Երևան
12 °C
Հայկական հեռուստատեսությունում արդեն մի քանի տարի է՝ բացակայում են ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի վերաբերյալ գովազդները, սակայն, կարծես թե, անվերահսկելի է բուքմեյքերական ընկերությունների գովազդների հարցը: Նույնը կարելի է ասել հասարակական տրանսպորտի վրա փակցված խաղակետերի գովազդների մասին: ՀԺ-ն պարզեց, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախագծի առաջարկով, որպեսզի արգելվեն բուքմեյքերական ընկերությունների գովազդները: Հակոբյանը մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց:
- Պարոն Հակոբյան, ի՞նչ նախագիծ եք պատրաստվում ներկայացնել բուքմեյքերական ընկերությունների գովազդն արգելելու համար:
- Նախագիծը վերաբերվում է հեռուստատեսային գովազդին, ռադիո գովազդին, արտաքին գովազդին եւ կայքերի գովազդին: Ընդհանուր գովազդի օրենքի մեջ փոփոխություններ ենք առաջարկում հենց խաղատների, բուքմեյքերների հետ կապված:
- Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդների դեմ պայքարել ստացվել է, բուքմեյքերական ընկերությունների դեմ պայքարել հնարավո՞ր է, քանի որ հեռուստաընկերությունները եւ մյուսները, որոնք գովազդում են այդ բուքմեյքերական ընկերություններին, բավական լուրջ գումար են ստանում դրա դիմաց:
- Մենք այնպիսի փոփոխություններ ենք ներկայացնելու, որ կոնկրետ հենց հեռուստատեսությանն ամբողջությամբ չենք զրկում գովազդից, ժամային սահմանափակում է լինելու:
- Իսկ երթուղայինների վրա պատկերված արտաքին գովազդի վերաբերյալ ի՞նչ է նախատեսում ձեր փոփոխությունների նախագիծը:
- Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ արտաքին գովազդը պետք է ընդհանրապես վերանա: Այսինքն, այն մեծ գովազդները, որ փակցնում են, ըստ ներկայացված փոփոխությունների՝ պետք է ընդհանրապես դրանք դուրս գան: Օնլայն կազինոները չպետք է կարողանան արտաքին գովազդ տեղադրել:
- Նախագծի վրա ովքե՞ր են աշխատել:
- Իրավաբաններ են աշխատել եւ մենք` մեր թիմով:
- Պետությանը վնաս պատճառելո՞ւ է այդ գովազդների վերացումը՝ հաշվի առնելով, որ բուքմեյքերական կետերը տուժելու են:
- Պետությանը միգուցե ինչ-որ չափով վնաս հասցնի, բայց փոխարենը օգտվելու է քաղաքացին, որը շատ ավելի կարեւոր է, որովհետեւ այս գովազդը ագրեսիա է առաջացնում: Մարդն ուզում է խաղալ, հիմա ո՞րն է մեզ համար ավելի կարեւոր, որ մարդիկ չխաղա՞ն, թե՞ որ բուքմեյքերները պետբյուջե հարկեր վճարեն: Նույն այդ պարտված մարդու գումարը պետբյուջե է գալիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT