Ինչպես պետք է արդարացվի Շանթը. դատախազությունը պնդում է՝ նոր երևան եկած հանգամանք չի նշվել

Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատերը սպասում են ազատության մեջ տեսնել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանին: Խնդիրն այն է, որ հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը իր նկատմամբ միայն արդարացման վճիռ է ակնկալում, եւ այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել։

Նախօրեին նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ «շատ կարճ ժամանակում կլուծվի իր հորը արժանապատվությամբ ազատ արձակելու խնդիրը»:

Նամակում Շահեն Հարությունյանը շեշտում է, որ հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն եւ կայացվել է նրա արարքին ակնհայտորեն անհամաչափ դատավճիռ:  

Բանն այն է, որ անձինք, ովքեր դատապարտյալ են, կրում են պատիժը եւ հրաժարվում են ներման խնդրագրով դիմել կամ պայմանական վաղակետ ազատվել՝ ապա օրենքը երկու հնարավորություն է նախատեսում՝ մեկը համաներումն է, որը կիրառվում է անկախ անձի ցանկությունից, մյուսը՝ վերանայման վարույթը: Համաներումից Շանթ Հարությունյանը հրաժարվում է, իսկ վերանայման վարույթ կարող է սկսվել այն ժամանակ, երբ դատավճռի բողոքարկմամբ հանդես գա ՀՀ գլխավոր դատախազությունը:

Սույն թեմայի վերաբերյալ զրուցել ենք Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հետ:

- Տիկին Պետրոսյան, գաղտնիք չէ, որ Շանթը հրաժարվում է ներումից, համաներումից, ինչպես նաեւ պայմանական վաղակետ ազատ արձակվելուց: Այնուամենայնիվ, ի՞նչ մեխանիզմով պետք է Շանթ Հարությունյանն արդարացվի:

- Մեխանիզմը շատ պարզ է եւ հստակ, մեղադրող կողմը, ով նախկինում մեղադրանք է պաշտպանել Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով, պետք է բողոքարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ մի շարք փաստական հանգամանքներ, փաստարկներ նշելով, որ երկրում իրադրություն է փոխվել, նախկին իշխանությունների օրոք քաղաքական հայացքների համար նրանք դատապարտվեցին իբրեւ քրեական հանցանք կատարելու համար: Հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է, պարզ է եւ բացառիկ հանգամանքներ են ստեղծվել, եւ դատական համակարգը բեկանելու հիմքեր կան՝ արդարացման հիմքով: Դատախազությունը պետք է բողոքարկի այս դատական ակտը եւ վերաքննիչ քրեական դատարանում պետք է քննություն իրականացվի: Բացի դա, իմ կարծիքով, պետք է անմիջապես նույն բողոքով մեղադրող կողմը դիմի, որպեսզի փոխվի Շանթ Հարությունյանի խափանման միջոցը, նա անմիջապես ազատ արձակվի եւ վերաքննություն սկսվի Վերաքննիչ դատարանում: Այդ դեպքում դատախազությունը կարող է նաեւ խնդրել, որպեսզի բեկանվի դատական ակտը, գնա առաջին ատյանի դատարան, որտեղ իրենք կարող են հրաժարվել նաեւ այդ ամբողջ մեղադրանքից:

- Այսինքն՝ մեղադրող կողմը, որպես նոր երեւան եկած հանգամանք, պետք է նշի երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությո՞ւնը:

- Այո, բացառիկ հանգամանքներ են փոփոխվել, այդ պարագայում պետք է նաեւ դատական ակտը բեկանվի: Ինչպես գիտենք՝ վարչապետը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանին համարում է քաղբանտարկյալ, եւ ասել է, որ չպետք է լինեն այլեւս քաղբանտարկյալներ: Ինչպես գիտեք՝ երեք ամիս անցել է, բայց Շանթ Հարությունյանի գործով որեւէ տեղաշարժ չի նկատվում:

- Այս դեպքում ի՞նչ լիազորություն ունի վարչապետն այս գործով. սա հարցնում եմ այն պատճառով, որ Շահեն Հարությունյանը նամակով դիմել է հենց նրան:

- Վարչապետը, իհարկե, անձամբ չի կարող բողոքարկել դատական ակտը, բայց կարող է դա անել ՀՀ գլխավոր դատախազը, նա պետք է կամք դրսեւորի եւ իրականացնի իրեն օրենքով վերապահված գործընթացը:

- Ի՞նչ եք կարծում, գլխավոր դատախազը, այնուամենայնիվ, կամք կդրսեւորի՞ այս գործով, ի վերջո, հենց դատախազությունն է մեղադրանքը հաստատել ու այն պաշտպանել դատարանում:

- Եթե գլխավոր դատախազը չդրսեւորի, դա նշանակում է, որ ինքը նաեւ չի ընդունում մեր նոր իշխանություններին, վարչապետի խոսքն իր համարը ստացվում է, արժեք չունի եւ երկրում շարունակում է մնալ քաղբանտարկյալ՝ ի դեմս Շանթ Հարությունյանի:

- Տիկին Պետրոսյան, ըստ էության, գաղտնիք չէ, որ թեեւ երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել, բայց ոչ դատական համակարգում. այս դեպքում վերաքննիչ դատարանից ի՞նչ ակնկալիքներ կան:

- Իհարկե, դատական իշխանությունում չեն եղել դեռեւս սպասվելիք հեղափոխությունները, որոնք կուզենայինք մենք տեսնել, բայց, այնուամենայնիվ, ազդարարվել է, որ բոլորը պետք է գործեն օրենքի շրջանակներում եւ ես հույս ունեմ, որ հենց այդ օրենքի շրջանակներում էլ կլինի արդարացի դատական ակտ...

- Իսկ մյուս դատապարտյալների մասո՞վ, ովքեր արդեն իսկ ազատ են արձակվել:

- Ես գտնում եմ, որ ամբողջ դատական ակտը պետք է բեկանվի, բնականաբար, եւ բոլորն էլ պետք է արդարացվեն՝ անկախ նրանից, թե նրանք պատիժը կրել են, պայմանական վաղակետ ազատ են արձակվել, թե՝ ոչ:

ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր հետաքրքրվեցինք, թե դատախազությունը չի՞ պատրաստվում Շանթ Հարությունյանի գործով բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան: Ի պատասխան, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց միայն հետեւյալը. «Չնայած հարցի բարձրաձայնմանը, ՀՀ դատախազությանը չի ներկայացվել նոր երեւան եկած այնպիսի հանգամանք, որը նմանատիպ գործընթաց սկսելու հիմք կհանդիսանար»:

Շանթ Հարությունյանը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: Նա սույն գործով միակն է, որ գտնվում է անազատության մեջ, նրա ընկերների մի մասն ազատ է արձակվել պատիժը կրելուց հետո, մյուսներն էլ՝ պայմանական վաղակետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3961 դիտում

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել