Կոռուպցիան՝ EURONEST-ում․ Մոգերինիի գրասենյակը պատասխանել է Աշոտյանին

Կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը հանդիսանում են Տնտեսական կառավարման հետ կապված Եվրոպական Սեմեստրային ցիկլի հիմնական տարրը, ինչը եւ հանդիսանում է ԵՄ եւ իր անդամ-պետությունների միջեւ տնտեսական քաղաքականության շուրջ հիմնական երկխոսությունը:

Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հարցմանը պատասխանել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը:

«Որպես Արեւելյան գործընկերության EURONEST խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, հուլիսի 9-ին գրավոր դիմել եմ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն (EUROPEAN EXTERNAL ACTION SERVCE) միջազգային եւ եվրոպական ինստիտուտներում քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների եւ դրա դեմ պայքարի առնչությամբ»,- ասված է Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ինչպես գիտենք, քաղաքական կոռուպցիան լայնորեն տարածվում է բազմաթիվ ինստիտուտներում, եւ այս կապակցությամբ վերջին բացահայտումները եւս վկայությունն են առ այս՝ ամրագրված լինելով անգամ մի շարք հայտնի բանաձեւերում: Այս համատեքստում Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական հանձնաժողովն ինչպիսի առաջնահերթություններ են սահմանել»,- հարց է ուղղել Աշոտյանը եւ ստացել հետեւյալ պատասխանը․

«Շնորհակալություն գրավոր հարցի համար՝ կապված քաղաքական կոռուպցիայի համատեքստում ԵՄ առաջնահերթությունների հետ: ԵՄ հակակոռուպցիոն ջանքերը կենտրոնացած են հետեւյալ հիմնական սկզբունքների վրա. ԵՄ հորիզոնական եւ սեկտորալ հակակոռուպցիոն օրենսդրության եւ քաղաքականության ակտիվացում, ԵՄ անդամ-պետություններում հակակոռուպցիոն գործունեության հետ կապված մոնիտորինգի իրականացում, ազգային մակարդակում հակակոռուպցիոն միջոցների իրականացմանն ուղղված աջակցություն՝ ֆինանսավորման, տեխնիկական օժանդակության եւ փորձի փոխանակման միջոցով, հակակոռուպցիոն քաղաքականության համար ապացույցների քանակական բազայի բարելավում:

ԵՄ գործունեության մասին պայմանագրի 83-րդ հոդվածը կոռուպցիան սահմանում է որպես «եվրո հանցագործություն»`թվարկելով այն առավել ծանր հանցագործությունների ցանկում, որն ունի անդրսահմանային չափումներ եւ որի սահմանման համար կարող են նշվել քրեական հանցագործությունների եւ սանկցիաների նվազագույն կանոններ: Վերջին տարիներին ԵՄ-ն ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման համար, այդ թվում նաեւ այնպիսիք, որոնք ուղղված են ԵՄ ֆինանսական հետաքրքրությունների պաշտպանությանը խաբեություններից եւ կոռուպցիայից՝ ուժեղացնելով ադմինիստրատիվ եւ քրեական ընթացակարգերը, հիմնելով նաեւ Եվրոպական հանրային դատախազությունը: Նախաձեռնվել է նոր օրենսդրություն, որը նպատակ ունի ապահովել սառեցումները եւ կոնֆիսկացիոն օրդերների կատարումը, փողերի լվացման քրեականացումը, ԵՄ սահմաններից դուրս կանխիկ գումարների վերահսկողությունը, ինչպես նաեւ փողերի լվացման դեմ օրենսդրության ուժեղացումը:

Վերջերս, ԵՄ-ն առաջարկել է դիրեկտիվ, որը կնպաստի օրինապահ մարմինների հասանելիությանը բանկային հաշիվների տեղեկատվությանը, ինչպես նաեւ օրինապահ մարմինների, ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջեւ տեղեկատվության փոխանակմանը՝ նպատակ ունենալով հայտնաբերել, հետաքննել որոշակի քրեական հանցագործություններ: ԵՄ-ն վերջերս նաեւ առաջարկել է դիրեկտիվ՝ տեղեկատվություն փոխանցող անձանց պաշտպանության հետ կապված:

Ի լրումն, կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը հանդիսանում են Տնտեսական կառավարման հետ կապված Եվրոպական Սեմեստրային ցիկլի հիմնական տարրը, ինչը եւ հանդիսանում է ԵՄ եւ իր անդամ-պետությունների միջեւ տնտեսական քաղաքականության շուրջ հիմնական երկխոսությունը: Օրինակները ներառում են ԵՄ անդամ-պետությունների արված առաջարկները, որոնք նպատակ ունեն հաղթահարել ոչ արդյունավետ հանրային գանձումները, ուժեղացնել կանոնները՝ կանխարգելելու շահերի բախումները, վերանայելու կոռուպցիոն իրավախախտումների սահմանափակման օրենքները կամ էլ լուծելու առողջապահության ոլորտում ոչ ֆորմալ վճարումներին վերաբերող հարցերը»,- ասված է Մոգերինիի պատասխանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2566 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C