Քոչարյանը չի հրամայել իրավապահներին ներխուժել Ազատության հրապարակ. փաստաբան

«Այս պահին կա ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն կարծում ենք, որ այս որոշումը՝ ստորագրությունը, որպես խափանման միջոց ընտրելը, օրինական չէ: Բայց այս պահին չենք կարող որոշման որեւէ դրույթ մեկնաբանել, որովհետեւ դեռ չենք ստացել որոշումը»,- այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու, Քոչարյանի՝ երկրից բացակայելու ու չբացակայելու վերաբերյալ ասուլիսի ժամանակ: Օրբելյանը շեշտում է, որ Քոչարյանն ի սկզբանե այլ երկիր գնալու, տեղաշարժվելու սահմանափակումներ չուներ՝ նշելով, որ նման պրակտիկա եղել է նաեւ նախկինում՝ վկաների վերաբերյալ:

Փաստաբանը հաստատում է, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին՝ անձնագրերն ի սկզբանե՞ են եղել վարույթն իրականացնող մարմնում, Քոչարյանի փաստաբան Օրբելյանը հաստատեց՝ հավելելով, որ այնուամենայնիվ, օրինական չէ, որ մեղադրյալի անձնագիրը պահվի վարույթն իրականացնող քննչական մարմնում: «Մարդու իրավունքների պաշտպանը եւս համապատասխան դիմում ունի, ըստ որի՝ անձնագիրը պահելու դրույթը համարվում է Սահմանադրությանը հակասող: Սա նշանակում է, որ քննչական մարմինը չի կարող անձնագիր պահել, եթե չկա ընտրված խափանման միջոց՝ ըստ Սահմանադրական դատարանի»,- ասաց Արամ Օրբելյանը:

«Հայկական ժամանակ»-ի այն հարցին՝ թե մարտի 1-ի լուսադեմի դեպքերի գործի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել, եւ արդյո՞ք Քոչարյանն է հրաման տվել այդ օրը լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց.

«Նախ, այս հարցը դեռ չենք քննարկվել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք պետք է հստակ պատկերացնենք պաշտպանող-պաշտպանյալ գործողությունները: Պաշտպանյալն ունի նպատակ՝ հիմնավորել, որ մեղադրող կողմի մեղադրանքն անհիմն է: Եթե նկատել եք, մեր պաշտպանյալի գործը, եւ մյուս գործերը միացվել են մեկ վարույթում: Հետեւաբար՝ քննարկել գործն ամբողջ ծավալով՝ կլինի ոչ տրամաբանական, որովհետեւ ծավալը շատ մեծ է: Իսկ երեկվա հաղորդագրությունից պարզ չէ՝ երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008-ին, թե՝ հետո: Եթե խոսքը գնում է 2008 թվականի փետրվարի փաստաթղթերի մասին, ապա քրեական դատավարության օրենսգիրքը ասում է, որ վաղեմության ժամկետի ավարտից հետո նյութերը խոչընդոտ են: Երբ կլինեն նոր փաստաթղթեր, հիմքեր, կնայենք: Բայց այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում, սակայն դա չի նշանակում, որ կապ չունի Մարտի 1-ի հետ»,- ասաց Արամ Օրբելյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել է Մարտի 1-ի առավոտյան ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբանը կտրուկ պատասխանեց՝ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11051 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ