Վազգենը Սերժի ու Վաչոյի մարդն է. «Փարիզյան սուրճի» սեփականատերը հայտարարություն է արել

Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը կոչ է արել կառավարությանն աշխատանքից հեռացնել իր նախկին ամուսնուն, որն այժմ զբաղեցնում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը: Նա պնդում է, որ իր նախկի ամուսին Վազգենը «Սերժի ու Վաչոյի մարդն է»:

«2003-ին Փարիզի իմ տունը գրավ դրեցի, որ վարկ վերցնեմ, ավելացնեմ իմ ներդրումները «Փարիզյան սուրճ»-ում։ Փարիզի տունը իմ սեփականությունն էր, միայն իմ։ Այն ժամանակ Վազգենի հետ էի ամուսնացած։

Այդ նույն տարին ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, ու ստիպված Վազգենին տրվող լիազորագիրը ստորագրեցի. հետո նա այդ լիազորություններով ինձ խաբեց։ 2008-ին, երբ արդեն ամուսնալուծվեցինք, Վազգենը ինձ խաբեց Վաչոյի հետ ընկերությունը օգտագործելով: Ասելով, որ ես ընդդիմադիր եմ, ինքը շահեց դատը։ Անշարժ գույքը, որն իմը պետք է լիներ, իրեն պահեց ու «Փարիզյան սուրճ»-ի ամբողջ վարկերն իմ վրա մնացին։

Ինքը նաեւ իմ կյանքի պատմությունը գողացավ` մարդկանց հավատացնելով, որ Մոնթեին ճանաչում է, այն դեպքում, երբ Մոնթեն իմ ընկերն է, եւ մահացել էր, երբ այդ Վազգենն իմ կյանք մտավ։ Հիմա այդ մարդը, որ Սերժի ու Վաչոյի մարդն է, Yans-ի տնօրենն էր, ու այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենն է` նորից շնորհիվ Վաչոյի: Ինչի՞ են սպասում, ինչու՞ չեն հանում այդ պաշտոնից: Ինքը էությամբ գող է ու շահամոլ։

Ավելացնեմ, որ երբ դուրս էկավ Փարիզյանից, Հայաստանում զանգեր էր արել նաեւ հարկային մարմիններին: Իրենք ինձ ասեցին, որ ամեն օր զանգում է իրենց, որ իմ վրա գան: Հետո նամակ էր գրել Ֆրանսիայի դեսպանին, որ Ֆրանսիայում էլ հարկերը իմ վրա գան: Դեսպանն ինձ զանգեց, եւ իր համար շոկ էր, թե ինչպես կարող է նախկին ամուսինը կնոջ վրա նամակ գրել հարկայինում: Եվ այդ մարդը դեռ աշխատում է պետական հաստատությունում:

Ստորագրություններ էր հավաքել, թե ինքն է Փարիզյանը ստեղծողը եւ նեդրողը: Ես հարցրեցի ստորագրողներին, արդյո՞ք վստահ եք, որ ինքն է: Իրենք չհանեցին իրենց ստորագրությունները: Անշուշտ, ես կարող եմ ապացուցել, որ ամբողջ ներդրումը ես եմ արել, որովհետեւ, երբ ինքն ինձ հետ ամուսնացավ, ոչինչ չուներ: Ստորագրողների մեջ էին՝ Մալխաս, Արամո, Հրանտ Թոխատյան»,- ասված է Վալերի-Աշխեն Գործունյանի Facebook-յան գրառման մեջ:

Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի- Աշխեն Գործունյանը 2011թ.-ի վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից, պատճառն այն էր, որ նրա ընկերությունը դատարանի որոշմամբ անցավ նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին: Գործունյանը հեռացավ Հայաստանից՝ հայտարարելով, որ չի վերադառնալու, մինչեւ գործող իշխանությունները չփոխվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14795 դիտում

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան