Երևան
12 °C
2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի 4 հաստիքների առկայության պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի, առանց համապատասխան աշխատանքները փաստացի կատարելու, երկու հոգու ներառել է տարիֆիկացիոն ցուցակներում՝ որպես պահակ և հնոցապան, իսկ մեկ հոգու, առանց համապատասխան իրավական հիմքերի, սակայն աշխատանքը փաստացի կատարելու պայմաններում, տարիֆիկացիոն ցուցակներում ներառել է որպես լաբորանտ: Ապա նույն դպրոցի տնտեսվար Ս․Հ-ի և տեխնիկական աշխատող Ս.Մ.-ի օժանդակությամբ նրա կողմից յուրացվել է հնոցապանի հաստիքն զբաղեցնող անձի հասանելիք գումարը, ինչպես նաև վատնվել է ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները՝ պետությանը պատճառելով գույքային վնաս։
Դատախազության հաղորդագրության մեջ նշվում էր, որ արտադատական միջոցառումներ ձեռնարկելու դատախազի իրավասության իրացմամբ 2018 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ընդունելության է հրավիրվել նշված քրեական գործով մեղադրյալ Կ. Ս.-ի պաշտպան ՀՀ ՓՊ փաստաբան Սլավիկ Պողոսյանը: Նրան առաջարկվել է վերականգնել քրեական գործով հիմնավորված՝ պետությանը պատճառված ամբողջ գումարը՝ պարզաբանելով, որ այդ հանգամանքը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, կդիտարկվի որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք։
Արդյունքում պաշտպանի կողմից դատարանին է ներկայացվել վճարման հանձնարարագիր առ այն, որ ամբաստանյալ Կ. Ս.-ի կողմից բանկային փոխանցման միջոցով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցվել հիշյալ քրեական գործով հաստատված՝ պետությանը պատճառված ամբողջ 6,620,000 ՀՀ դրամ գումարը:
Այսօր, ՀՀ ՓՊ փաստաբան Սլավիկ Պողոսյանը հերքման տեքստ է հրապարակել, որտեղ նշում է, որ ինքը հիշյալ գործով մեղադրյալի պաշտպանը չի հանդիսանում, ոչ մի փաստաթուղթ, այդ թվում՝ վճարման անդորրչագիր չի ներկայացրել ու դատախազության հաղորդագրությունը սխալմունք է:
Փաստաբանի հերքում-պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին լրատվամիջոցներին հայտնած տեղեկատվության, որը վերաբերում է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պաշտպան իբրև թե իմ մասնակցության և իբրև թե իմ կողմից կատարված որոշակի գործողությունների, հայտնում եմ հետևյալը.
Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից նշված հանգամանքների վերաբերյալ լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկատվության տրամադրումը տեղի է ունեցել սխալմամբ, և համապատասխան ճշտումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ:
Փաստաբան Սլավիկ Պողոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT