Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ պաշտոնապես նախագահի թեկնածուների անուններ չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին մամուլի քարտուղարությունից: ՀՖՖ իրավաբանական անձանց միության անդամները դեռ չեն ներկայացրել իրենց թեկնածուներին, իսկ առաջադրման վերջնաժամկետը լրանում է 6 օրից: Նրանք դա կարող են անել մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ:
Ըստ կանոնադրության՝ ընտրական ժողովի գումարման օրը որոշելուց հետո ՀՖՖ-ն 1 ամիս առաջ պարտավոր է ծանուցել իր բոլոր անդամներին, որոնք էլ ծանուցումը ստանալուց հետո իրավունք ունեն ներկայացնելու իրենց պատվիրակներին, ինչպես նաեւ ժողովի անցկացման օրվանից առնվազն 20 օր առաջ իրավունք ունեն ներկայացնելու նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների թեկնածուներին, նրանց կենսագրությունը ու ծրագրերը:
ՀՖՖ-ի՝ այս պահին գործող կանոնադրության համաձայն՝ նախագահ կամ գործադիր կոմիտեի անդամ կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող, Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի:
Թեեւ պաշտոնապես դեռ թեկնածուներ չկան, սակայն ֆուտբոլային աշխարհում վստահություն կա, որ կառույցի նոր նախագահը դառնալու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Ֆուտբոլային շրջանակներում այս առիթով ոգեւորություն կան: Մասնավորապես՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 ակումբները՝ «Փյունիկը», «Արարատ Արմենիան», «Լոռին», «Ալաշկերտը», «Արարատը», «Շիրակը», «Արցախը», «Բանանցը», «Գանձասար-Կապանը», ողջունել են նրա տարբերակը ու իրենց աջակցությունը հայտնել:
Ֆեդերացիան 2002 թվականից գլխավորող Ռուբեն Հայրապետյանը, որը նախկինում բազմիցս նշել է, որ միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում, նույնպես կողմ է Վանեցյանին: Նա հայտարարել է, որ, եթե Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի:
Վանեցյանը վերջին շրջանում հանդիպումներ է ունենում ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների հետ: Հաճախ ներկա է լինում խաղերին:
Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին: Այդ օրը թեկնածուները ներկայացնելու են ծրագրերը: Ժողովի ընթացքում նաեւ փոխվելու է ՀՖՖ կանոնադրությունը, այն համապատասխանեցվելու է հասարակական կազմակերպությունների մասին օրենքին, այսինքն՝ ՀՖՖ-ն իրավաբանական անձանց միությունից վերակազմավորվելու է ՀԿ-ի:
Ինչպես ՀՖՖ-ից հայտնեցին, ընտրական ժողովը լրատվամիջոցների համար լինելու է բաց: Նախապես լինելու է հավատարմագրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT