Երևան
12 °C
Հայաստանցի պատանի այն օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականի ամռանն այցելել են ծրագրային ապահովում, տեսանյութեր եւ երաժշտություն ներկայացնող կայքեր, կազմել է մոտ 42%։ Բացի այդ, երեխաները սկսել են ավելի շատ հետաքրքրվել առցանց-գնումներով։ Այդ ժամանակաշրջանում էլեկտրոնային առեւտրի կայքեր այցելած հայաստանցի երեխաների բաժինը կազմել է 11%։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
Ինչ վերաբերում է անցանկալի բովանդակությանը, ապա, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով, դպրոցականները գործնականում դադարել են այցելել ալկոհոլի, ծխախոտի եւ թմրանյութերի հետ կապված վեբ-ռեսուրսներ։ Հայաստանցի երեխաների բաժինը, որոնք այցելել են նման բովանդակություն պարունակող կայքեր, 1%-ից էլ փոքր է եղել։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալների համաձայն՝ աշխարհում* երեխաներն այս ամառ ավելի շատ նախապատվություն են տվել տեսաբովանդակությանը եւ երաժշտությանը, քան, օրինակ, սոցիալական ցանցերում շփմանը։ Ընդ որում, ամենամեծ ժողովրդականություն վայելող հարթակներ են եղել YouTube-ը եւ Facebook-ը։
Ամառային ամիսներին հետաքրքրություն են առաջացրել Netflix, Spotify, Soundcloud եւ iTunes հարթակները։ Տարիքով ավելի փոքր երեխաները, որպես կանոն, ընտրել են Nickelodeon, Cartoon Network եւ Disney Channel ալիքները, ինչպես նաեւ դիտել են Սպանչ Բոբի (SpongeBob SquarePants) մասին մուլֆիլմերը։
Արդեն տարիներ շարունակ աճող սերնդի շրջանում աշխարհում առավել տարածված երաժշտական ուղղություն է մնում ռեփը. մասնավորապես, դպրոցականները որոնել են տեղեկատվություն XXXTentacion-ի մասին եւ լսել նրա կատարումներն ավելի հաճախ, քան այլ կատարողների երաժշտությունը։
«Վիճակագրությունը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում ժամանակակից երեխաների եւ դեռահասների հետաքրքրությունները փոփոխվում են. օրինակ՝ ամռանը նրանք սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել համակարգչային խաղերին նվիրված կայքերին։ Սակայն, ինչպես էլ փոփոխվեն երեխաների հետաքրքրությունները, հարկ է, որ ծնողները մշտապես հիշեն նրանց անվտանգության եւ անցանկալի բովանդակության մասին, որը շատ է համացանցում։ Այս դեպքում շատ տհաճություններից կօգնի խուսափել ընտանիքում վստահելի հարաբերությունների հաստատումը, իսկ տեխնոլոգիական տեսանկյունից մեծահասակների օգնականը կարող են դառնալ մանուկների առցանց-անվտանգության համար նախատեսված ծրագրերը»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանի գործընկերների հետ 2017 թվականին ձեռնարկել է թվային միջավայրում հայաստանցի երեխաների պաշտպանության որոշակի քայլեր։ Այսպես, փետրվարին կայացել է ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը։ Այն աջակցում է էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, համացանցից անվտանգ օգտվելու երեխաների եւ ծնողների հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ էլեկտրոնային միջավայրում անվտանգության կանոնների մասին իրազեկության բարձրացմանը։
Արդեն մարտին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Արման Թաթոյանը եւ Լեւոն Մկրտչյանը Երեւանում ստորագրեցին Կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության եւ համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր:
Իսկ հոկտեմբերին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՀՀ ՄԻՊ) աշխատակազմը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) անցկացրին «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» սեմինարը, որի ժամանակ կայացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքի շնորհանդեսը։ Սեմինարին մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմինների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նաեւ ներկայացվել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի թեմատիկ հրատարակությունների՝ «Գոյատեւել թվային աշխարհում» եւ «ՏՏ անվտանգությունը «թեյնիկների» համար» գրքույկների հայերեն թարգմանությունները։
Դրանք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայքում, ինչպես նաեւ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան»-ի «Կիբեռանվտանգություն» բաժնում, որը հատուկ ստեղծվեց այդ գրքույկների համար։
Kaspersky Total Security եւ Kaspersky Internet Security լուծումներն ունեն «Ծնողի հսկողություն» մոդուլ, որը կոչված է մեծահասակներին օգնել իրենց երեխաներին կիբեռսպառնալիքներից պաշտպանելու գործում. այն, մասնավորապես, արգելափակում է անցանկալի բովանդակություն պարունակող կայքերը եւ հավելվածները։ Իսկ Kaspersky Safe Kids լուծումն, իր հերթին, ծնողներին թույլ է տալիս նաեւ տեղեկանալ սոցիալական ցանցերում երեխայի հրապարակումների եւ նրա ընկերների ցանկի փոփոխությունների մասին ու իմանալ նրա գտնվելու վայրն իրական ժամանակի ռեժիմում։
Այս ամառ համացանցում երեխաների ակտիվության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղումով՝https://securelist.ru/kids-summer-threats/91210/։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT