Երևան
12 °C
Թավշյա հեղափոխությունը ոչնչացնելու նպատակով չէր, թավշյա հեղափոխությունը ստեղծելու, զարգացնելու, շարունակելու նպատակով էր: Հեղափոխություն անել, նշանակում է՝ թևակոխել մի իրավիճակից մյուսը, որը հպարտությամբ պիտի նշեմ, որ մեզ հաջողվել է իրականացնել՝ բարձրագույն արժեքները պահպանելով:
Այսօր, ամփոփելով աշխատանքային 100 օրը, հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նախարարը նշեց հատկապես 15 խնդիր, որոնք լուծում են ստացել իր պաշտոնավարման ընթացքում: Դրանց թվում են հետեւյալները` 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք, վերանայվել են դահլիճների վարձակալության վճարները, մշակվել է դպրոցականների` մշակութային հաստատություններ այցելելու համակարգը, դպրոցում դրամաշնորհային «Քո արվեստը» ծրագիրը, մշակույթի նախարարությանը ներկայացվող նախագծերի նոր հայտաձեւը, վերամշակվել է կինոնախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման համակարգը:
Մակունցը նաեւ նշեց, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է իրավահաջորդ Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ստեղծվել է գրականության հանրահռչակման բաժին, կանխվել է 32 հուշարձանների վտանգումը, նախատեսվել է 30 մլն դրամ հատկացնել Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում բացել ստեղծարար կենտրոն, մշակվել են 5 տարիների համար նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, նախարարության նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծը:
Լիլիթ Մակունցն անդրադարձավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող կոնֆլիկտներին եւ Կոնստանտին Օրբելյանի հետ կապված թատրոնի անձնակազմի բողոքներին: Նախարարը վստահություն հայտնեց, որ օպերային թատրոնի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է համատեղ ծրագիր մշակել, որպեսզի այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են հենց օպերայի ներսից՝ համապատասխան արձագանք ունենան:
«Ես կարծում եմ, որ պարոն Օրբելյանի հետ պետք է զրուցել այդ թեմայի շուրջ: Այո, օպերային թատրոնը կարեւոր հաստատություն է ՀՀ մշակույթի համար եւ ցանկացած խնդիր, որը կարող է վտանգ հասցնել օպերայի հետագա արդյունավետ գործունեությանը, պետք է վերացնել անհապաղ»,-ասաց նախարարը: Վերջինիս խոսքով՝ այն խնդիրները, որոնք տասնյակ տարիներով լուծում չեն ստացել՝ պետք է լուծվեն քաղաքական կամք դրսեւորելու եւ տքնաջան աշխատելու միջոցով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT