Երևան
12 °C
Հայաստանն ազգային ամուր հիմքերի վրա դրած կուսակցության կարիք ունի: Այսօր, խոսելով «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցություն ստեղծելու նախաձեռնության մասին, ասաց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:
Եղիշե Պետրոսյանը, որը նախկինում գոյություն ունեցող «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, ՀԺ-ի հետ զրույցում ողջունեց Հիմնադիր խորհրդարան կազմակերպության եւ «Սասնա ծռեր» խմբի «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու նախաձեռնոթյունը:
«Շատ լավ է, որ Ժիրայրենք նախաձեռնեցին նման բան: Ինձ թվում է, որ մենք դրա համար բավականին կարեւոր պահանջարկ ունեինք: Մենք պարտավոր ենք մտածել ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման մասին՝ հայկականության հենքի վրա ապագան կառուցենք: Նշենք, որ «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցության ստեղծման մասին օրերս հայտարարել էին Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Եղիշե Պետրոսյանը հաստատեց, որ գաղափարապես կիսում է «Սասնա ծռեր» խմբի մտքերը, սակայն կուսակցության մեջ մտնելու ցանկություն չունի: «Ես կիսում եմ բոլոր այն կուսակցություների, հասարակական միավորումների մտքերը, որոնց քայլերը միտված են Հայաստանը խելքի բերելուն, այլանդակության ու զոռբայության վերացմանը: Ոչ մի կուսակցության երկրապագու չեմ, ինձ չեմ տեսնում որեւիցե կուսակցության մեջ, որովհետեւ գտնում եմ, որ իմ անկախ մտածելակերպն իմ ամենակարեւոր ինքնությունն է: Կոլեկտիվ մտածելակերպը ինձ համար մի փոքր խորթ է»,-ասաց Եղիշե Պետրոսյանը:
Վերջինս հայտնեց, որ այս ընթացքում իրեն տարբեր կուսակցություններից առաջարկներ են եղել թե՛ կուսակցության անդամ դառնալու, թե՛ ցուցակագրվելու հետ կապված, սակայն իր կողմից միշտ մերժում է եղել:
Մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների անդամակցմանը որեւէ կուսակցության, վերջինս պատասխանեց. «Ամեն մեկն ինքն է ընտրում իր կայանալու եւ արտահայտվելու ճանաապարհը, մարդ կա՝ մտածում է, թե ինչքան իրեն շատ հայհոյեն, այնքան ինքն ավելի կգովազդվի, մարդ էլ կա՝ մտածում է, որ ինքը պետք է այնպես ապրի, որ թույլ չտա իր հետեւում որեւէ այնպիսի խոսակցություն, որն ինքը չի ընդունի»,-ասաց նա:
Վերջինս, սակայն, մինաշանակ այն կարծիքին է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից ոմանք քաղաքական դաշտում այսօր անելիք ու ասելիք ունեն. «Դեռ մենք քաղաքական դաշտ էլ չունենք ձեւավորված: Հանրապետական կուսակցությու՞նն է եղել քաղաքական կուսակցություն, իհարկե՝ ո՛չ. դա եղել է բիզնես կոնսորցիում: Թվում էր, թե Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամները պիտի քաղաքական դաշտը մի փոքր պահած լինեին, բայց նրանք էլ մանր մունր ժուլիկությամբ տարբեր դեպքերում իրենց վատ դրսեւորեցին»,-եզրափակեց Եղիշե Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT