Սակայն ծրագիրը չի իրականացվել: Եւ չի իրականացվել ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ 2012 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի պատվերով «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ն մշակել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Չարբախ» կայարան ընկած հատվածում երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի փաթեթ: Հետագայում այդ նախագծահաշվարկային փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին առաջարկել է կազմել եւ ներկայացնել երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Սակայն նման փաստաթուղթ դեռեւս չի ներկայացվել:

Սակայն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք, այո, պատվիրել են նոր երկաթգծի կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի փաթեթ, սակայն մյուս երկու կողմերը՝ նախարարությունն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նախաձեռնողականություն ցույց չեն տվել, համատեղ քննարկումներ չեն ունեցել, ու ծրագիրը մնացել է թղթի վրա:

Մեր հարցին՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերսկսել ծրագրի իրականացման աշխատանքները, նախարարությունից պատասխանեցին, որ այս պահին օրակարգում այդպիսի հարց չի քննարկվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5616 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին