Դատի եմ տալու. Ալիկ Սարգսյանը իր և Հովիկ Աբրահամյանի կողմից բիզնես խլելու մեղադրանքի մասին

Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու ու խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործով Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբայր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, ինչպես նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից առերեւույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր են ձեռք բերվել:

Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանների, ինչպես նաեւ Ալիկ Սարգսյանների դեմ հաղորդում ներկայացրած անձը Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանն է:

Գեւորգյանը տասը տարուց ավել է՝ պայքարում է իր բիզնեսը ետ վերադարձնելու համար: Երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նա դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը. ԱԱԾ-ն նյութերն ուղարկել է Ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ էլ նյութեր նախապատրաստելուց հետո այն ուղարկել են ՀՀ քննչական կոմիտե:

Գեւորգ Գեւորգյանը 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել: 2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում, ներգրավելով նաեւ վարկային միջոցներ, կատարվել են շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ՝ ձեռք բերելով ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր: Բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ, սակայն, սկսվել են խնդիրները։ Մասնավորապես, 2008 թվականին Հովիկ Աբրահամյանը իր մոտ է հրավիրել Գեւորգ Գեւորգյանին եւ ասել, որ իր բաժնեմասերի 60 տոկոսը պետք է տա իրենց՝ 30 տոկոսը իրեն, մյուս 30 տոկոսը՝ Ալիկ Սարգսյանին: Այս մասին երեկ մեր զրույցում հայտարարեց Գեւորգյանը:

Վերջինիս խոսքով՝ 2007 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008-ի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին, 4 օր հետո՝ նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ն իր ընկերություններում ստուգումներ սկսեց ու տուգանեց: Ստուգումները տեւել են մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում էլ Նորամարգ համայնքի ղեկավարը «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագիրը կասեցնելու որոշում է կայացրել, ապա հայցով դիմել դատարան՝ ընկերության հետ կնքած պայմանագիրը լուծարելու պահանջով, ինչն էլ դատարանը բավարարել է: Գեւորգյանը մեր զրույցում պատմեց, որ դատարանի այդ որոշումը բողոքարկել է վարչական դատարան եւ շահել, սակայն  «մրցակիցներն» այդքանով չեն բավարարվել եւ վարչական դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, որն էլ բավարարվել է: Եվ հենց այդ ընթացքում է, որ Հովիկ Աբրահամյանը հրավիրել է Գեւորգյանին եւ առաջարկել իրեն տալ բաժնեմասերի 60 տոկոսը, Գեւորգյանն էլ, այլ ելք չունենալով, այդպես էլ վարվել է:  «Ինձ հրավիրեց հանդիպման (Հովիկ Աբրահամյանը, որն այն ժամանակ ԱԺ նախագահն էր,-հեղ.) բաց խոսակցություն է եղել, որի ժամանակ ես ասեցի՝ թողեք աշխատեմ, ես եմ հիմնադրել 2000 թվականին, թողեք ես աշխատացնեմ, իմ բիզնեսով զբաղվեմ: Ինքն էլ ի պատասխան ասաց՝ երկու օրից կգաս, ես պայմանը կասեմ: Երկու օր հետո ես գնացի ու ոչ ավել, ոչ պակաս Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բաժնեմասերի 60 տոկոսը պետք է տաս մեզ: Ասացի՝ մեզ ո՞ւմ, ի պատասխան Աբրահամյանն ասաց՝ 30 տոկոսը ինձ, 30 տոկոսը՝ Ալիկ Սարգսյանին: Ասացի՝ դուրս է գալիս, տանո՞ւմ եք իմ բիզնեսը, ինքն էլ ասաց՝ այդ տարբերակն է, ուրիշ տարբերակ չկա: Ես այլընտրանք չունեի, ստիպված գնացի այս տարբերակին նաեւ մտածելով, որ իրենց իշխանությունը երկար չի մնալու, վերջ ի վերջո հետ են բերելու»,- երեկ մեր զրույցում պատմեց Գեւորգ Գեւորգյանը: Վերջինս նշեց, որ Աբրահամյանները ավազի հանք ունեին եւ  նպատակ ունեին իր բիզնեսն էլ վերցնել եւ միավորել երկու հանքերը՝ իբրեւ իրենց սեփականություն: Նա նշեց, որ այդ տարիների ընթացքում բազմիցս է դիմել Հովիկ Աբրահամյանին, սակայն՝ անօգուտ: Մեր հարցին, թե ի՞նչ դերակատարություն ուներ Ալիկ Սարգսյանը, արդյո՞ք նրա հետ հանդիպում նույնպես եղե՞լ է, Գեւորգյանը պատասխանեց. «Մենք չենք հանդիպել, իր փայով եղբայրն էր զբաղվում, երբ որ երեք մասի բաժանեցին բաժնեմասը, 40 տոկոսը կնոջս անունով էր, իսկ 30-ը՝ Ալիկին, 30-ը՝ Հովիկին: Վերջինի մասով զբաղվում էր եղբայրը՝ Ջոնիկը, իսկ Ալիկի մասով՝ նրա եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը: ՍՊԸ-ի ձախ կողմը՝ Ջոնիկն էր, ուներ ավազահանք, աջը՝ Ալիկը, մեջտեղում ես էի»,- ներկայացրեց Գեւորգյանը: Նա մեր զրույցում ասաց, որ 2008 թվականից տեղեկություն չունի իր բիզնեսի մասին. «Իրենց ընդամենը պետք էր, որ բացի իրենցից ոչ մեկ այդ տարածքից ավազ չհաներ: Իրենք խոստացել էին, որ երեք բաժնետեր պետք է աշխատի, բայց խաբել էին փաստորեն»,- ասաց Գեւորգյանը: Նա ասաց, որ համոզված է, որ իրենից խլված բիզնեսը ետ կվերադարձվի: Հարցին՝ պահանջելո՞ւ եք, որպեսզի Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանները, ինչպես նաեւ Ալիկ Սարգսյանը պատասխանատվության ենթարկվեն, Գեւորգյանը պատասխանեց, որ դա կասեն իրավապահ մարմինները: Նրա խոսքով՝ իր նպատակը այն չէ, որ նստացնեն իրենց կամ պատժեն, այլ որ Հայատանում այլեւս նման բան չլինի, «բինզես խլոցի չլինի» եւ երկորդը, որ ազատ գործունեություն ծավալեն գործարարները:

Սույն թեմայի վերաբերյալ երեկ զրուցեցինք նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, նախօրեին ՔԿ-ն հաղորդեց ձեր կողմից առերեւույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր ձեռք բերելու մասին, մասնավորապես Գեւորգ Գեւորգյանի բիզնեսն այսպես ասած խլելու: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ես երբեք ոչ մի ժամանակ անկախ բոլոր հանգամանքներից որեւէ մեկից որեւէ բան չեմ խլել, նամանավանդ բիզնես: Ես մտածում էի՝ զառանցանք է, ներողություն կխնդրի, վաղը եւեթ դատի եմ տալու, լույսը բացվի, դիմելու եմ դատարան, նա մասսայական պետք է ներողություն խնդրի, բարոյական վնասս պետք է վերականգնվի: Ես պատիվ եմ պահանջելու, որ ամեն մի թափթփուկ չփորձի պատվիս հետ խաղալ, կյանքում նրան ոչ տեսել, ոչ ճանաչում եմ, ոչ էլ հետը բառ եմ փոխանակել, նույնիսկ հեռախոսով, ինչ հերյուրանք ասես գրում է: Հոգնել եմ արհամարհելուց նույնպես:

- Այդ դեպքում ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը Գեւորգյանին ասել, որ բաժնեմասերի 30 տոկոսը ձերն է, մյուս 30 տոկոսն՝ իրենը:

- Այդպիսի բան չի կարող լինել, չեմ հավատում, Հովիկ Աբրահամյանը նման բան չի կարող նշած լինել, էլի հերթական զառանցանք ֆանտազիայի արդյունք է դա: Անմեղ մարդկանց ո՞նց կարելի է ամեն րոպե մեղադրել:

- Պարոն Սարգսյան, դուք անմե՞ղ եք:

- Ինչպես միշտ մի գրամ որեւէ մեկը չկասկածի, որ ես անմեղ եմ:

- Դեպքը 2008 թվականին է եղել, գուցե այդպես հիշե՞ք:

- Դուք չեք ուզում հասկանալ, որ ես տեսակով խլող չեմ, փայ մտնող չեմ, մոռացեք: Ինչպե՞ս կարող եմ ես լինել դրա մեջ, ոնց որ ինձ հիմա ասեք՝ 2008-ին չինարեն եք խոսել, ես չինարեն լեզուն չգիտեմ 2008-ին էլ, 1949-ին էլ, հիմա էլ չգիտեմ, չեմ իմանում, չինարեն չեմ կարողանում խոսել:

- Տարիներ շարունակ ձեր անունը շրջանառվում է ինչ-որ բիզնեսներ խլելու տարբեր պատմություններում, սա ինչպե՞ս հասկանանք:

- Արդեն հարցը ճիշտ չձեւակերպեցիք, նորից եմ ասում՝ ես բիզնեսով չեմ զբաղվել, բայց որ ես սեփականություն ունեմ, ինչ-որ բաժնեմասեր ունեմ, որոշակի բիզնես դրսեւորում ունեցող, դա փաստ է, բայց ես երբեք բիզնեսով չեմ զբաղվել: Ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի սեփականություն ունենալ, որը ես ձեռք եմ բերել իմ աշխատասիրության արդյունքում:

Նշենք, որ սույն գործը երեկ վարույթ է ընդունվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Հովիկ  եւ Ջոնիկ Աբրահամյանները, ինչպես նաեւ Ալիկ Սարգսյանը դեռ որեւէ կարգավիճակ քրեական գործով չունեն: Ջոնիկ Աբրահամյանը Մարտի 1-ի գործով գտնվում է կալանքի տակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7940 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ