Երևան
12 °C
Մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը լուրջ վնասվածք չի ստացել եւ չի հոսպիտալացվել:
Երեկ գիշեր դիմակավորված անհայտ անձինք զինված հարձակում էին գործել նրա առանձնատան վրա: Մեր տեղեկություններով, Մկրտումյանը բուժօգնություն է ստացել «Էրեբունի» ԲԿ-ում՝ այսօր:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ վնասվածք է ստացել Մկրտումյանը՝ արդյո՞ք հրազենային է եղել վնասվածքը, թե՞ ոչ: Տռուզյանը՝ ի պատասխան ասաց հետեւյալը. «Միջադեպի հետեւանքով Արման Մկրտումյանը ստացել է վնասվածք, որի բնույթը եւ ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նրան հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի զգացվել»:
Նշենք, որ Մկրտումյանի առանձնատան վրա հարձակվողներից մեկը վնասազերծվել է Մկրտումյանի որդու՝ Գոռ Մկրտումյանի կողմից: Վնասազերծված անձը նույնպես վնասվածքներ է ստացել, նրան «Էրեբունի» ՁՊՎ-ում բժշկական օգնություն են ցուցաբերել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր ավելի վաղ ներկայացրել է մանրամասներ՝ երեկվա դեպքից: Ըստ այդմ, 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված եւ ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, այդ ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը եւ նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա. Մկրտումյանը եւ նրա որդին դուրս են եկել բակ։
Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է եւ ձերբակալվել։
ՀՀ ոստիկանությունը նույնպես հաղորդագրություն է տարածել դեպքի վերաբերյալ՝ հրապարակելով նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Գյումրիի բնակիչ 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն է: Ըստ այդմ՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն եւ դեռեւս չպարզված երկու անձ՝ զինված, ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն է ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձն անկանոն կրակոցներ են արձակել եւ դիմել փախուստի:
«Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ: Հ. Ռիժենկոն ձերբակալվել է»,- նշած է ոստիկանության հաղորդագրությունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է
ՇՎՏՄ-OCPB համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց կսկսվի․ քննարկվել է թաիլանդական կողմի այցը ՀՀ
Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»
Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Ջանես Նազարյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար
Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին
Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին
Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան
Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին
Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ
Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն
Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT