Ուժային կառույցներից շատ ավելի կոշտ եմ լինելու. Զոհրաբյանը խոստանում է գերազանցել ԱԱԾ-ին

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ տեղի են ունենալու ազատ եւ արդար ընտրություններ՝ վերջին 20 տարուց հետո: Նա միաժամանակ հայտարարեց, որ առաջինը կշնորհավորի այն թեկնածուին, որը կընտրվի:

«Մենք գնում ենք երեւանցուն ներկայացնելու մեր ծրագիրը։ Ես հույս ունեմ, որ ավելի քան 20 տարի անց մեր երկրում պիտի տեղի ունենա ազատ եւ արդար ընտրություն, որտեղ որեւէ վարչական ռեսուրս չի կիրառվելու»,- Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի ավագանու թեկնածուների հանդիպման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն շեշտեց՝ եթե ազատ եւ արդար ընտրության արդյունքում երեւանցին նախապատվությունը տա որեւէ այլ թեկնածուի, ես այդ թեկնածուին առաջինը շնորհավորողը կլինեմ, անկախ նրանից, թե ով կլինի այդ թեկնածուն։

Նկատառմանը, որ նախորդ ընտրություններում ԲՀԿ-ի հետ է կապվել ընտրակաշառքների ու բարեգործության կիրառումը՝ ձայներ հավաքելու համար, Զոհրաբյանը բացառեց, որ իրենց անվան հետ կարող են նման գործողություններ կապվել: Նա շեշտեց, որ լիովին սատարում են ազատ եւ արդար ընտրությունները, ավելին՝ սեպտեմբերի 6-ին իրենց ամբողջ խմբակցությունը կողմ է քվեարկելու Քրեական օրենսգրքի փոփոխություններին, որը խստացում է նախատեսում ընտրական կեղծարարության հետ կապված»:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարը: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մեր հաղթանակի դեպքում Երեւանից երբեք ոչ ոք այլեւս ոչինչ չի գողանալու, ես շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները»:

Զոհրաբյանը նշեց, որ արդեն կոնկրետ ներդրողները կան, որոնք իրենք են դիմել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով ներդրումային լուրջ փաթեթներ գրեթե բոլոր հիմնախնդիրների հարցում, որոնք այսօր քաղաքն աղճատում են:

«Դա թե՛ աղբահանությունն է, թե՛ վերելակաշինությունը, թե՛ կանաչապատումը: Եթե քաղաքի բյուջեն չգողացվի, շատ բան կարելի է անել: Մենք երեւանցիներին չենք բաժանելու յուրայինների եւ հակառակորդների, մենք Երեւանում բարիկադ չենք դնելու, ասենք՝ այս կողմում մենք ենք, այն կողմում դուք եք:

Մենք գնում ենք արդար ընտրության, ես սա ասում եմ որպես լրագրող, որը տարիներ շարունակ տեսել է, թե ինչպես է այլանդակվել ընտրողի քվեն: Մեզ պետք է արդար ընտրություն, որ մի անգամ քաղաքացին վստահ լինի, որ իր քվեով ձեւավորվել է օրինական իշխանություն»,- ընդգծեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3574 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի